ՎԴ/1314/05/10
Ամփոփում
քննելով ըստ հայցի (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակե հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)` Կազմակերպության տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու, Նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին հրամանը վերացնելու, 10.02.2010 թվականի թիվ Ե/2010-051 հարցումով փնտրվող տեղեկությունը 2 տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով Վճռաբեկ դատարանի 18.05.2011 թվականի <<Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին>> որոշումը նոր հ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/1314/05/10
Վարչական գործ թիվ ՎԴ/1314/05/10
2012թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Վ. ԱԲԵԼՅԱՆԻ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ
2012 թվականի դեկտեմբերի 25-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի (Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակե հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)` Կազմակերպության տեղեկատվության ազատության իրավունքի խախտման
փաստը
ճանաչելու,
Նախարարության
գաղտնագրման
ենթակա
տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին հրամանը վերացնելու, 10.02.2010 թվականի թիվ Ե/2010-051 հարցումով փնտրվող տեղեկությունը
2
տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով Վճռաբեկ դատարանի 18.05.2011 թվականի <<Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին>> որոշումը նոր
հանգամանքի
հիմքով
վերանայելու
վերաբերյալ
Կազմակերպության
ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի և Արայիկ Ղազարյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է ճանաչել տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը, վերացնել ՀՀ պաշտպանության նախարարի (այսուհետ` Նախարար) գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին հրամանը և պարտավորեցնել տրամադրել 10.02.2010 թվականի թիվ Ե/2010-051 հարցումով փնտրվող տեղեկությունը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 23.11.2010 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան, դատավորներ՝ Գ. Ղարիբյան, Լ. Սոսյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.03.2011 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.11.2010 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վճռաբեկ դատարանի 18.05.2011 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 16.03.2011 թվականի որոշման դեմ Կազմակերպության վճռաբեկ բողոքը վերադարձվել է: Սույն
գործով
վճռաբեկ
բողոք
են
ներկայացրել
Կազմակերպության
ներկայացուցիչները:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձինք նշված պնդումը
փաստարկներով.
պատճառաբանել
են
հետևյալ
Վճռաբեկ դատարանը, 18.05.2011 թվականի որոշմամբ վերադարձնելով Կազմակերպության վճռաբեկ բողոքը, կիրառել է (Պետական և ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի (դե ենթակետը և 12-րդ հոդվածը: ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թվականի թիվ ՍԴՈ-1010 որոշման 2-րդ կետով ՀՀ Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչվել (Պետական և ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի՝ (Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չենե դրույթն այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության: Այսինքն` ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թվականի թիվ ՍԴՈ-1010 որոշումը սույն գործով նոր հանգամանք է:
3
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են <<բեկանել>> Վճռաբեկ դատարանի 18.05.2011 թվականի <<Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին>> որոշումը և քննության առնել Վերաքննիչ դատարանի 16.03.2011 թվականի որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թվականի (Կազմակերպության դիմումի հիման վրա՝ (Պետական և ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի (զե ենթակետի, 12-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործովե թիվ ՍԴՈ-1010 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով որոշվել է, որ (Պետական և ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի <<զ>> ենթակետը և 12-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը, իսկ նույն որոշման 2-րդ կետով ՀՀ Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչվել (Պետական և ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի՝ (Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չենե դրույթն այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության: Նույն որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետով սահմանվել է, որ (Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 9.1-րդ կետի և 69-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջներից ելնելով՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով, նաև նկատի ունենալով, որ ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/1314/05/10 դատական գործով 23.11.2010 թվականին կայացրած վճռում վերազանցել է իր լիազորությունները՝ հաշվի չառնելով ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածի պահանջը, արձանագրել է, որ (Պետական և ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերությունը չի հակասում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին և 83.5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերին:
2) Վճռաբեկ դատարանը, ինչպես նաև ստորադաս դատարանները կիրառել են (Պետական և ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, իսկ նույն օրենքի 12-րդ հոդվածը, և մասնավորապես նույն հոդվածի 7-րդ մասի` (Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չենե դրույթը, չեն կիրառել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական կամ վերաքննիչ դատարանի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:
4
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ: <<Սահմանադրական դատարանի մասին>> ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով օրենքի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:
Վերոնշյալ հոդվածների բովանդակության վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է դատարանի կողմից կիրառված հոդվածի կամ հոդվածի դրույթի հակասահմանադրական ճանաչումը, կամ այլ մեկնաբանությամբ կիրառումը: Հետևաբար, եթե դատարանը չի կիրառել այն դրույթը, որը ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ գտել է, որ այդ դրույթն անձի նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դատական ակտը ենթակա չէ վերանայման նոր հանգամանքի հիմքով:
Սույն գործով Դատարանը, կիրառելով (Պետական և ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի 2-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածները, եզրահանգել է, որ հայցվորի կողմից պահանջված տեղեկատվությունը՝ ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում մահացած զինծառայողների թվի վերաբերյալ, դասվում է զորքերում տեղի ունեցած արտակարգ դեպքերի շարքին և հետևաբար պետք է որակվի որպես գաղտնի, հրապարկման ոչ ենթակա տեղեկատվություն:
Վերաքննիչ դատարանը, կիրառելով (Պետական և ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի 2-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածները, եզրահանգել է, որ հայցվորի պահանջած տեղեկատվությունը չի կարող գնահատվել որպես սովորական, առօրեական դեպք, և հիմնավոր է համարել պատասխանողի դիրքորոշումն այն մասին, որ այդ զինծառայողների մահացության դեպքերը դասվում են զորքերում արտակարգ դեպքերի շարքին և պետք է գնահատվեն որպես գաղտնի, հրապարկման ոչ ենթակա տեղեկատվություն:
Վճռաբեկ դատարանը, 18.05.2011 թվականի որոշմամբ վերադարձնելով Վերաքննիչ դատարանի 16.03.2011 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը, հիմնավոր է համարել Վերաքննիչ դատարանի վերոնշյալ պատճառաբանությունները։
5
ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թվականի թիվ ՍԴՈ-1010 որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով ՀՀ Սահմանադրության 27-րդ և 43-րդ հոդվածներին հակասող և անվավեր է ճանաչվել (Պետական և ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի՝ (Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չենե դրույթն այնքանով, որքանով չի վերաբերում գաղտնագրման ենթակա կոնկրետ տեղեկության: Նույն որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետով սահմանվել է, որ (Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 9.1-րդ կետի և 69-րդ հոդվածի 12-րդ մասի պահանջներից ելնելով՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:
Համադրելով վերոնշյալ վերլուծությունը և սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վերջնական դատական ակտը կայացվել է Վճռաբեկ դատարանի կողմից, որպիսին հանդիսանում է <<Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին>> որոշումը: Ներկայացված բողոքով Հայցվորը խնդրել է նոր հանգամանքի հիմքով վերանայել Վճռաբեկ դատարանի <<Վճռաբեկ բողոքը վերադարձնելու
մասին>>
որոշումը:
Այդուհանդերձ,
Վճռաբեկ
դատարանն
արձանագրում է, որ հիշյալ որոշմամբ չի կիրառվել <<Պետական և ծառայողական գաղտնիքի մասին>> ՀՀ օրենքի 12-րդ հոդվածն ընդհանրապես և այդ հոդվածի 7-րդ մասի (Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չենե դրույթը, մասնավորապես:
Ավելին, Վճռաբեկ դատարանի 18.05.2011 թվականի որոշմամբ ի թիվս այլ դրույթների կիրառվել է <<Պետական և ծառայողական գաղտնիքի մասին>> ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, որը ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թվականի թիվ ՍԴՈ1010 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ինչպես Վերաքննիչ դատարանը, այնպես էլ Դատարանը չեն կիրառել հակասահմանադրական ճանաչված (Պետական և ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7րդ մասի (Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չենե դրույթը: Այսպես՝ Դատարանը վճռում կիրառել է (Պետական և ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի 2-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածները, Վերաքննիչ դատարանը որոշման մեջ կիրառել է (Պետական և ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի 2-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածները, իսկ Վճռաբեկ դատարանը, վերադարձնելով Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը, կիրառել է (Պետական և ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի վերը նշված հոդվածները: Հետևաբար, սույն գործով կայացված դատական ակտերից որևէ մեկով չի կիրառվել հակասահմանադրական ճանաչված (Պետական և ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի (Գերատեսչական ցանկերը գաղտնագրվում են և հրապարակման ենթակա չենե դրույթը: Ավելին, նշված հանգամանքը հիմնավորվում է ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու կապակցությամբ գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդության վերաբերյալ Դատարանի այն դիրքորոշմամբ, որ <<Դատաքննության ավարտին հայցվոր կողմը միջնորդել էր սույն գործով` (Պետական և ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերության կիրառման պարագայում կասեցնել գործի վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` նշված պարբերության` ՀՀ
6
Սահմանադրության 6-րդ հոդվածին և 83.5 հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերին համապատասխանության հարցով։ Դատարանը փաստում է, որ վերը նշված վերլուծությունները` անկախ (Պետական և ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերության կիրառման, լիովին բավարար են հայցվորի կողմից ներկայացված պահանջի սահմաններում վերջնական և պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար>>:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թվականի թիվ ՍԴՈ-1010 որոշումը սույն գործով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետով և (Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված նոր հանգամանք չէ և Վճռաբեկ դատարանի 18.05.2011 թվականի (Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասինե որոշումը վերանայելու հիմք չէ: Ինչ վերաբերում է Դատարան ներկայացված միջնորդության կապակցությամբ Դատարանի վճռում տեղ գտած դիրքորոշմանն այն մասին, որ <<դատարանի կարծիքով, (Պետական և ծառայողական գաղտնիքի մասինե ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի վերջին պարբերությունը չի հակասում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածին և 83.5 հոդվածի 1ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերին>>, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե այն դեպքերում, երբ գործի քննության
ընթացքում միջնորդություն է ստացվում գործի քննությունը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական
դատարան
դիմելու`
կիրառման
ենթակա
օրենքի
համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը պարզելու համար, արդյոք Դատարանն իրավասու է դիրքորոշում հայտնել օրենքի ՀՀ Սահմանադրությանը չհակասելու վերաբերյալ:
ՀՀ
Սահմանադրության
93-րդ
հոդվածի
համաձայն`
Հայաստանի
Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը:
ՀՀ
Սահմանադրության
100-րդ
հոդվածի
առաջին
կետի
համաձայն՝
սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կառավարության,
վարչապետի,
տեղական
ինքնակառավարման
մարմինների
որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ նորմատիվ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ապա դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը և դիմելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան: (Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարան դիմում են դատարանները, ինչպես նաև գլխավոր դատախազը, եթե գտնում են, որ Սահմանադրության
100-րդ
հոդվածի
1-ին
կետով սահմանադրական
դատարանի ենթակայությանը վերապահված որևէ իրավական ակտի, որն ունի նորմատիվ բնույթ, դրույթը կամ դրույթները, որոնք ենթակա են կիրառման իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով, հակասում են Սահմանադրությանը:
7
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանը և գլխավոր դատախազը պետք է հիմնավորեն իրենց դիրքորոշումը նորմատիվ ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հանգամանքի առնչությամբ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը կարող է իրականացվել միայն վիճարկվող դրույթի կիրառմամբ:
Վերոնշյալ դրույթների մեկնաբանությունից հետևում է, որ վեճը լուծող դատարանները (ընդհանուր իրավասության և (կամ) մասնագիտացված) որոշակի հանգամանքների ի հայտ գալու ուժով լիազորված են կասեցնելու գործի վարույթը: Նման հանգամանքներից է կիրառման ենթակա օրենքի կամ այլ իրավական ակտի` դատարանի կարծիքով
ՀՀ
Սահմանադրությանը
հակասելը:
Կոնկրետ
դրույթի`
ՀՀ
Սահմանադրությանը հակասելու հանգամանքը ենթակա է գնահատման դատարանի (գործը քննող դատավոր կամ դատավորների կազմի) կողմից: Լիազորված լինելով գնահատել կիրառման ենթակա դրույթի` ՀՀ Սահմանադրությանը հակասելու հանգամանքը` դատարանն այն իրականացնում է սուբյեկտիվ համոզմամբ, հենվելով օբյեկտիվ չափորոշիչների վրա, մասնավորապես` կոնկրետ դրույթի մեկնաբանումը, այդ դրույթի` իրավունքի սկզբունքներին հակասելը, սահմանադրորեն ամրագրված հիմնական իրավունքներին հակասելը և այլն: Հետևում է, որ դատարանը նախ և առաջ պետք է դիրքորոշում հայտնի կիրառման ենթակա դրույթի և ՀՀ Սահմանադրության կոնկրետ հոդվածներին դրա հնարավոր (ենթադրյալ) հակասության մասին և որպես հետևանք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով կասեցնի գործի վարույթը և (Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի հիմքով դիմի ՀՀ Սահմանադրական դատարան: Հետևաբար, կիրառման ենթակա օրենքի հոդվածի կամ այլ իրավական ակտի դրույթի Սահմանադրությանը չհակասելու վերաբերյալ դատարանի դատողություններն ուղղված են բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված լիազորության իրականացմանը: Դրանք չեն կարող նույնացվել սահմանադրական արդարադատության հետ, քանի որ ՀՀ Սահմանադրական դատարանի բացառիկ իրավասությունն է որոշել օրենքների և ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածով նախատեսված
այլ
իրավական
ակտերի
համապատասխանությունը
ՀՀ
Սահմանադրությանը:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ կետի և (Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի պահանջների վերը շարադրվածից տարբերվող մեկնաբանության պարագայում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ ցանկացած միջնորդություն ներկայացվելու դեպքում` անկախ միջնորդության բովանդակությունից և դրա վերաբերյալ դատարանի դիրքորոշումից, դատարանը
պարտավորված կլինի կասեցնել գործի վարույթը և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-118.18-րդ, 134-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ և 204.38-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
8
ՈՐՈՇԵՑ
1.
(Հելսինկյան
քաղաքացիական
ասամբլեայի
Վանաձորի
գրասենյակե
հասարակական կազմակերպության` նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքը մերժել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
Դատավորներ՝
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Վ. ԱԲԵԼՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Է. ՀԱՅՐԻՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 դեկտեմբերի, 2012 թ.
- Գործի #:
- ՎԴ/1314/05/10
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
