«ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ», «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 հոկտեմբերի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 23 | «ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ», «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ», «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան 18 հոկտեմբերի 2017թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ՝ Հ. Նազարյանի Անդամակցությամբ՝ Ֆ. Թոխյանի Ա. Խաչատրյանի Ուսումնասիրելով ,Լուսավոր Հայաստանե, ,Հանրապետությունե, ,Քաղաքացիական պայմանագիրե կուսակցությունների անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ ,Լուսավոր Հայաստանե, ,Հանրապետությունե, ,Քաղաքացիական պայմանագիրե կու-սակցությունները 06.10.2017թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. ,Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ և 7-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ,ՀՀ ,Ընտրականե օրենսգիրք սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասի՝ ,թեկնածուին, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակը գրանցած ընտրական հանձնաժողովը դիմում է դատարան՝ թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության2 ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համարե սահմանված դրույթըե:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
02.04.2017թ. կայանալիք ՀՀ ԱԺ VI գումարման ընտրություններում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակը: 28.03.2017թ. ,Ելքե կուսակցությունների դաշինքը դիմել է ԿԸՀ՝ ՀՀԿ ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասին հայցով դատարան դիմելու պահանջով: ԿԸՀ-Ն իր՝ 31.03.2017թ. N 146-Ա որոշմամբ մերժել է վերոնշյալ դիմումը: ,Ելքե կուսակցությունների դաշինքը 01.04.2017թ. ,ՀՀ ԿԸՀ 31.03.2017թ. N 146-Ա որոշումն անվավեր ճանաչելու և Հանրապետական կուսակ- ցության ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասինե հայց է ներկա-յացրել ՀՀ վարչական դատարան, որն ընդունվել է վարույթ: Վարչական դատարանը 02.04.2017թ. կայացրել է ,Գործի վարույթը կարճելու մասինե որոշում, որը վերջնական է և ենթակա չէ վիճարկման:
3. Դիմողների` վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկները հանգում են հետևյալին. դիմողները, վկայակոչելով դատական պաշտպանության և արդարադատության մատչելիության իրավունքների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ, կատարում են ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված` դատական պաշտպանության իրավունքի և դրա արդյունավետ իրացման ապահովման, մատչելիության և արդյունավետ միջոցների իրավական չափորոշիչների երաշխավորվածության հարցադրում: Դիմողները նշում են, որ սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթով սահմանված է ընթացակարգ, ըստ որի` թեկնածուի, ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հայցով դատարան դիմելու իրավասություն ունի բացառապես այդ իրավասուբյեկտին գրանցած հանձնաժողովը՝ կա՛մ սեփական նախաձեռնությամբ, կա՛մ մրցակից իրավասուբ-յեկտների` իրեն ուղղված դիմումի հիման վրա: Դիմողների կարծիքով` վիճարկվող դրույթով սահմանված իրավակարգավորում-ների համաձայն` համապատասխան հանձնաժողովը կաշկանդված չէ պասիվ ընտրա-3 կան իրավունքի իրավասուբյեկտի` այլ սուբյեկտի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հայց դատարան ներկայացնելու պահանջի մասին իրեն ուղղված դիմումով և որպես բացարձակ հայեցողական և քաղաքական որոշման արդյունք` դիմում է կամ չի դիմում վարչական դատարան: Ըստ դիմողների` վիճարկվող իրավակարգավորմամբ նախատեսված սահմանա-փակումը ողջամիտ չէ, ինչի արդյունքում պասիվ ընտրական իրավունքի սուբյեկտների՝ դատարան դիմելու իրավունքը դառնում է վերացական, պատրանքային` պայմանա-վորված հանրային իշխանության մարմնի հայեցողությամբ:
4. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջ-ներով, Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 31.03.2017 թվականի N 146-Ա որոշմամբ մերժել է ,Ելքե կուսակցությունների դաշինքի դիմումը` 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ՀՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրություններում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջի մասին հայցով դատարան դիմելու մասին: ,Ելքե կուսակցությունների դաշինքը, ի թիվս այլնի, ՀՀ կենտրանական ընտրա-կան հանձնաժողովի նշյալ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով դիմել է ՀՀ վարչական դատարան: ՀՀ վարչական դատարանը 2017 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ կարճել է գործի վարույթը՝ այն պատճառաբանությամբ, որ ,… ՀՀ վարչական դատարանն իրավասու է կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հայցադիմումի հիման վրա հարուցված գործը քննել և վեճն ըստ էության լուծող դատական ակտ կայացնել մինչև քվեարկության նախորդ օրը…: Ուստի քվեարկության օրը սկսելու իրողությամբ այլևս առարկայազուրկ է կուսակցության ցուցակի կամ թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու գործընթացը: Սա նշանակում է, որ նշված ժամկետի ավարտից հետո ՀՀ վարչական դատարանն այլևս օժտված չէ հիշյալ ընտրական վեճը քննելու և այդ վեճն ըստ էության լուծող դատական4 ակտ կայացնելու իրավասությամբ, իսկ հայցն այլևս ենթակա չէ դատարանում քննության: … Եվ քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածով սահմանված ժամկետի ավարտմամբ ... ՀՀ վարչական դատարանն այլևս օժտված չէ սույն ընտրական վեճը քննելու և այդ վեճով ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու իրավասությամբ, իսկ հայցն էլ այդ դեպքում այլևս ենթակա չէ դատարանում քննության՝ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հայեցակարգի հաշվառմամբ նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի ուժով ... կարճման է ենթակա նաև ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 146-Ա որոշումն անվավեր ճանաչելու, ... ,Ելքե կուսակցությունների դաշինքի հայցով հարուցված վարչական գործի վարույթըե: Այսինքն, դիմողների հայցը ՀՀ վարչական դատարանի կողմից կարճվել է ոչ թե այն հիմքով, որ դիմողներն առանց արտադատական հնարավորություններն սպառելու, այն է` առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմելու, միանգամից դիմել են դատարան, այլ բոլորովին այլ հիմքով: ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` անհատական դիմումների քննությունը ... կարող է մերժվել նաև այն դեպ-քերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է ...: ՀՀ սահմանադրական դատա-րանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման համաձայն՝ այս պահանջի լույսի ներքո ,սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավա-րար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ է ակնկալում սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69 հոդվածի 4-րդ մա-սով ամրագրված՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու հիմնավորում-ներ ներկայացնելու՝ դիմողին ներկայացվող պահանջը, ինքնանպատակ չէ և համաձայն դրա՝ վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավոր-ված լինի օրենքի 68 հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով, ինչը նշանակում է,5 որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճա-ռահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջևե: Այսինքն, վերոշարադրյալի համատեքստում կարելի է առանձնացնել հետևյալ երեք չափորոշիչները, որոնց միաժամանակյա առկայությունն անհրաժեշտ է օրենսդրությամբ նախատեսված` մերժման վերոնշյալ հիմքը բացառելու համար. • անհատական դիմումը պետք է պարունակի դիմողի կողմից վիճարկվող իրավա-կան նորմերի հակասահմանադրականության վերաբերյալ իրավական փաստարկներ, հիմնավորումներ, • դիմողը պետք է մատնանշի սահմանադրական այն իրավունքները, որոնք խախտվել են վիճարկվող իրավական դրույթի կիրառման արդյունքում, • դիմողը պետք է ցույց տա պատճառահետևանքային կապն առ այն, որ իր իրավունքների խախտման փաստը պայմանավորված է իր կողմից վիճարկվող իրա-վադրույթի ենթադրյալ հակասահմանադրական բովանդակությամբ կամ իրավակիրա-ռական պրակտիկայում վիճարկվող նորմին հաղորդած ենթադրյալ հակասահմա-նադրական բովանդակությամբ: Վիճարկվող վերոնշյալ դրույթի վերաբերյալ դիմողների ներկայացրած փաստարկ-ների, ինչպես նաև գործով դատական ակտի ուսումնասիրությունը վկայում է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում առկա չէ պատճառահետևանքային կապն առ այն, որ դիմողների իրավունքների խախտման փաստը պայմանավորված է նրանց կողմից վիճարկվող իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրական բովանդակությամբ կամ իրավակիրառական պրակտիկայում վիճարկվող նորմին հաղորդած ենթադրյալ հակա-սահմանադրական բովանդակությամբ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը6 Ո Ր Ո Շ Ե Ց. ,Լուսավոր Հայաստանե, ,Հանրապետությունե, ,Քաղաքացիական պայմանագիրե կուսակցությունների անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող՝ Անդամներ՝ 18 հոկտեմբերի 2017 թվականի ՍԴԴԿՈ/2-23
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հոկտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-23
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
