Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-439-Ն18 սեպտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի սեպտեմբերի 18 - ին «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9․2-րդ կետով․ «9.2) Կանոնակարգի 146-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքում Ազգային ժողովի խորհրդին առաջադրելու ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամի թեկնածու.»․ 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․ «3.1. Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսված դեպքերում Ազգային ժողովի խմբակցությունների կոնսենսուսով որոշումը համարվում է ընդունված, եթե միևնույն որոշումը կայացրել են Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները:»։ Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-րդ կետով․ «19) Կանոնակարգի 146-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքում նշանակում է ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ։»։ Հոդված 3. Օրենքի 146-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-ին և 2․2-րդ մասերով․ «2.1. Եթե օրենքով նախատեսված է ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար մրցութային խորհրդի ձևավորում, և դրա անդամ նշանակելու իրավասությունը վերապահված է Ազգային ժողովի խմբակցություններին կամ Ազգային ժողովի խորհրդին, ապա մրցութային խորհրդի կազմավորման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Ազգային ժողովի խմբակցությունները կոնսենսուսով ընդունված որոշմամբ նշանակում են մրցութային խորհրդի անդամի մեկ թեկնածու։ 2.2. Եթե Ազգային ժողովի խմբակցությունները սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված ժամկետում ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ չեն նշանակում, ապա այդ ժամկետը լրանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, մրցութային խորհրդի անդամին նշանակում է Ազգային ժողովի խորհուրդը՝ Ազգային ժողովի խմբակցությունների առաջադրած թեկնածուների կազմից։»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. հոկտեմբերի 1 Երևան ՀՕ-439-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հոկտեմբերի 2020 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-439-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (03.10.2020-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2020.09.21-2020.10.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.10.2020 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.09.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 01.10.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 03.10.2020 Հիմնական ակտ 18.09.2020, ՀՕ-439-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.12.2016, ՀՕ-9-Ն 16.12.2016, ՀՕ-9-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 սեպտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՀՕ-439-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել