ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԱՇՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԱՇՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԱՇՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2001 թվականի մարտի 20-ին ԵՐԱՇՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1. Օ ՐԵՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում երաշտի հետևանքների վերացման պետական քաղաքականության իրականացման հետ կապված հարաբերությունները և սահմանում է երաշտի հետևանքների վերացման ծրագրային կատարման սկզբունքները: Հ ՈԴՎԱԾ 2. Ե ՐԱՇՏԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ Երաշտի հետևանքների վերացման գործընթացը ու դրա հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով և իրավական այլ ակտերով: Հ ՈԴՎԱԾ 3. Ե ՐԱՇՏԻ ՀԵՏևԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ 1. Երաշտի հետևանքների վերացման աշխատանքներն իրականացվում են Երաշտի հետևանքների վերացման ծրագրով (այսուհետ` Ծրագիր) սահմանված ժամկետներում և կարգով:
2. Ծրագիրը, որով սահմանվում են դրա իրականացման համամասնությունները, մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Ծրագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորման գումարն արտացոլվում է համապատասխան տարվա պետական բյուջեի ծախսերում: Հ ՈԴՎԱԾ 4. Ծ ՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ Ծրագիրը ներառում է` ա) հիմնական խնդիրները. բ) նախատեսվող աշխատանքների ծավալներն ու իրականացման ժամանակացույցը` ըստ երաշտից տուժած տարածաշրջանների. գ) նախատեսվող աշխատանքների ֆինանսավորման սկզբունքները, ծավալները և աղբյուրները. դ) Ծրագրի կատարման սկզբունքները և նախատեսվող աշխատանքների առաջնահերթությունը. ե) երաշտից տուժած բնակչությանը, տնտեսավարող սուբյեկտներին և համայնքներին տրամադրվող օգնությունները. զ) երաշտի հետևանքների վերացման աշխատանքներն իրականացնելու և դրանք ֆինանսավորելու (այդ թվում` օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը. է) ցորենի, գարու, կերային կուլտուրաների սերմացուի, կարտոֆիլի տնկանյութի, անասնապահության ձմեռացումն անցկացնելու նպատակով հատիկաֆուրաժի, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար հանքային պարարտանյութեր և դիզելային վառելանյութ ձեռք բերելու և երաշտից տուժած գյուղացիական տնտեսություններին տրամադրելու քանակական ցուցանիշները. ը) երաշտից տուժած տնտեսություններին հատկացվող պարենային օգնության ծավալը. թ) ոռոգման համակարգի գործունեության և էլեկտրաէներգիայի անհրաժեշտ քանակ ապահովելու համար պահանջվող ֆինանսավորման ծավալները: Հ ՈԴՎԱԾ 5. Ծ ՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի Հանրապետության կառավարությունը տվյալ տարվա բյուջեի կատարման մասին հաշվետվության հետ միասին Ազգային ժողով է ներկայացնում Ծրագրի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: Հ ՈԴՎԱԾ 6. Ա ՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. Սույն օրենքի գործողությունը վերաբերում է նաև 2000 թվականի երաշտի հետևանքների վերացմանը:
2. 2000 թվականի ծրագրի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողովի նիստում մինչև 2001 թվականի մայիսի 1-ը ներկայացնում է հաղորդում:
3. 2000 թվականի երաշտից տուժած տարածաշրջաններն են` Արագածոտնի մարզի Թալինի, բարձրադիր և անջրդի տարածաշրջանները. Արարատի մարզի նախալեռնային տարածաշրջանները. Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանը. Գեղարքունիքի մարզը. Շիրակի մարզի բարձրադիր և անջրդի տարածաշրջանները. Լոռու մարզի բարձրադիր և անջրդի տարածաշրջանները. Կոտայքի մարզի անջրդի տարածաշրջանները. Սյունիքի մարզի Սիսիանի և անջրդի տարածաշրջանները. Վայոց ձորի մարզի անջրդի տարածաշրջանները. Տավուշի մարզի բարձրադիր և անջրդի տարածաշրջանները: Հ ՈԴՎԱԾ 7. Օ ՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 12 ապրիլի 2001 թ. ՀՕ-161 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԱՇՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-161 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (28.04.2001-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2001.04.28/12(144) Հոդ.291 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.03.2001 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.04.2001 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 28.04.2001 Հիմնական ակտ 20.03.2001, ՀՕ-161 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 մարտի, 2001 թ.
- Գործի #:
- ՀՕ-161
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
