ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 32 — ՀՈՂԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ 1.
Ամփոփում
Հ ՈԴՎԱԾ 32. Հ ՈՂԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ 1. Հողերի մոնիթորինգը հողի վիճակի և գնի վերաբերյալ դիտարկումների, հետազոտությունների և հետախուզումների համակարգ է: Այն ներառում է նաև հողերի վրա ամրակայված գույքի մոնիթորինգը: 2. Հայաստանի Հանրապետության բոլոր հողերը մոնիթորինգի օբյեկտ են: Հողերի մոնիթորինգն իրականացվում է համատարած և ընտրանքային դիտարկումների ձևով` սահմանված ժամանակահատվածների համար: 3. Հողերի մոնիթորինգի խնդիրներն են` 1) հողերի վիճակի փոփոխության
Ամբողջ Տեքստ
Հ ՈԴՎԱԾ 32. Հ ՈՂԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ 1. Հողերի մոնիթորինգը հողի վիճակի և գնի վերաբերյալ դիտարկումների, հետազոտությունների և հետախուզումների համակարգ է: Այն ներառում է նաև հողերի վրա ամրակայված գույքի մոնիթորինգը:
2. Հայաստանի Հանրապետության բոլոր հողերը մոնիթորինգի օբյեկտ են: Հողերի մոնիթորինգն իրականացվում է համատարած և ընտրանքային դիտարկումների ձևով` սահմանված ժամանակահատվածների համար:
3. Հողերի մոնիթորինգի խնդիրներն են` 1) հողերի վիճակի փոփոխության ժամանակին բացահայտումը, այդ փոփոխությունների կանխատեսումը և բացասական գործընթացների հետևանքների կանխարգելման ու վերացման մասին հանձնարարականների մշակումը. 2) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման, հողերի արդյունավետ օգտագործման, հողաշինարարության, հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ պետական վերահսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովումը:
4. Կախված դիտարկումների նպատակներից և ներառված տարածքից` հողերի մոնիթորինգը կարող է լինել համապետական կամ տարածքային: Հողերի մոնիթորինգն իրականացվում է համապետական և տարածքային ծրագրերին համապատասխան:
5. Հողերի մոնիթորինգի իրականացման կարգը սահմանում է կառավարությունը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
