«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10.1-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-61)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 սեպտեմբերի 2018թ. ՍԴԱՈ - 61 | «ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10.1-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 10.1-ՐԴ ԿԵՏԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով մերժելու վերաբերյալ զեկուցողի` Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Գյուլումյանի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է որոշել ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի ՀՀ Սահմանադրության 71, 72 և 75-րդ հոդվածներին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի ՀՀ Սահմանադրության 63 և 162-րդ հոդվածներին համապատասխանության հարցերը:
2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում (2013թ. ապրիլի 23-ի ՍԴՈ-1082): Սահմանադրական դատարանի նշված որոշումից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածը լրացվել և փոփոխվել է 01.03.2017թ. ՀՕ-59-Ն օրենքով, սակայն վիճարկվող 5-րդ մասը չի փոփոխվել:
3. Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի սահմանադրականության հարցին, ապա դիմումի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողը բարձրացնում է օրենսդրական բացի խնդիր: Դիմողի համոզմամբ` վիճարկվող դրույթում «...հանրային աշխատանքներ պատժատեսակը ազատազրկում պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումները ... չնախատեսելն ինքնին առաջ է բերում հիմնավոր կասկած սահմանադրաիրավական նորմերի և ստեղծված իրավիճակի նկատմամբ կիրառելի իրավական կարգավորումների միջև հակասության առումով»: 2010թ. սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ սահմանադրական դատարանը գտել է, որ «Օրենսդրական բացի սահմանադրականության հարց քննելիս սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել, թե տվյալ օրենսդրական բացը հանդիսանում է իրավակարգավորման թերությունը, թե՞ իրավաստեղծ մարմինը նման իրավակարգավորում սահմանելիս հաշվի է առել օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայությունը և ակնկալել այդ իրավական երաշխիքների հիման վրա համապատասխան իրավակիրառական պրակտիկայի ձևավորումը: Սահմանադրական դատարանն իր` 2010թ. փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը` նշել է «Իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունները դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում` սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»: Վերաքննիչ քրեական դատարանի` գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումից հետևում է, որ հարցի վերաբերյալ առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկա, համաձայն որի հանրային աշխատանքներ պատժատեսակն ազատազրկում պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի որոշումները, որոնք ընդգրկված չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետում, ևս հանդիսանում է գործն ըստ էության լուծող դատական ակտ և, հետևաբար, դրանց դեմ բերված վերաքննիչ բողոքները ենթակա են քննության` կոլեգիալ կազմով: Նման մեկնաբանությամբ նորմի կիրառումը չի կարող խախտել կոնկրետ սահմանադրական իրավունքը, հետևաբար` օրենքի նման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին: Ելնելով վերոնշյալ հիմնավորումներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննության ընդունումն ամբողջությամբ մերժել։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
3 սեպտեմբերի 2018 թվականի
ՍԴԱՈ-61
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 սեպտեմբերի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-61
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
