Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 46 — Կոչումի շնորհումը և ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 46AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 46 — Կոչումի շնորհումը և ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 46. Կոչումի շնորհումը և ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո 1. Պրոբացիայի ծառայությունից կամ պաշտոնից անհիմն կամ անօրինական ազատված և հետագայում վերականգնված պրոբացիայի ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անօրինական ազատումից մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածը: 2. Պրոբացիայի ծառայությունից կամ

Ամբողջ Տեքստ

Հոդված 46. Կոչումի շնորհումը և ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո 1. Պրոբացիայի ծառայությունից կամ պաշտոնից անհիմն կամ անօրինական ազատված և հետագայում վերականգնված պրոբացիայի ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս և կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաև անօրինական ազատումից մինչև վերականգնումն ընկած ժամանակահատվածը:

2. Պրոբացիայի ծառայությունից կամ պաշտոնից անհիմն կամ անօրինական ազատված պրոբացիայի ծառայողներին մինչև նրանց վերականգնումն ընկած հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում` նրանց չվճարված միջին աշխատավարձի չափով, բացառությամբ կադրերի ռեզերվում գտնված ժամանակահատվածում ստացած վարձատրության:

3. Պրոբացիայի այն ծառայողներին, որոնք ազատման պահից մինչև վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, ստանում են հատուցում, եթե այդ աշխատանքից կամ գործունեությունից ստացած ամսական եկամուտն ավելի քիչ է, քան նախկինում զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պաշտոնային դրույքաչափը: Հատուցումը նրանց վճարվում է Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի և Պրոբացիայի ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջև եղած դրական տարբերության չափով: ԳԼՈՒԽ 13 ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել