Ասոյան — ԵԴ1/0200/11/23
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի հուլիսի 24-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) է ստացվել ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարնոր գործերով քննի Գ.Կարապետյանի կողմից քրեական վարույթ չնախաձեռնելու ն դատախազության անգործության դեմ Կարեն Ասոյանի բողոքը: 2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ հիշյալ բողոքի կապակցությամբ վարույթի հարուցումը մերժվել է: 3. ՇՇ վերաք
Ամբողջ Տեքստ
«Ֆր Տ.
Ւ Աւ յ22 ՅԱ մ ԵԴԼ/0200/11/23
215 թի
(ՈՐԻ: Ն
ՊՈպՔ ՄԱՆ,
աԱ)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Գաբրիելյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ն.Շովակիմյան
27 օգոստոսի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 23ի որոշման դեմ Կարեն Վարդգեսի Ասոյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2023 թվականի հուլիսի 24-ին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) է ստացվել ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարնոր գործերով քննի Գ.Կարապետյանի կողմից քրեական վարույթ չնախաձեռնելու ն դատախազության անգործության դեմ Կարեն Ասոյանի բողոքը:
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ հիշյալ բողոքի կապակցությամբ վարույթի հարուցումը մերժվել է:
3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նան՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի օգոստոսի 23-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հուլիսի 27-ի որոշումը թողնվել է անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Կ.Ասոյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքաբերի պնդմամբ` ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, այն է՝ խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1ին մասի 5րդ կետի, ինչպես նան նույն օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնք հանգեցրել են բողոքաբերի՝ ՀՀ Սահմանադրության 61րդ հոդվածի առաջին մասով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի խախտման:
5.1 Բողոքաբերը, մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի վերաբերելի դրույթները, գտել է,
3
որ Առաջին ատյանի դատարանի կողմից չի իրականացվել ներկայացված բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելու հարցի լրիվ, օբյեկտիվ ն բազմակողմանի քննություն, իսկ Վերաքննիչ դատարանը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը, անտեսել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջները պահպանված չլինելու մասին Առաջին ատյանի դատարանի հետնությունները հիմնավորված չեն ն չեն բխում վարույթի նյութերից:
52. Ըստ բողոքաբերի՝ Առաջին ատյանի դատարանն անհիմն կերպով բողոքաբերի համար սահմանել է այնպիսի պարտավորություններ, որոնք նախատեսված չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 30Լրդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը բողոքաբերի համար չի նախատեսում մինչդատական ակտի վիճարկման բողոքին բողոքարկվող վարույթային ակտը,։ դրա 6արտադատական բողոքարկման արդյունքում դատախազի կայացրած որոշումը կցելու պարտականություն, ուստի, ըստ բողոքաբերի, տվյալ պատճառաբանությամբ վարույթ հարուցելը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի ն Վերաքննիչ դատարանի հետնությունները չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-302րդ հոդվածների կարգավորումներից:
5.3. Բողոքաբերը ներկայացրել է նան ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի համանման որոշումներ, որտեղ դատարանը հանգել է հետնության, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բողոքաբերը բողոքարկվող վարութային ակտը բողոքին կից ներկայացնելու պարտականություն չունի:
6. Վերոշարադրյալի հիման վրա, Կ.Ասոյանը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը, կայացնել դրանց փոխարինող դատական ակտ՝ վարույթի նյութերը փոխանցելով Առաջին ատյանի դատարան` վարույթ հարուցելու հարցը լուծելու համար:
4
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Կարեն Ասոյանի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքի համաձայն` «(.) Քննիչ ԳԿարապետյանը 11042023թ. քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ գրությաւն պափճառարանական մեւսում նշել է.
«ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքի 173-րդ հոդվածի 2րդ մասի համաձայն` համապատասխան հաղորդումը համարվում է առերնույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում էայնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործությու, որին ողջամտորեն կարղ է տրվե( Հայատրանի
Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որնէ արարքին համապատասխանելու նախնական իրավաեւկաւն գնահավզաւկան:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179րդ հոդվածի Լին մասի համաձայն՝ այն դեպքում, երբ հաղորդումը չի համապատասխանում այն օրենսգրքի 173-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված պայմաններին, քննիչը քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կազմում, որի վերաբերյալ գրավոր տեղեկացնում է հակող դատախազին` նշելով քրեական վարույթ չնախաձեռնելու հիմքը:
Վերոշարադրյալ հաղորդման քննարկման արդյունքում, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ ն 179-րդ հոդվածներով, գտնում եմ, որ գրությամբ ներկայացված փաարական փվյալների նկարագրությունը չի պարունակում ինչպես 2003 թվականի ապրիլի 16-ի խմբագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կերով /համապատասխանում է 2022 թվականի հուլիսի Էին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի Էին մասին, այնպես էլ որեէ հանցակազմով նախատեսված հանցագործությաւն հատկանիշներ, հերնարար նկարագրված փաստական տվյալների
հանգամանքներով քրեսւկան վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությունը ն սույն փաստական վփվյալների նկարագրությամբ ՀՀ քրեական օրենսգրքով
5
նախատեսված որեէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական տալը ողջամտորեն հնարավոր չէ»: (...)»:
8. Առաջին ատյանի դատարանի՝ մինչդատական ակտը վիճարկելու վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման համաձայն` «(..) Դատարանը նախ հարկ Լ համարում նշել, որ քրեական վարույթի հանրային մասնակցի վարութեւյին ակտերի բողոքարկման արդյունքում դատական վարույթի հարուցումը կլինի իրավաչափ եթե՝
ա) դատարան են բողոքարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի Լին մասով նախաւտեսված մինչդատակաւն ակվերը, ինչպես նան այն մինչդատական ակտերը, որոնց վիճարկումը դավաւքննության ընթացքում անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունսավեր պաշտպանելու իրական հնարավորությունից: Ընդ որում վերջին դեպքում մինչդատական ակտի վիճարկման վերաբերյալ բողոքը պերք է պարունակի բողոքարկողի իրավաչափ շահերն արդյունավոր պաշտպանելու իրական հնարավորության բացակայության մասին էական փաստարկներ ն հիմնավորումներ,
ի) վերը նշված մինչդատական ակտերը բողոքարկվել են իրավասու դատախազին ն բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից,
գ) պահպանվել են մինչդավական ակտր վիճարկելու բողոքին ներկայացվող պահանջներն ու ընթացակարգերը:
Հարկ է արձանագրել, որ մինչդատական ակտի վիճարկման վերաբերյալ բողոքի հիման վրա վարույթի հարուցման համար անհրաժեշվ է վերոգրյալ «ա», «ր» ն «գ» կերերում նշված պայմանների միաժամանակյա առկայությունը, քանի որ.
- «ա» կետում նշված` բողոքին վերաբերող ըովանդակային պահանջի չպահպանումն անխուսափելիորեն կզրկի իրավատւ դատարանին վարույթի հարուցման անհրաժեշտության մասին որնէ հիմնավոր ենթադրություն կապտալրելու հնարավորությունից,
(Տես վարույթի նյութեր, հատոր Լիս, թերթեր 4-8:
6
- «ր» ն «զ» կետերում նշված բողոքին վերաբերելի պահանջների ն դրանց ներկայացման դատավարական ընթացակարգերի չպահպյանումն ինքնին օրենքի ուժով անհնարին կդարձնի դատական վարույթի հարուցումը:
Դատարանը, ուսումնասիրելով բողոքը ն դրան կից նյութերը, զտնում է, որ պահպանված չեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 30Լրդ հոդվածներով սահմանված պահանջը, մասնավորապես բողոքին չի կցվել րողոքարկվող վարութային ակտի, հետնաբար` մինչդատական ակփր վիճարկելու վարույթ հարուցելը պետք է մերժել (...)»-:
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(..) Սույն վարույթի փաստական հանգամանքները վերլուծելով վերը նշված իրավակարգավորումների Լոյսի ներքո, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, ղեկավարվելով առկա քրեադատավարական կարգավորումներու, իրավաչափ որոշում է կայացրել վարույթի հարուցումը մերժելու մասին:
Բողոքը, ներկայացված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջների խախպտմամի, այն է՝ բողոքը չի պարունակում բողոքարկվող վարութային ակտը, ինչը հիմք է մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելը մերժելու համար: Բողոքաբերն իր բողոքում մեջբերել է միայն քննիչի կողմից կայացված վարութային ակտի պատճառաբանական մասը, ինչը չի կարող նույնացվել քննիչի կողմից կազմված վարութային ակտի հեր:
Նման պայմաններում բողոքաբերի պնդումն այն մասին, թնե ՀՀ քրեական դափավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով միչդավական ակտի վերաբերյալ բողոքին կից բողոքաբերը պարտավոր չէ ներկայացնել վիճարկվող վարութային ակտը, անհիմն է (...)»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
10. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. իրավաչափ են արդյոք ստորադաս դատարանների շ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 10-19:
5Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 36-38:
7
հետնություններն առ այն, որ Կ.Ասոյանի կողմից չեն պահպանվել մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին առաջադրվող պահանջները:
1. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավեվ դատական պաշտպանության իրավունք»:
ՃՇՇ Սահմանադրության 63-րդ հոդվածի համաճայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:
ՀԸ Սահմանադրության 78րդ հոդվածի համաձայն «Հիմնական
իրավունքների նե ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պեյք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությամը սահմանված նպատեաւկին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պեփք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազատության նշանակությանը»:
12. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցի: մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները.
- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը",
- դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի ' Տես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1սօմն ւ. ոլ, գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, ՏԱոօ5262յի ս. Քօոմ զործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Տմռոշ» ս. Թաողո գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:
8
հետապնդում, ն եթե կիրառված միջոցների ն հետապնդվող նպատակի միջն չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն»,
- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները
կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձնականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրած,
- դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիութան ն արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին ն վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի՛:
13. ՀԸ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈՂՎ420 որոշմամբ դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումները.
- դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձնական պահանջներով,
5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 10,օ1/ոօամ ». Ի՛ռուշ գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791797, 36-րդ կետ, 7Ոտօիխօու ս. Խօուռուռ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանզատ թիվ 29294/02, 50-րդ կետ:
ճ Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Մոեմ ս. Բ՛ռոշօ գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիոր, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:
7 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ք/ճեաինօս. զո օէիօ»5 ս. Օօօօ6 գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, զանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:
9
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն Օինքնին չի կարող դիտվել լորպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ նե իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման:
14. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարնորելով անձի՝ դատարանի մատչելիության իրավունք Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ճձնավորել այն մասին, որ այդ իրավունքն ունի բացառիկ նշանակություն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում, այն ենթադրաբար խախտված իրավունքների ն ազատությունների վերականգնման հիմնական նախապայմանն է, որի միջոցով է կենսագործվում դատարան դիմելու ԱՓՇստ տոմ) ն արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու անձի իրավունքը: Ելնելով վերոնշյալ 0առանձնահատկությունից՝ դատական պաշտպանության իրավունքի իրացմանը ներկայացվող ձնական բնույթի կարգավորումները չպետք է այն աստիճան չափազանցվեն (62:Շ65ՏԽ6 10Ւոճիտո), որ դատական պաշտպանության իրավունքից օգտվելու չափանիշների ն պահանջների չպահպանման արդյունքում վրա հասնող իրավական հետնանքն անհամաչափորեն սահմանափակի անձի դատարանի մատչելիության իրավունքը: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր
սահմանափակումները չպետք է հանգեցնեն անձի՝ դատարանի մատչելիության ն արդար դատաքննության իրավունքների էության խախտման»:
5. Դատավարական ակտի կայացման պահին գործող ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն` «մ. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պարունակում Լ՝
1Ս իրավասու դատարանի անվանումը.
Ց Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-420 որոշման 4.Ւրդ կետը:
5 Տե՛ս, տամոկջ ուսոոմչ Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշման 16-րդ կետը, Լնոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշման 13-րդ կետը, Նաիրի Գնորգյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ՍԴ/0088/01/12 որոշման 14-րդ կետը:
10
2)բողոքարկողի անունը, հայրանունը, ազգանունը, ունենալու դեպքում կարգավիճակը.
3) բողոքը դատարան ներկայացնելու փարին, ամիսը, օրը.
4) առկայության դեպքում վայույթի համարը.
5) բողոքարկվող վարութային ակտր.
6) բողոքարկվող վարութային ակտի դավախազական բողոքարկման
ընթացքը ն արդյունքը.
7) աւյն օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մատով նախաւտեսված վարութային ակտերի բողոքարկման դեպքում հիմնավորում այն մասին, որ դատաքննության ընթացքում տվյալ ակտի վիճարկումն անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյուսավեր պաշտպանելու իրական հնարավորությունից.
Ց) բողոքի փաարարկները ն պահանջը.
9) բողոքին կցվող նյութերի ցանկը:
2 Բողոքին կցվում է բողոքի պավտճենը բողոքարկվող ակտը կայացրած (կատարած) վարույթի հանրային մասնակցին ուղարկած լինելը հավատրող փաստաթուղթ, բացառությամբ ձերբակալման իրավաչափության վիճարկման դեպքի»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն՝ «Ա. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, դազաւրանը կայացնում է մինչդատական ակտր վիճարկելու վարույթ հարուցելու մասին որոշում, որում նշվում է այն գրավոր, իսկ այն օրենսգրքի 264-րդ հողվածի 5րդ մասով նախատեսված դեպքում բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին: Բանավոր ընթացակարգով վարույթ իրականացնելու դեպքում որոշմաւն մեջ նշվում են դատական նիստն անցկացնելու վայրը, փարին, ամիսը, օրը ն ժամի: Դատական նիստը նշանակվում է վարույթը հարուցելուց հերո՝ ոթ օրվա ընթացքում:
2. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-30Լրդ հոդվածներով սաւհմանված որեէ պահանջ:
11
3. Վարույթի հարուցման մասին որոշումն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, բողոքարկվող ակվր կայացիած (կատարած)` վարույթի հանրային մասնակցին:
4. Վարույթի հարուցմաւն մասին որոշմամբ դափտարաւնը վարույթի հանրային մասնակիցներից կարող է պահանջել դատարան ներկայացնել բողոքին վերաբերող նյութեր, իսկ բողոքի քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու դեպքում՝ նան ներկայանալ դատական նիստին:
5. Վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին»:
16. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթներով օրենսդիրը նախատեսել է հվարոյթիթ իրականացման փուլային ընթացակարգ:
Մասնավորապես, մինչդատական ակտերի իրավաչափութան դատական
երաշխիքների վարույթի նախնական փուլն է հանդիսանում հարուցման փուլը, որի ընթացքում դատարանը լուծում է միայն համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու հարցը":
Այսպես, դատարանը մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելու մասին որոշում է կայացնում, եթե պահպանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված վերաբերելի պահանջները.
1) բողոքարկվող ակտը պետք է նախատեսված լինի 299-րդ հոդվածի 1-ին մասում, իսկ նախատեսված չլինելու պայմաններում պետք է առկա լինեն դատաքննության ընթացքում դրանց վիճարկումն անհնար դարձնելու կամ բողոքարկողի իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից ակնհայտորեն զրկելու մասին հիմնավորումներ,
2) պետք է անձն ունենա տվյալ մինչդատական ակտը բողոքարկելու իրավունք՝ հանդիսանա վարույթի մասնավոր մասնակից, կամ հիմնավորի իր իրավաչափ շահերի նկատմամբ այդ ակտի անհամաչափ ներգործությունը,
" Տես Վճռաբեկ դատարանի՝ Լիա Պետրոսյանի գործով 2024 թվականի ապրիլի 5ի թիվ ԵԴԼ/0365/11/23 որոշումը:
12
3 ` պետք է պահպանված լինի վիճարկվող ակտի դատախազական
բողոքարկման պահանջը, բացառությամբ օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված դեպքերի,
4) պետք է պահպանված լինի միչատական ակտերի բողոքարկման համար սահմանված 15-օրյա ժամկետը,
5) բողոքը պետք է համապատասխանի 301րդ հոդվածով նախատեսված՝ բողոքի բովանդակությանը ն կից փաստաթղթերին ներկայացվող պահանջներին:
Հակառակ դեպքում, դատարանը կայացնում է վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում` հստակ նշելով, թե վարույթ հարուցելու համար պարտադիր որ պայմանը չի պահպանվել:
17. Վճռաբեկ դատարանը Նաիրա Մելիքյանի գործով անդրադառնալով մինչդատական ակտերի իրավաչափության դատական երաշխիքների վարույթով ներկայացված բողոքին առաջադրվող պահանջներին` արձանագրել է, որ որպես այդպիսին, ի թիվս այլնի, նախատեսված է, որ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պետք է պարունակի բողոքարկվող վարութային ակտը, ինչպես նան բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը ն արդյունքը։։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ հիշյալ պայմանի պահպանվածության տեսանկյունից, անհրաժեշտ է, որպեսզի մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պարունակի բողոքարկվող վարութային ակտի պատճառաբանական մասը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301րդ հոդվածի 2-րդ մասով բողոքարկվող վարութային ակտը ներկայացվող բողոքին անմիջականորեն կցելու պահանջ օրենսդիրը չի սահմանել, հետնաբար այդպիսին չկատարելը չի կարող հիմք հանդիսանալ մինչգատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժելու համար':
18. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
" Տես Վճռաբեկ դատարանի` Նաիրա Մելիքյանի գործով 2025 թվականի հուլիսի 25ի թիվ ԵԴ/0180/11/23 որոշումը:
13
- Առաջին ատյանի դատարանը Կ.Ասոյանի բողոքը մերժել է այն
հիմնավորմամբ, որ պահպանված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածով սահմանված պահանջը, մասնավորապես բողոքին չի կցվել բողոքարկվող վարութային ակտը"
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, բողոքաբերն իր բողոքում մեջբերել է միայն քննիչի կողմից կայացված վարութային ակտի պատճառաբանական մասը, ինչը չի կարող նույնացվել քննիչի կողմից կազմված վարութային ակտի հետ, ն գտել, որ բողոքը չի պարունակում բողոքարկվող վարութային ակտը, ինչը հիմք է մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելը մերժելու համար:
19. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 15-20-րդ կետերում ներկայացված իրավակարգավորումների ն արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն Օէ հայտնում ստորադաս դատարանների այն հետնությանը, որ Կ.Ասոյանի բողոքը չի համապատասխանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի պահանջներին:
Այսպես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կ.Ասոյանի՝ Առաջին ատյանի դատարան ներկայացրած բողոքը պարունակել է բողոքարկվող վարութային ակտի՝ քննիչի կողմից կայացված որոշման պատճառաբանական մասը/: Հետնաբար, Կ.Ասոյանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 30Լրդ հոդվածի 1Լին մասի 5-րդ ն 6-րդ կետերով նախատեսված՝ բողոքին առաջադրվող պահանջները պահպանվել են:
Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետնություններն առ այն, որ Կ.Ասոյանի կողմից չեն պահպանվել մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին առաջադրվող պահանջները, իրավաչափ չեն:
20. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ուշադրություն դարձնել նան այն փաստին, որ դատավարական ակտի կայացման պահին գործող ՀՀ քրեական 5 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
Կ Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
14
դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածն օրենսգրքում առկա պահանջների չպահպանման դեպքում դատարանի համար նախատեսում էր միայն մեկ հնարավորություն` մերժելու վարույթի հարուցումը: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններով՝ 302-րդ հոդվածի ԼԼրդ մասով դատարանի համար նախատեսվեց լրացուցիչ հնարավորություն՝ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի բովանդակութանը ն կից փաստաթղթերն ներկայացվող պահանջների անհամապատասխանության դեպքում բողոքը վերադարձնել այն ներկայացրած անձին՝ հնարավորություն ընձեռելով շտկել առկա թերությունները: Այս կարգավորումը նս ապացույց է այն բանի, որ ձնական պահանջների չպահպանումը անձին չպետք է զրկի դատարանի մատչելիության իրավունքից:
2. Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները հանգել են ոչ իրավաչափ եզրակացության այն մասին, որ ներկայացված բողոքը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ինչը հանգեցրել է նույն օրենսգրքի 23-րդ հոդվածում ամրագրված դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն` քրեադատավարական օրենքի էական խախտում է ն հիմք է դատական ակտը բեկանելու ն վարույթը նոր քննության փոխանցելու համար»:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը Կ.Ասոյանի՝ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի կապակցությամբ պետք է հանգի համապատասխան հետնության:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
5 Տեա ոաջ տանում, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հուսեիյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/8 ն Ավաթ Ամինի զործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները:
15
ՈՐՈՇԵՑ
Կարեն Վարդգեսի Ասոյանի բողոքի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հուլիսի 27-ի որոշումը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 23-ի որոշումը բեկանել ն վարույթը փոխանցել Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ա.ԱՎԵՏԻՍՅԱՆ
ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 օգոստոսի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ1/0200/11/23
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
