ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 61 — Քվեարկության նախապատրաստումը 1.
Ամփոփում
Հոդված 61. Քվեարկության նախապատրաստումը 1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային ընտրական հանձնաժողովները։ 2. Ինքնասոսնձվող դրոշմանիշները և կնիքը պահվում են քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանում: Տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ընտրական փաստաթղթերի, տեխնիկական սարքավորումների և այլ պարագաների պահպանման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: 3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվե
Ամբողջ Տեքստ
Հոդված 61. Քվեարկության նախապատրաստումը 1. Քվեարկությունը նախապատրաստում են տեղամասային ընտրական հանձնաժողովները։
2. Ինքնասոսնձվող դրոշմանիշները և կնիքը պահվում են քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանում: Տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված ընտրական փաստաթղթերի, տեխնիկական սարքավորումների և այլ պարագաների պահպանման կարգը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը պարտավոր է քվեարկության ընթացքում ապահովել սույն օրենսգրքով նախատեսված պահանջների կատարումը և անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատել տեղամասային կենտրոնում։
4. Քվեատուփը, տեխնիկական սարքավորումները, հանձնաժողովի անդամների աշխատասեղանները տեղադրվում են քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:
5. Քվեարկության սենյակում կամ դրա մուտքի մոտ փակցվում են ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների անվանումները՝ ըստ քվեաթերթիկների համարների հերթականության, և դրանց ընտրական ցուցակները: Կուսակցությունների դաշինքի դեպքում դաշինքի անվանման ներքո փակագծերում նշվում են նաև դաշինքի անդամ բոլոր կուսակցությունների անվանումները։ (61-րդ հոդվածը փոփ. 01.04.21 ՀՕ-171-Ն, 07.05.21 ՀՕ-202-Ն , խմբ.
05.12.24 ՀՕ-505-Ն) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
