Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-297-Ն14 հուլիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի հուլիսի 14-ին «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ներհամայնքային կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող բոլոր ավտոբուսները պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, իսկ միջմարզային և ներմարզային կանոնավոր երթուղիների մրցույթին ներկայացվող՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի տրանսպորտային միջոցների նվազագույն քանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը «նրանց իջեցումը:» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտովարորդներն անհրաժեշտության դեպքում պետք է աջակցեն հաշմանդամություն ունեցող անձանց (ներառյալ՝ նստեցնել, իջեցնել, տեղեկատվություն տրամադրել)՝ օգտվելու տրանսպորտային սպասարկման իրենց իրավունքից:»: Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Ավտոկայարանային գործունեության կազմակերպումը պետք է համապատասխանի հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության պահանջներին, որոնք սահմանվում են ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգով:»: Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը «զամբյուղներով:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մերձքաղաքային, միջքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական փոխադրումներից օգտվելիս հաշմանդամություն ունեցող անձն իրավունք ունի, ծանրոցից և ուղեբեռից բացի, իր հետ անվճար փոխադրելու նաև աջակցող միջոցներ:»: Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մրցութային եղանակով արդեն ընտրված և կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև օպերատորների կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին շահագործվող ներհամայնքային կանոնավոր երթուղիները 2023 թվականի հունվարի 1-ից հետո ավտոտրանսպորտային միջոցներով համալրելու կամ փոխարինելու դեպքում դրանք պետք է մատչելի լինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. հուլիսի 20 Երևան ՀՕ-297-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հուլիսի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-297-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.07.11-2022.07.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.07.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 14.07.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.07.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2023 Հիմնական ակտ 14.07.2022, ՀՕ-297-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.12.2006, ՀՕ-233-Ն 05.12.2006, ՀՕ-233-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հուլիսի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-297-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել