ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 31 — Պատասխանատվությունը հանրային աշխատանքների կատարումից խուսափելու համար 1.
Ամփոփում
Հոդված 31. Պատասխանատվությունը հանրային աշխատանքների կատարումից խուսափելու համար 1. Հանրային աշխատանքների կատարման կարգն ու պայմանները խախտելու դեպքում պրոբացիայի ծառայողը եռօրյա ժամկետում դատապարտյալին ծանուցագրով հրավիրում է Պրոբացիայի ծառայություն, պարզում է կատարված խախտման պատճառը՝ անհրաժեշտության դեպքում պահանջելով համապատասխան փաստաթղթեր, որի կապակցությամբ կազմում է արձանագրություն: Հարգելի պատճառների բացակայության դեպքում պրոբացիայի ծառայ
Ամբողջ Տեքստ
Հոդված 31. Պատասխանատվությունը հանրային աշխատանքների կատարումից խուսափելու համար 1. Հանրային աշխատանքների կատարման կարգն ու պայմանները խախտելու դեպքում պրոբացիայի ծառայողը եռօրյա ժամկետում դատապարտյալին ծանուցագրով հրավիրում է Պրոբացիայի ծառայություն, պարզում է կատարված խախտման պատճառը՝ անհրաժեշտության դեպքում պահանջելով համապատասխան փաստաթղթեր, որի կապակցությամբ կազմում է արձանագրություն: Հարգելի պատճառների բացակայության դեպքում պրոբացիայի ծառայողը դատապարտյալին գրավոր նախազգուշացնում է օրենքով սահմանված պատասխանատվության մասին:
2. Հանրային աշխատանքներից խուսափելու դեպքում պրոբացիայի ծառայողն այդ մասին երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմում է արձանագրություն և միջնորդություն է ներկայացնում դատարան՝ դատապարտյալի նկատմամբ նշանակված հանրային աշխատանքներն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ:
3. Անչափահաս դատապարտյալի կողմից հանրային աշխատանքներից խուսափելու դեպքում պրոբացիայի ծառայողը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով միջնորդություն է ներկայացնում դատարան, եթե հանրային աշխատանքներից խուսափելու հետևանքների մասին նախազգուշացնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, անչափահաս դատապարտյալը չի սկսում կամ վերսկսում հանրային աշխատանքների կատարումը։ Գ Լ ՈՒ Խ 9 ՈՐՈՇԱԿԻ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՈՐՈՇԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
