Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-454-Ն6 հոկտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի հոկտեմբերի 6 - ին «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Մթնոլորտային օդի պահպանության մասին» 1994 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-121 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 14. Աղտոտման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների կարգավորումը Աղտոտման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվները սահմանվում են լիազորված մարմնի կողմից տրամադրվող համապատասխան փաստաթղթով (այսուհետ՝ արտանետման թույլտվություն): Արտանետման թույլտվությունը տրամադրվում, կամ դրա տրամադրումը մերժվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունների կողմից դիմելու օրվանից 30 օրվա ընթացքում: Սույն կետով սահմանված ժամկետում լիազորված մարմնի կողմից պատասխան չտրվելու դեպքում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների փաստաթուղթը համարվում է տրամադրված:»: Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը «պարտավոր են» բառերից հետո լրացնել «ստանալ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետման թույլտվություն,» բառերով: Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 16. Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների սահմանափակումը, կասեցումը կամ արգելումը Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմիններն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են սահմանափակել կամ արգելել մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետում ընդհուպ առանձին հիմնարկների, ձեռնարկությունների, արտադրամասերի և կազմակերպությունների գործունեության դադարեցումը, իսկ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը կարող է կասեցնել առանձին հիմնարկների, ձեռնարկությունների, արտադրամասերի և կազմակերպությունների գործունեությունը, եթե գործունեությունը ծավալվում է առանց սույն օրենքով սահմանված կարգով թույլտվություն ստանալու, ինչպես նաև սպառնալիք է առաջացել բնակչության առողջության համար:»: Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածը «վերահսկողություն իրականացնող» բառերից հետո լրացնել «տեսչական» բառով: Հոդված 5. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասում «հսկողության և վերահսկողության ծառայությունները» բառերը փոխարինել «հսկողության ծառայությունները և վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով: Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 24. Մաքրման կառույցների, սարքավորումների և ապարատների նախագծման, կառուցման և շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը Մթնոլորտային օդ կատարվող արտանետումներն աղտոտող նյութերից մաքրող և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունները նվազեցնող կառույցների, սարքավորումների և ապարատների նախագծման, կառուցման և շահագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»: Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասում «պետական վերահսկողություն իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով: Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածում՝ 1) վերնագրի «հսկողության և վերահսկողության ծառայությունները» բառերը փոխարինել «հսկողության ծառայությունը և մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով.

2) 1-ին մասի «հսկողության և վերահսկողության համապատասխան ծառայությունների» բառերը փոխարինել «հսկողության ծառայության և մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով, իսկ 2-րդ մասի «հսկողության և վերահսկողության ծառայությունների» բառերը՝ «հսկողության ծառայության և մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով: Հոդված 9. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասում «իրականացնում են մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինները» բառերը փոխարինել «իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը» բառերով: Հոդված 10. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի տասներկուերորդ պարբերությունում «պետական վերահսկողություն իրականացնող մարմինների» բառերը փոխարինել «վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով: Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2020 թ. հոկտեմբերի 7 Երևան ՀՕ-454-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2020 թվական Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-454-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (17.10.2020-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2020.10.05-2020.10.18 Պաշտոնական հրապարակման օրը 07.10.2020 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 06.10.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.10.2020 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 17.10.2020 Հիմնական ակտ 06.10.2020, ՀՕ-454-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 11.10.1994, ՀՕ-121 11.10.1994, ՀՕ-121 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 հոկտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՀՕ-454-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել