Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 871 — Տրանսպորտային առաքման պայմանագիր 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 871AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 871 — Տրանսպորտային առաքման պայմանագիր 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 871. Տրանսպորտային առաքման պայմանագիր 1. Տրանսպորտային առաքման պայմանագրով մի կողմը (առաքողը) պարտավորվում է վարձատրությամբ և մյուս կողմի (հաճախորդի` բեռն առաքողի կամ բեռն ստացողի) հաշվին կատարել կամ կազմակերպել տրանսպորտային առաքման պայմանագրով որոշված բեռի փոխադրման հետ կապված ծառայություններ: Տրանսպորտային առաքման պայմանագրով կարող են նախատեսվել առաքողի` իր կամ հաճախորդի ընտրած երթուղով և տրանսպորտով բեռի փոխադրումը կազմակերպելու, հաճախ

Ամբողջ Տեքստ

Հոդված 871. Տրանսպորտային առաքման պայմանագիր 1. Տրանսպորտային առաքման պայմանագրով մի կողմը (առաքողը) պարտավորվում է վարձատրությամբ և մյուս կողմի (հաճախորդի` բեռն առաքողի կամ բեռն ստացողի) հաշվին կատարել կամ կազմակերպել տրանսպորտային առաքման պայմանագրով որոշված բեռի փոխադրման հետ կապված ծառայություններ: Տրանսպորտային առաքման պայմանագրով կարող են նախատեսվել առաքողի` իր կամ հաճախորդի ընտրած երթուղով և տրանսպորտով բեռի փոխադրումը կազմակերպելու, հաճախորդի կամ իր անունից բեռի փոխադրման պայմանագիր (պայմանագրեր) կնքելու, բեռն ուղարկելու և դրա ստանալն ապահովելու, ինչպես նաև բեռի փոխադրման հետ կապված այլ պարտականություններ:

2. Տրանսպորտային առաքման պայմանագրով` որպես լրացուցիչ ծառայություններ կարող է նախատեսվել բեռը տեղ հասցնելու հետ կապված այնպիսի անհրաժեշտ գործառնությունների իրականացում, ինչպիսիք են արտահանման կամ ներմուծման համար պահանջվող փաստաթղթեր ստանալը, մաքսային և այլ փաստաթղթեր ձևակերպելը, բեռի քանակն ու վիճակն ստուգելը, այն բեռնելը և բեռնաթափելը, հաճախորդից գանձվող տուրքերն ու այլ ծախսեր վճարելը, բեռ պահպանելը, նշանակված վայրում բեռ ստանալը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված այլ գործառնություններ և ծառայություններ կատարելը:

3. Սույն գլխի կանոնները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ, պայմանագրին համապատասխան, առաքողի պարտականությունները կատարում է փոխադրողը:

4. Տրանսպորտային առաքման պայմանագրի կատարման պայմանները որոշվում են կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան սահմանված չէ տրանսպորտային առաքման մասին օրենքով, այլ օրենքներով կամ այլ իրավական ակտերով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել