ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 199 — Առեւտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ապօրինի հավաքելը կամ հրապարակելը (վերնագիրը
Ամփոփում
Հոդված 199. Առեւտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություն ապօրինի հավաքելը կամ հրապարակելը (վերնագիրը լրաց. 09.04.07 ՀՕ-180-Ն) 1. Փաստաթղթեր հափշտակելու, առեւտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիք իմացող անձանց, նրանց մերձավորին կաշառելու կամ սպառնալիքի, կապի միջոցներ որսալու, համակարգչային կամ ծրագրային համակարգ կամ ցանց ապօրինի թափանցելու, հատուկ տեխնիկական միջոցներ օգտագործելու ճանապարհով, ինչպես նաեւ այլ ապօրինի եղանա
Ամբողջ Տեքստ
Հոդված
199.
Առեւտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիք կազմող
տեղեկություն ապօրինի հավաքելը կամ հրապարակելը
(վերնագիրը լրաց. 09.04.07 ՀՕ-180-Ն)
1. Փաստաթղթեր հափշտակելու, առեւտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիք իմացող անձանց, նրանց մերձավորին կաշառելու կամ սպառնալիքի, կապի միջոցներ որսալու, համակարգչային կամ ծրագրային համակարգ կամ ցանց ապօրինի թափանցելու, հատուկ տեխնիկական միջոցներ օգտագործելու ճանապարհով, ինչպես նաեւ այլ ապօրինի եղանակներով հրապարակելու կամ օգտագործելու նպատակով առեւտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ հավաքելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Առեւտրային, ապահովագրական կամ բանկային գաղտնիքն առանց դրա տիրապետողի համաձայնության ապօրինի հրապարակելը կամ օգտագործելն այն անձի կողմից, ում այդ գաղտնիքը հայտնի է մասնագիտական կամ ծառայողական գործունեության հետ կապված, որը կատարվել է շահադիտական կամ այլ անձնական դրդումներով եւ խոշոր վնաս է պատճառել առեւտրային, ապահովագրական կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
(199-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-119-Ն, լրաց. 09.04.07 ՀՕ-180-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
