Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 324 — Լիազորագրի դադարելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 324AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 324 — Լիազորագրի դադարելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 324. Լիազորագրի դադարելը 1. Լիազորագրի գործողությունը դադարում է, եթե` 1) լիազորագրի ժամկետը լրացել է. 2) իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները. 3) լիազորագրողը վերացրել է այն. 4) անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել է. 5) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունից տրվել է լիազորագիրը. 6) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը. 7) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բ

Ամբողջ Տեքստ

Հոդված 324. Լիազորագրի դադարելը 1. Լիազորագրի գործողությունը դադարում է, եթե` 1) լիազորագրի ժամկետը լրացել է. 2) իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները. 3) լիազորագրողը վերացրել է այն. 4) անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել է. 5) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունից տրվել է լիազորագիրը. 6) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը. 7) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ով տվել է լիազորագիրը. 8) մահացել է կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ում տրվել է լիազորագիրը:

2. Լիազորագիր տվող անձը կարող է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը կամ վերալիազորումը, իսկ անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել դրանից: Այդ իրավունքներից հրաժարվելու մասին համաձայնությունն առոչինչ է:

3. Նոտարական կարգով վավերացված լիազորագիրը վերացնելը կամ լիազորագրից հրաժարվելը կատարվում է նոտարական կարգով։ (324-րդ հոդվածը լրաց.

19.10.16 ՀՕ-181-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել