ՍՈՒՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 4 փետրվարի 2014թ. ՍԴԴԿՈ/2 - 3 | ՍՈՒՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երեւան
04 փետրվարի 2014թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ` Վ. Պողոսյանի
Անդամակցությամբ` Կ. Բալայանի
Ֆ. Թոխյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Սուրիկ Ղազարյանի անհատական դիմումով գործը
քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց․
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղաքացի Սուրիկ Ղազարյանը 14.01.2014թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով քննության առնել եւ որոշել «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-141-Ն օրենքով փոփոխված` «ՀՀ դատական
օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի «տարիքային» դրույթի
կամ «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն
կատարելու մասին» ՀՕ-141-Ն օրենքի 1-ին հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3, 8, 14.1, 31, 37, 94 եւ 97-րդ հոդվածների պահանջներին: Դիմողը գտնում է, որ գործի հիմքում ընկած վեճի առարկա իրավունքը սոցիալական
ապահովության միջոցի իրավունք լինելով հանդերձ` գույքային իրավունք է, հանդիսանում է դատական համակարգի անկախության գրավակններից մեկը եւ երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ: Միաժամանակ, վիճարկվող օրենքի դրույթն ապահովում է
երաշխավորված կենսաթոշակի իրավունքը պաշտոնաթող դատավորներից միայն նրանց
համար, ովքեր հասել են կենսաթոշակային տարիքի եւ նրանց նկատմամբ նշանակվել է
«տարիքային» կենսաթոշակ` չապահովելով այն դատավորների համար, ովքեր պաշտոնավարման ընթացքում ձեռք են բերել այնպիսի հիվանդություններ, որոնք խոչընդոտում են դատավորի պարտականությունները կատարելուն:
Ըստ դիմողի` վիճարկվող դրույթի գործողությամբ առաջանում է անհամաչափություն. վիճարկվող նորմը մինչեւ դրա ընդունումը դատավոր դարձած եւ այդ պահին գործող բոլոր դատավորների վրա տարածելով` առողջական պատճառներով պաշտոնաթող եղած դատավորները հայտնվել են էապես անհամաչափ բեռի տակ եւ էապես նման վիճակում գտնվող անձանց համեմատ դրսեւորվել է տարբերակված մոտեցում` առանց որեւէ օբյեկտիվ հիմքի` օրենքի առջեւ բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի
խախտմամբ:
Դատական կազմն անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզեց, որ դիմումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է քննության, քանի որ.
• դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,
• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
• դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
2
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ
օրենքի 31 եւ 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2
դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1.
«Քաղաքացի Սուրիկ Ղազարյանի դիմումի հիման վրա` «ՀՀ դատական
օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-141-
Ն օրենքով փոփոխված` «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի
2.1-րդ հոդվածի «տարիքային» դրույթի կամ «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու
մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-141-Ն օրենքի 1-ին հոդվածի՝
ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն
ընդունել քննության:
2.
Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել
ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող ԱՆի
ԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Անդամ
ՔԱՐՏՈՒՂԱ
ամներիԹՅՈՒՆ
ՍԱՀՄԱՆ
77
04 փետրվարի 2014 թվականի
UZZun /2-3
3
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 փետրվարի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-3
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
