ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 15 — ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ 1995 թվականի ծրագրի կատարողականը տրվա
Ամփոփում
Հոդված 15. Պ ԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ 1995 թվականի ծրագրի կատարողականը տրված է աղյուսակ 3-ում: Աղյուսակ 3 Պետական ձեռնարկությունների եվ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի առաջադրանքները եվ դրանց կատարողականը 1996 թվականի մարտի 9-ի դրությամբ __________________________ * ընդգրկված ե
Ամբողջ Տեքստ
Հոդված 15. Պ ԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ 1995 թվականի ծրագրի կատարողականը տրված է աղյուսակ 3-ում: Աղյուսակ 3 Պետական ձեռնարկությունների եվ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրի առաջադրանքները եվ դրանց կատարողականը 1996 թվականի մարտի 9-ի դրությամբ __________________________ * ընդգրկված են նաև տնտեսության այլ ճյուղերի 73 «փոքր» օբյեկտներ: Միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհումը: 1996 թվականի մարտի 9-ի դրությամբ սեփականաշնորհվել են 365 ձեռնարկություններ, ընդ որում, 228-ը` բաժնետոմսերի բաց բաժանորդագրությամբ, 49-ը` լոտային աճուրդներով, 45-ը` փակ բաժնետիրական ընկերությունների, 41-ը` վարձակալների կողմից գույքի գնման, 1-ը` աճուրդով և 1-ը` մրցույթով: Այս խմբի ձեռնարկությունների սեփականաշնորհման հիմնական ձևը (75.9%-ը) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության միջոցով բաց բաժնետիրական ընկերությունների ստեղծումն է: Չի կայացել 19 ձեռնարկությունների սեփականաշնորհումը` հիմնականում դրանց բարձր արժեքի և խոշոր պարտքերի պատճառով: Այդ ձեռնարկություններից 17-ի սեփականաշնորհման ձևը եղել է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը, մեկինը` փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը, իսկ մյուսինը` աճուրդը: Սեփականաշնորհման ընթացքում են գտնվում 20 ձեռնարկություն, որից 19-ը սեփականաշնորհվելու է բաց, իսկ 1-ը` փակ բաժնետիրական ընկերությունների ձևով: Սեփականաշնորհված ձեռնարկությունների մեծ մասը արդյունաբերության (146) և գյուղատնտեսության ու պարենի (116) նախարարությունների ձեռնարկություններ են: «Փոքր» օբյեկտների սեփականաշնորհումը: 1996 թվականի մարտի 9-ի դրությամբ սեփականաշնորհվել է 2187 «փոքր» օբյեկտ: Աճուրդով վաճառքի ենթակա 243 օբյեկտներից վաճառվել են 96-ը: 1994 թ. ընթացքում սեփականաշնորհվել է 257, 1995 թվականին` 1319, իսկ 1996 թվականին (մինչև 09.03.96 թ.)` 611 «փոքր» օբյեկտ: Սեփականաշնորհված «փոքր» օբյեկտների մեջ զգալի բաժին են կազմում վարձակալական ձեռնարկությունները (944), որոնք գործող օրենքի համաձայն ծրագրի մեջ չեն մտնում: Ծրագրով սեփականաշնորհվել է 1243 «փոքր» օբյեկտ, որից 591-ը` (47.6%-ը) կենցաղսպասարկման, 421-ը` (33.9%-ը) առևտրի, 158-ը` (12.7%-ը) հասարակական սննդի օբյեկտներ են, իսկ 73-ը` այլ ճյուղերի: Ընդհանուր առմամբ ծրագրով սեփականաշնորհված «փոքր» օբյեկտների մեջ նշված երեք ոլորտների բաժինը կազմել է 94.2 %: Սեփականաշնորհումից ստացված միջոցները: Պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից առ 1996 թ. մարտի 9-ի դրությամբ ստացվել է 22.890.990,9 հազար դրամ, որից 16.602.383,6 հազար դրամը (72%-ը) ձեռնարկությունների, 6.156.000,0 հազար դրամը (28%-ը)` «փոքր» օբյեկտների սեփականաշնորհումից: Ընդ որում, սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարվել է 22.646.460,0 հազար դրամ (98.9%), իսկ դրամով` 244.530,9 հազար դրամ (1.1%): Սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարումների մեջ ձեռնարկությունների բաժինը կազմել է 16.490.460,0 հազար դրամ (73%), իսկ «փոքր» օբյեկտներինը` 6.156.000,0 հազար դրամ (27%): Դրամով վճարումների մեջ համապատասխանաբար` 111.883,1 հազար դրամ (46.1%) և 131.060,1 հազար դրամ (53.9%): Վճարված սերտիֆիկատների ընդհանուր քանակը 1996 թ. մարտի 9-ի դրությամբ կազմել է 1169802 հատ, որից 824523 հատը (70.5%) վճարվել է ձեռնարկությունների, իսկ 345279 հատը (29.5%)` «փոքր» օբյեկտների համար: * - Ծանոթություն - Հավելվածները չեն բերվում: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան 25 ապրիլի 1996 թվականի, քաղ. Երևան ՀՕ-47 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-47 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Ինկորպորացիա (23.11.1999-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀԱԺՏ 1996/7-8(1107-1108) ապրիլ, Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 20.03.1996 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 25.04.1996 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.1996 Հիմնական ակտ 20.03.1996, ՀՕ-47 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 13.10.1999, ՀՕ-7 20.03.1996, ՀՕ-47 19.11.1997, ՀՕ-160 --------- 23.06.1997, ՀՕ-128 --------- 09.06.1997, ՀՕ-124 --------- 30.04.1997, ՀՕ-110 --------- 19.11.1996, ՀՕ-89 --------- 09.09.1996, ՀՕ-77 --------- Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
