ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 218 — Վկայի հարցաքննությունը 1.
Ամփոփում
Հոդված 218. Վկայի հարցաքննությունը 1. Վկան կարող է հարցաքննվել վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի, այդ թվում` մեղադրյալի, տուժողի, այլ վկաների անձի վերաբերյալ: 2. Վկան հարցաքննվում է այլ հարցաքննվողներից անջատ: Քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նույն վարույթի շրջանակներում հարցաքննության ենթակա անձինք մինչև հարցաքննության ավարտը հաղորդակցություն չունենան միմյանց հետ: 3. Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի
Ամբողջ Տեքստ
Հոդված 218. Վկայի հարցաքննությունը 1. Վկան կարող է հարցաքննվել վարույթի համար նշանակություն ունեցող ցանկացած հանգամանքի, այդ թվում` մեղադրյալի, տուժողի, այլ վկաների անձի վերաբերյալ:
2. Վկան հարցաքննվում է այլ հարցաքննվողներից անջատ: Քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի նույն վարույթի շրջանակներում հարցաքննության ենթակա անձինք մինչև հարցաքննության ավարտը հաղորդակցություն չունենան միմյանց հետ:
3. Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե որ վարույթի կապակցությամբ է նա հրավիրվել, և պարզաբանում, որ նա պարտավոր չէ ցուցմունք տալ իր, ամուսնու կամ մերձավոր ազգականների վերաբերյալ: Վկան նախազգուշացվում է հարցերին ճշմարտացի պատասխանելու պարտականության, ցուցմունք տալուց հրաժարվելու և սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին: Վկային հայտնվում է նաև, որ իր տված ցուցմունքը կարող է քրեական վարույթի ընթացքում օգտագործվել որպես ապացույց:
4. Եթե վկան հարցաքննության է ներկայացել փաստաբանի հետ, ապա փաստաբանն իրավունք ունի մասնակցելու հարցաքննությանը և քննիչի ներկայությամբ կարճատև խորհրդատվություն տալու վկային նրա կարգավիճակին վերաբերող հարցերով: Փաստաբանը վկային հարցեր է տալիս միայն քննիչի թույլտվությամբ և իրավունք չունի մեկնաբանելու նրա պատասխանները: Սույն օրենսգրքով նախատեսված` վկայի իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու վերաբերյալ փաստաբանն իրավունք ունի անելու հայտարարություններ, որոնք ներառվում են հարցաքննության արձանագրությունում:
5. Եթե փաստաբանի հետ հարցաքննությանը ներկայանալու իրավունքի մասին պատշաճ ծանուցված վկան հարցաքննությանը ներկայացել է առանց փաստաբանի, ապա քննիչը պարտավոր չէ փաստաբան հրավիրելու հիմքով հետաձգել հարցաքննությունը, բացառությամբ այն դեպքի, երբ վկան գտնում է, որ փաստացի կասկածվում է հանցագործության մեջ:
6. Այն դեպքում, երբ վկան տվյալ վարույթին առնչվող մեկ այլ վարույթում մեղադրյալ է, կամ նրա նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, ապա այդ վկայի հարցաքննությունը կատարվում է մեղադրյալի հարցաքննության կանոններով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
