ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 օգոստոսի 2016թ. ՍԴԴԿՈ - 3 | ՀԱՅԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 22 օգոստոսի 2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը՝ Նախագահությամբ՝ Վ. Հովհաննիսյանի Անդամակցությամբ՝ Հ. Նազարյանի Ա. Գյուլումյանի Ուսումնասիրելով Հայկ Մարգարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Հայկ Մարգարյանը (ներկայացուցիչներ՝ Ա. Ղազարյան, Ա. Կիրակոսյան, Ա. Զեյնալյան) 2016 թվականի օգոստոսի 2-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ խնդրելով. ,Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 10 և 60-րդ, 83-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ,Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասինե ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասն՝ այնքանով, որքանով դատախազներին նշանակված կենսաթոշակի վերահաշվարկման համար հիմք չի հանդիսանում պաշտոնային դրույքաչափերի բարձրանալը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 10 և 60-րդ, 73, 78, 83, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ,Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց2 սոցիալական երաշխիքների մասինե ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ,հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, ,Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրու-թյան մասինե Հայաստանի Հանրապետության օրենքով անձի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցը և մասնագիտական ստաժի մեկ տարվա արժեքըե դրույթը՝ իրավակիրառական պրակտիկայի կողմից տրված բովանդակությամբ հանդերձե:
2. Դիմողը նշում է, որ մի շարք օրենքներով, մասնավորապես` ,Դատախազության մասինե ՀՀ օրենքով, ,Պետական կենսաթոշակների մասինե ՀՀ օրենքով, ,Ոստիկա-նությունում ծառայություն անցնելու մասինե ՀՀ օրենքով, դատախազի կենսաթոշակը հաշվարկվում էր դատախազի պաշտոնային դրույքաչափը փոփոխվելու դեպքում` նոր պաշտոնային դրույքաչափի բարձրացմանը համամասնորեն: Մինչդեռ ,Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասինե ՀՀ օրենքի ընդունումից հետո սահմանափակվեց պաշտոնաթող դատախազների կենսաթոշակի վերահաշվարկման իրավունքը: Ըստ դիմողի` դատախազի գործունեության անկախության ապահովումը ենթադրում է ոչ միայն նրան պատշաճ վարձատրության տրամադրումը, այլև նրա հետագա սոցիալական երաշխիքների օրենսդրական ձեւակերպումը և կիրառումը, ինչը ոչ միայն արտոնություն է, այլ` սոցիալական երաշխիք: Սակայն գործող իրավակարգավորումը նվազեցնում է դատախազի սոցիալական պաշտպանության երաշխիքները: Դիմողը գտնում է, որ նոր իրավակարգավորման պայմաններում օրենսդրական նշված սահմանափակումը համաչափ չէ հետապնդվող նպատակին, չի ապահովում անձի սոցիալական իրավունքները, ավելին, ունենալով հետադարձ ուժ սոցիալական ապա-հովության ոլորտում` հետընթաց է գրանցում` վերացնելով արդեն իսկ ձևավորված և իրավակարգավորում ստացած, անձի հիմնարար իրավունքների իրացման գործիք հանդիսացող, անձի կենսաթոշակային իրավունքները երաշխավորող ինստիտուտի գոյությունը, ինչը հակասում է սոցիալական պետության սկզբունքներին:
3. Ելնելով դիմումի ուսումնասիրության արդյունքներից` դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի ›���™€Œx� ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` • դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, • դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,3 • դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում, • դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, • դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 27-րդ, 31-րդ և 69-րդ հոդվածներով՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. 1. ,Հայկ Մարգարյանի դիմումի հիման վրա՝ ,Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասինե ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի և 9-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու գ|—xy|—Œxƒե գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։ Նախագահող՝ Անդամներ՝ Անդամներ՝ 22 օգոստոսի 2016 թվականի ՍԴԴԿՈ-3
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 օգոստոսի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-3
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
