Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-13623 հունիսի, 1997 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 23 հունիսի 1997 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 232 1 հոդվածում` ա) երկրորդ մասի սանկցիան «պատժվում է ազատազրկմամբ» բառերից հետո լրացնել «երեքից» բառով. բ) երրորդ մասի դիսպոզիցիան, «որը կատարվել է» բառերից հետո լրացնել «կողոպուտի կամ» բառերով. Նույն մասի սանկցիայում «վեցից» բառը փոխարինել «ութից» բառով: Հոդված 2. Օրենսգրքի 258 հոդվածը «դ» կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» և «զ» կետերով. «ե) սույն հոդվածի «դ» կետում նշված ռազմական միջոցները կամ այլ ռազմական գույքը սահմանված կարգի խախտումով մեկ ուրիշին հանձնելը, եթե ստացողի կողմից դրանց պահպանության կանոնները խախտելու հետևանքով առաջացել է այդպիսի միջոցների և գույքի կորուստ կամ փչացում` պատժվում է կարգապահական գումարտակ ուղարկելով` մինչև մեկ տարի ժամանակով կամ ազատազրկմամբ` մինչև մեկ տարի ժամանակով. զ) ծառայության մեջ օգտագործելու համար ուրիշին վստահված և սույն հոդվածի «դ» կետում նշված ռազմական միջոցները կամ այլ ռազմական գույք կորցնելը կամ փչացնելն այն զինծառայողների կողմից, որին դրանք անցել կամ հանձնվել են սահմանված կարգի խախտումով` պատժվում է ազատազրկմամբ` մինչև երկու տարի ժամանակով»: Այդ կապակցությամբ հոդվածի «ե» կետը համարել «է» կետ: Հոդված 3. Օրենսգրքի 259 1 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հոդված 259 1 . Զենքի, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող նյութերի և առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը ա) զենքի, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող զինամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որի հետևանքով տուժողին նվազ ծանր կամ ծանր մարմնական վնասվածք է պատճառվել` պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև երեք տարի ժամանակով. բ) նույն արարքը, եթե դրա հետևանքով, մարմնական վնասվածքներ են պատճառվել մի քանի անձանց, ինչպես նաև, եթե առաջացրել է այլ ծանր հետևանքներ` պատժվում է ազատազրկմամբ` մեկից մինչև չորս տարի ժամանակով. գ) սույն հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, եթե դրա հետևանքով մահացել է տուժողը` պատժվում է ազատազրկմամբ` երկուսից մինչև տասը տարի ժամանակով. դ) սույն հոդվածի «ա» կետով նախատեսված արարքը, որն առաջացրել է մի քանի անձանց մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից մինչև տասնհինգ տարի ժամանակով»: Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 259 2 հոդվածով. «Հոդված 259 2 . Զենքը, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող նյութերը և առարկաները մեկ ուրիշին հանձնելը ա) ծառայության մեջ օգտագործելու համար վստահված զենքը, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող զինամթերքը, պայթուցիկ, ռադիոակտիվ և այլ նյութերն ու առարկաները սահմանված կարգի խախտումով մեկ ուրիշին հանձնելը, եթե ստացողի կատարած գործողություններն առաջացրել են մարդկային զոհեր կամ այլ ծանր հետևանքներ` պատժվում է կարգապահական գումարտակ ուղարկելով` մինչև երկու տարի ժամանակով կամ ազատազրկմամբ` մինչև հինգ տարի ժամանակով. բ) նույն արարքը մեղմացուցիչ հանգամանքներում` առաջացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքի կանոնների կիրառում»: Հոդված 5. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի հինգերորդ մասում «260 հոդվածով» բառերը փոխարինել «259 2 , 260 հոդվածներով» բառերով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 21 հուլիսի 1997 թ. ՀՕ-136 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-136 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (21.08.1997-01.08.2003) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1997.08.11/18 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.06.1997 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.07.1997 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 21.08.1997 Ուժը կորցրել է 01.08.2003 Հիմնական ակտ 23.06.1997, ՀՕ-136 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 07.03.1961, --------- 07.03.1961, --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հունիսի, 1997 թ.
Գործի #:
ՀՕ-136
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել