Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 97 — Մաքսային ընթացակարգերով հայտարարագրված գույքի վրա բռնագանձում տարածելը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 97AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 97 — Մաքսային ընթացակարգերով հայտարարագրված գույքի վրա բռնագանձում տարածելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 97. Մաքսային ընթացակարգերով հայտարարագրված գույքի վրա բռնագանձում տարածելը 1. Հարկադիր կատարողը պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումներն ուղարկում է մաքսային մարմին։ 2. Պարտապանի գույքը մաքսային որևէ ընթացակարգով հայտարարագրվելու դեպքում մաքսային մարմինը հարկադիր կատարողին հայտնում է հայտարարված մաքսային ընթացակարգի, գույքի, դրա քանակական և որակական հատկանիշների, մաքսային արժեքի մասին՝ այդ տեղեկություններն ուղարկելուց հետո՝ հ

Ամբողջ Տեքստ

Հոդված 97. Մաքսային ընթացակարգերով հայտարարագրված գույքի վրա բռնագանձում տարածելը 1. Հարկադիր կատարողը պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշումներն ուղարկում է մաքսային մարմին։

2. Պարտապանի գույքը մաքսային որևէ ընթացակարգով հայտարարագրվելու դեպքում մաքսային մարմինը հարկադիր կատարողին հայտնում է հայտարարված մաքսային ընթացակարգի, գույքի, դրա քանակական և որակական հատկանիշների, մաքսային արժեքի մասին՝ այդ տեղեկություններն ուղարկելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, ձեռնպահ մնալով տվյալ գույքի բացթողումից, եթե սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված փաստաթղթաշրջանառության և տվյալների փոխանակման կարգով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ։ Եթե նշված ժամկետի ընթացքում հարկադիր կատարողը մաքսային մարմին չի ներկայացնում պարտապանի գույքն առգրավելու մասին որոշում, ապա այն բաց թողնելու՝ սույն մասով նախատեսված սահմանափակումը վերանում է։

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում մաքսային մարմինը հարկադիր կատարողից ստանում է պարտապանի գույքն առգրավելու մասին որոշում, ապա՝ 1) պարտապանի գույքը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տեղափոխելու հետ կապված մաքսային ընթացակարգի հայտարարման դեպքում գույքը հանձնվում է հարկադիր կատարողին. 2) այլ մաքսային ընթացակարգերի հայտարարման դեպքում գույքը հարկադիր կատարողին է հանձնվում մաքսային մարմնի համապատասխան գործառույթների իրականացումից հետո։ Գ Լ ՈՒ Խ 16 ՊԱՐՏԱՊԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՎՐԱ ԲՌՆԱԳԱՆՁՈՒՄ ՏԱՐԱԾԵԼԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել