ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 67 — ՊԵՏՈՒԹՅԱՆ և համայնքային ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՃՈՒՐԴՈՎ (վերնագիրը լրաց.
Ամփոփում
Հ ՈԴՎԱԾ 67. Պ ԵՏՈՒԹՅԱՆ և համայնքային ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՃՈՒՐԴՈՎ (վերնագիրը լրաց. 11.04.05 ՀՕ-84-Ն, խմբ. 08.02.12 ՀՕ-13-Ն) 1. Պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ սույն օրենսգրքի 65-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, կատարվում է աճուրդով: 2. Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ կառավարության սահմանած կա
Ամբողջ Տեքստ
Հ ՈԴՎԱԾ 67. Պ ԵՏՈՒԹՅԱՆ և համայնքային ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՃԱՌՔՆ ԱՃՈՒՐԴՈՎ (վերնագիրը լրաց. 11.04.05 ՀՕ-84-Ն, խմբ.
08.02.12 ՀՕ-13-Ն) 1. Պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքը, բացառությամբ սույն օրենսգրքի 65-րդ և 66-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի, կատարվում է աճուրդով:
2. Աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ կառավարության սահմանած կարգով: 2.1. Աճուրդով օտարման ենթակա հողերի աճուրդի կազմակերպման ու անցկացման լրացուցիչ պայմանները սահմանում է կառավարությունը:
3. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի կամ դրանց առանձին հատվածների աճուրդով վաճառքի մեկնարկային գինը հայտարարում է համայնքի ղեկավարը` համայնքի ավագանու որոշման հիման վրա:
4. Աճուրդների կազմակերպման և իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենսգրքով և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Հրապարակային սակարկությունների միջոցով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի (դրանց առանձին հատվածների) աճուրդով վաճառքի նկատմամբ չեն կիրառվում «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության դրույթները: (67-րդ հոդվածը լրաց., փոփ. 11.04.05 ՀՕ-84-Ն, լրաց.
04.10.05 ՀՕ-199-Ն, 19.03.09 ՀՕ-64-Ն, փոփ.
26.12.08 ՀՕ-9-Ն, խմբ.
08.02.12 ՀՕ-13-Ն , 18.06.20 ՀՕ-330-Ն, խմբ., լրաց.
17.12.25 ՀՕ-505-Ն ) ( 17.12.25 ՀՕ-505-Ն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
