Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մարտիրոսյան — ԵՇԴ/0121/01/12
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մարտիրոսյան — ԵՇԴ/0121/01/12

Վճռաբեկ դատարանԵՇԴ/0121/01/1231 մայիսի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը 1. 2011 թվականի փետրվարի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 16105311 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2011 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ թիվ 16105311 քրեական գործից անջատվել է վաշխառությամբ զբաղվելու մասը, որն առանձնացվել է առանձին վարույթում շնորհելով թիվ 62209111 համարը: Նախաքննության մարմնի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ Տիգրան Վրեժի Մարտիրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-ր

Ամբողջ Տեքստ

ԵՇԴ/0121/01/12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր ՈՇ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵՇԴ/0121/01/12

Նախագահող դատավոր Հ.Տեր-Ադամյան

Դատավորներ` Կ.Ղազարյան

Գ.Մելիք-Սարգսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ

դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

մասնակցությամբ պաշտպան

Մ.ԱՎԱԳՅԱՆԻ

Ա.ԱԼՎԱՆԴՅԱՆԻ

2014 թվականի մայիսի 31-ին

ք.Երևանում

դռնբաց

դատական

նիստում,

քննության

առնելով

Տիգրան

Վրեժի

Մարտիրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև` Վերաքննիչ

դատարան)

2014

թվականի

հունվարի

14-ի

որոշման

դեմ

ամբաստանյալ

2

Տ.Մարտիրոսյանի պաշտպան Ա.Ալվանդյանի և տուժող Ա.Մկրտչյանի վճռաբեկ բողոքները,

3

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը

1. 2011 թվականի փետրվարի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 16105311 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2011 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ թիվ 16105311 քրեական գործից անջատվել է վաշխառությամբ զբաղվելու մասը, որն առանձնացվել է առանձին վարույթում շնորհելով թիվ 62209111 համարը: Նախաքննության մարմնի 2012 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ Տիգրան Վրեժի Մարտիրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: 2012 թվականի նոյեմբերի 1-ին Տ.Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

2012

թվականի

նոյեմբերի

20-ին

քրեական

գործը

մեղադրական

եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճռով Տ.Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով: ՛Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման (այսուհետ նաև Համաներման ակտ) 1-ին կետի 1-ին ենթակետի հիման վրա` Տ.Մարտիրոսյանն ազատվել է պատժի կրումից: Տուժող Ա.Մկրտչյանի քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության` վերջինիս իրավունք վերապահելով քաղաքացիական դատավարության կարգով դիմել դատարան:

3. Ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանի պաշտպան Ա.Ալվանդյանի և տուժող Ա.Մկրտչյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2014 թվականի հունվարի 14-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժել է`օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 14-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանի պաշտպան Ա.Ալվանդյանը և տուժող Ա.Մկրտչյանը:

4

Վճռաբեկ դատարանի 2014 թվականի մարտի 19-ի որոշմամբ ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանի պաշտպան Ա.Ալվանդյանի և տուժող Ա.Մկրտչյանի վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ:

Տուժող Ա.Մկրտչյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան` խնդրելով ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանի պաշտպան Ա.Ալվանդյանի բողոքը վերադարձնել, իսկ տուժողներ Ա.Թոխյանը, Է.Դուլյանը դիմում են ներկայացրել` խնդրելով հաշվի առնել այն, որ Տ.Մարտիրոսյանի բողոքարկումների հետևանքով իրենք վերջնական որոշում չեն ստանում:

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ՛2009թ.

սկզբերին տուժող Անաիդա Ժորժիկի Դոխոյանն իր մտերիմներ, տուժողներ Անահիտ Թոխյանի և Էռնեստ Դուլյանի հետ միասին որոշել են պարտքով գումար վերցնել: Այդ նպատակով Անաիդա Դոխոյանը դիմել է ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանին` պարտքով 40.000 ԱՄՆ դոլար տրամադրելու խնդրանքով: Ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը համաձայնել և նշել է, որ ինքը պարտքով գումարը տրամադրում է ամսական 5 տոկոս տոկոսադրույքով և բացի այդ, որպես գումարի հետ վերադարձման երաշխիք պետք է գումարին համարժեք անշարժ գույք ձևակերպել իր անվամբ: Քանի որ Անաիդա Դոխյանն իր անունով անշարժ գույք չի ունեցել, որոշել են Տիգրան Մարտիրոսյանի անվամբ գրանցել Անահիտ Թոխյանին և Էռնեստ Դուլյանին պատկանող, Երևանի Նոր Նորք համայնքի Նորքի 1-ին մ/շ թիվ 40 շենքի (Նանսենի 21/1 շենքի) թիվ 16 բնակարանը: 2009թ. մարտի 12-ին Անահիտ Թոխյանի, Էռնեստ Դուլյանի և Տիգրան Մարտիրոսյանի միջև կնքվել է բնակարանի առուվաճառքի պայմանագիր, որից հետո Տիգրան Մարտիրոսյանը Երևանի Արաբկիր վարչական շրջանում Անաիդա Դոխյանին է տվել 36.000 ԱՄՆ դոլար գումար` միանգամից վերցնելով 40.000 ԱՄՆ դոլարի երկու ամսվա տոկոսագումարը` 4.000 ԱՄՆ դոլարը: Հետագա ամիսների ընթացքում` մինչև 2009թ. հոկտեմբեր ամիսը, Տիգրան Մարտիրոսյանն իր տված 40.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց Անաիդա Դոխյանից որպես տոկոսագումար ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով` ամսական 5 տոկոսով ևս 10.000 ԱՄՆ դոլար տոկոսագումար` ընդհանուր ստանալով 5.180.000 ՀՀ դրամին համարժեք 14.000 ԱՄՆ դոլար տոկոսագումար:

5

Բացի դրանից, ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 12, ապա 13 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով` ամսական 4 տոկոսով, 2009 թվականի հունիսի 10-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում տուժող Արմեն Միշայի Մկրտչյանին է տրամադրել 10.000 ԱՄՆ դոլար, իսկ հունիսի 11-ին` 30.000 ԱՄՆ դոլար: Որպես գումարի վերադարձման երաշխիք` 2009թ. հունիսի 11-ին ձևականորեն կնքված առուվաճառքի պայմանագրով Տիգրան Մարտիրոսյանի անվամբ գրանցվել է Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի 3-րդ փողոցի թիվ 42 հասցեում գտնվող, տուժող Արմեն Մկրտչյանի կնոջը` Նատալյա Ավագյանին պատկանող սեփական տունը: Նույն տոկոսադրույքով ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը տուժող Արմեն Մկրտչյանին է տրամադրել ևս 10.000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, իսկ որպես գումարի վերադարձման երաշխիք` 2009թ. հուլիսի 10-ին ձևականորեն կնքված անշարժ գույքի հիպոթեքի պայմանագրով Տիգրան Մարտիրոսյանի անվամբ գրավադրվել է Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող ՛Գեղարվեստագործ ԱԿ-ին պատկանող

շինությունը:

Ամբաստանյալ

Տիգրան

Մարտիրոսյանն

իր

տված

ընդհանուր` 50.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց մինչև 2010 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում տուժող Արմեն Մկրտչյանից որպես տոկոսագումար ստացել է ընդհանուր` 7.584.500 ՀՀ դրամին համարժեք 19.700 ԱՄՆ դոլար գումար: Բացի այդ, ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային 12, ապա 13 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով` ամսական 4.17 տոկոսով, 2009 թվականի հունիսի 10-ին տուժող Լաուրա Խաչատուրի Սարգսյանին է տրամադրել 22.200.000 ՀՀ դրամին համարժեք 60.000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, իսկ որպես գումարի վերադարձման երաշխիք` ձևականորեն կնքված անշարժ գույքի հիպոթեքի (գրավի) պայմանագրով Տիգրան Մարտիրոսյանի անվամբ գրավադրվել է Լաուրա Սարգսյանին պատկանող, Երևան քաղաքի Գր.Լուսավորիչ փողոցի 3-րդ շենքի թիվ 34 բնակարանը: Ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանն իր տված 60.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց մինչև 2011 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում տուժող Լաուրա Սարգսյանից որպես տոկոսագումար ստացել է ընդհանուր` 18.250.000 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար գումար:

Բացի այդ, ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանը ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 13 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով` ամսական 5 տոկոսով, 2010 թվականի մարտի 9-ին և 12-ին Շենգավիթ վարչական շրջանում Սուրեն Ֆատոյի Սադոևին է տրամադրել 11.700.000 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, իսկ որպես

6

գումարի վերադարձման երաշխիք` ձևականորեն կնքված անշարժ գույքի հիպոթեքի (գրավի) պայմանագրով Տիգրան Մարտիրոսյանի անվամբ գրավադրվել է Սուրեն Սադոևին պատկանող Երևան քաղաքի Շիրակի փողոցի թիվ 70 շենքի թիվ 54 հասցեում գտնվող տարածքը: Ամբաստանյալ Տիգրան Մարտիրոսյանն իր տված 30.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց մինչև 2011 մարտն ընկած ժամանակահատվածում Սուրեն Սադոևից որպես որպես տոկոսագումար ստացել է ընդհանուր` 6.570.000 ՀՀ դրամին համարժեք 18.000 ԱՄՆ դոլար գումար (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 6263):

6. Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման` հիմք ընդունելով տուժողներ Անաիդա Դոխոյանի, Էռնեստ Դուլյանի, Անահիտ Թոխայանի, Արմեն Մկրտչյանի, Լաուրա Սարգսյանի, Սուրեն Սադոևի, վկաներ Նատալյա Ավագյանի, Հայկ Մանուկյանի, Փարվիզ Նոսրաթիալամդարիի ցուցմունքները, տուժող Անաիդա Դոխոյանի և Տիգրան Մարտիրոսյանի, տուժող Արմեն Մկրտչյանի և Տիգրան Մարտիրոսյանի, տուժող Լաուրա Սարգսյանի և Տիգրան Մարտիրոսյանի, տուժող Սուրեն Սադոևի և Տիգրան Մարտիրոսյանի

առերես

հարցաքննության

արձանագրությունները

և

ՀՀ

կենտրոնական բանկի 2012 թվականի մարտի 24-ի թիվ 15.3-06/000546Վ2 գրությունը (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 62-66):

7. Տուժող Ա.Մկրտչյանի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացրած հայցադիմումի (այսուհետ նաև Հայցադիմում) ներածական մասում որպես տուժող նշված են Արմեն Միշայի Մկրտչյանի տվյալները, քրեական գործի համարը, որպես ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանի տվյալները:

Հայցադիմումի եզրափակիչ մասի համաձայն` ՛1. Թիվ ԵՇԴ/0121/01/12 (…)

քրեական գործով տուժող Արմեն Միշայի Մկրտչյանիս ճանաչել քաղաքացիական հայցվոր,

2. Մեղադրյալ Տիգրան Վրեժի Մարտիրոսյանից հօգուտ տուժող Արմեն Միշայի Մկրտչյանիս բռնագանձել հանցագործությամբ պատճառված վնասը` 19.700 (…) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 91, 98):

8.

Առաջին

ատյանի

դատարանի

դատավճռի

համաձայն`

՛Քննարկելով

քաղաքացիական հայցի և գույքային վնասի հատուցման հարցերը` դատարանը գտնում է, որ տուժող և քաղաքացիական հայցվոր Արմեն Մկրտչյանի քաղաքացիական հայցը պետք է թողնել առանց քննության հետևյալ պատճառաբանությամբ. (…)

7

Սույն քրեական գործով տուժող Արմեն Մկրտչյանի կողմից ներկայացված վերոհիշյալ հայցադիմումում նշված չէ, թե ով է հանդիսանում հայցվորը, ով է պատասխանողը: Հետևաբար Արմեն Մկրտչյանի կողմից ներկայացված հայցադիմումը պետք է թողնել առանց քննության, ինչն արգելք չի հանդիսանում հայցը հետագայում քաղաքացիական դատավարության կարգով հարուցելու համար (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 66):

9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն ՛(…) Վերաքննիչ դատարանը,

ուսումնասիրելով տուժող Արմեն Մկրտչյանի կողմից ներկայացված հայցադիմումը, փաստում է, որ դրանում համապատասխան նշումներ չկան այն մասին, թե ով է հանդիսանում հայցվոր, ով` պատասխանող: (…) Հետևաբար, նշվածից բխում է, որ առաջին ատյանի դատարանի եզրահանգումներն այն մասին, որ Արմեն Մկրտչյանի կողմից ներկայացված հայցադիմումը պետք է թողնել առանց քննության, ինչն արգելք չի

հանդիսանում

ներկայացված

քաղաքացիական

հայցը

քաղաքացիական

դատավարության կարգով հարուցելու համար, օրինական է և հիմնավոր (…) (տե՛ս քրեական գործ, հատոր 8-րդ, թերթ 121-122):

3. Վճռաբեկ բողոքներ ի հիմքերը, հիմնավորումները և պահանջը Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Ամբաստանյալ Տ.Մարտիրսյանի պաշտպան Ա.Ալվանդյանը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել նյութական և դատավարական նորմերի խախտումներ:

Ի հիմնավորումն իր վերոշարադրյալ փաստարկի բողոքի հեղինակը վկայակոչել է Ք.Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից 2012 թվականի հունիսի 8-ին կայացված թիվ ԵԿԴ/0102/01/11 որոշումը, որտեղ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի ուժով տոկոսի չափի խախտմամբ կնքված փոխառության պայմանագիրը համարվում է վիճահարույց գործարք, ուստի ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը հնարավորություն է տալիս կողմերին նման գործարքը վիճարկել դատական կարգով և պահանջել կիրառել անվավերության հետևանքներ:

Ըստ բողոքաբերի` ամբաստանյալի և ենթադրյալ տուժողների միջև ըստ էության ծավալվել

են

նախատեսված

ՀՀ

քաղաքացիական

գրավի

օրենսգրքի 15-րդ

փոխառության

և 46-րդ գլուխներով

պայմանագրերով

սահմանված

իրավահարաբերություններ, որոնք ենթակա են կարգավորման քաղաքացիական դատավարության կարգով: Կողմերը փոխառության պայմանագրերը կնքելուց հետո

8

շուրջ երեք տարի այդ պայմանագրերն օրենքով սահմանված կարգով չեն վիճարկել, իսկ Տ.Մարտիրոսյանի կողմից դատարան դիմելուց հետո հակընդդեմ պահանջ չեն ներկայացրել: Բացի այդ, փոխառության պայմանագրերը կնքվել են տուժողների նախաձեռնությամբ, և նրանց կամքին հակառակ որևէ գործողություն չի կատարվել: Վերոգրյալից բողոք բերած անձը հետևություն է արել այն մասին, որ սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերը հակասում են Ք.Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի կողմից 2012 թվականի հունիսի 8-ին կայացված թիվ ԵԿԴ/0102/01/11 որոշմանը:

Բողոքաբերը փաստարկել է նաև, որ Տ.Մարտիրոսյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցակազմը, քանի որ Տ.Մարտիրոսյանի և տուժողների միջև առկա են եղել քաղաքացիաիրավական

հարաբերություններ,

գործով

ձեռք

չի

բերվել

որևէ

ապացույց` պայմանագիր, ստացական և այլ, որով կհիմնավորվեր Տ.Մարտիրոսյանի կողմից վերոհիշյալ հոդվածով նախատեսված արարքի կատարումը: Մինչդեռ ստորադաս դատարանները, Տ.Մարտիրոսյանի նկատմամբ կայացնելով մեղադրական դատական ակտեր, դրանց հիմքում դրել են միայն գործի ելքով շահագրգռված ենթադրյալ տուժողների հարազատներ հանդիսացող անձանց և տուժողների հակասական ցուցմունքները: Ընդ որում, վկաները դատաքննության ընթացքում նշել են, որ ոչ տոկոս տալն են տեսել, ոչ էլ վերցնելը: Տ.Մարտիրոսյանի կողմից պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար

ՀՀ

Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը

գերազանցող

չափով

տոկոսներ

ստանալու

վերաբերյալ,

բացառությամբ շահագրգիռ անձանց տուժողների ցուցմունքներից, որևէ ապացույց, այդ թվում ստացական, պայմանագիր առկա չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2014 թվականի հունվարի 14-ի որոշումը, ճանաչել և հռչակել Տ.Մարտիրոսյանի

անմեղությունը

և

նրան

արդարացնել

հանցակազմի

բացակայության պատճառաբանությամբ:

11. Տուժող Ա.Մկրտչյանը փաստարկել է, որ ստորադաս դատարանները քաղաքացիական հայցի մասով կայացրել են չհիմնավորված և չպատաճառաբանված դատական

ակտեր:

Այս

կապակցությամբ

բողոքաբերը

փաստարկել

է,

որ

Տ.Մարտիրոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կատարված հանցագործություններով անմիջականորեն գույքային վնաս է պատճառվել իրեն: Բողոք բերած անձը հավելել է, որ սույն քրեական գործի վարույթին զուգահեռ Տ.Մարտիրոսյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Աջափնյակ

9

և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան իրենից 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ բռնագանձելու պահանջով, որի հիմքում դրվել է Ա.Մկրտչյանի կողմից 2009 թվականի հունիսի 10-ին գրված 20.000 ԱՄՆ դոլար պարտքով վերցնելու ստացականը: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Տ.Մարտիրոսյանի պահանջը, մինչդեռ ստորադաս դատարաններն իր քաղաքացիական հայցը թողնել են առանց քննության այն պատճառաբանությամբ, որ հայցադիմումում նշված չէ, թե ով է հանդիսանում հայցվոր և պատասխանող: Այս կապակցությամբ բողոքաբերը շեշտել է, որ դատարանները հաշվի չեն առել, որ քրեական գործի շրջանակներում հարուցված քաղաքացիական հայցը ներկայացվում է բացառապես ամբաստանյալի դեմ, իսկ հայց ներկայացնելու իրավունքը պատականում է տուժողին, բացի այդ, հայցադիմումի եզրափակիչ մասում հստակ նշվել են թե՛ հայցվորի և թե՛ պատասխանողի ինքնությունները: Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքաբերը խնդրել է քաղաքացիական հայցի մասով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանի դատական ակտը և տուժող Ա.Մկրտչյանի

քաղաքացիական

հայցը

բավարարել,

այն

է`ամբաստանյալ

Տ.Մարտիրոսյանից հօգուտ տուժող Ա.Մկրտչյանի բռնագանձել հանցագործությամբ պատճառաված վնասը` 19.700 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

12. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պաշտպան Ա.Ալվանդյանի կողմից փաստարկված

Տ.Մարտիրոսյանի

արարքում

վաշխառության

հանցակազմի

բացակայության առումով առկա է առերևույթ հակասություն սույն գործով Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերի և Վճռաբեկ դատարանի Քնարիկ Պետրոսյանի գործով կայացված որոշման միջև (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը): Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում

անդրադառնալ

վերոնշյալ

դատական

ակտերի

միջև

առկա

հակասություններին և նախկինում ընդունված որոշումներում ձևավորված իրավական դիրքորոշումների հիման վրա արտահայտել մոտեցումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ տուժողի ցուցմունքի որպես ապացույցի գնահատման, ինչպես նաև քրեական գործերով քաղաքացիական հայցին ներկայացվող

ձևական

պահանջների

և

դրանց

չպահպանման

իրավական

հետևանքների կապակցությամբ (տե՛ս սույն որոշման 10-րդ և 11-րդ կետերը) առկա է

10

օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

I. Սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերի հակասությունը Ք.Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշմանը.

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. սույն գործով կիրառման ենթակա էին արդյոք Ք.Պետրոսյանի գործով

Վճռաբեկ

դատարանի

որոշման

մեջ

ձևավորված

իրավական

դիրքորոշումները, և հետևաբար, առկա է արդյոք հակասություն սույն գործով ստորադաս դատարանների դատական ակտերի և Ք.Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման միջև:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն ՛1. Վաշխառությունը պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող գույքի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալ[ն է], ինչպես նաև անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվել է մյուս կողմը (…):

2. Նույն արարքը

(…)

2) որը կատարվել է որպես արհեստ,

(…):

Վաշխառության հանցակազմը (ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մաս) Վճռաբեկ դատարանը վերլուծության է ենթարկել Ք.Պետրոսյանի գործով որոշման մեջ, որտեղ իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ՛(...)

Օբյեկտիվ

կողմից

վաշխառության

հանցակազմը

նկարագրված

է

հետևյալ

երկընտրելի արարքների միջոցով

1) պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշներով որոշվող գույքի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ ստանալը,

2) անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք կատարելը, որից օգտվում է մյուս կողմը (տե՛ս Քնարիկ Նորիկի Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0102/01/11 որոշման 13-րդ կետը):

11

15. Ք.Պետրոսյանի գործով ձևավորված իրավական դիրքորոշման լույսի ներքո մեկնաբանելով վաշխառությունը որպես արհեստ կատարելու հանցակազմը (ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վաշխառությունը որպես արհեստ կատարելու հանցակազմն առկա է այն դեպքում, երբ անձը ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով արգելված վաշխառությամբ զբաղվում է պարբերաբար, և դա հանդիսանում է նրա եկամտի աղբյուրը: Այլ խոսքով վաշխառությունը որպես արհեստ կատարելն առկա է, երբ անձը,

ա) պարտք տրված դրամի կամ տեսակային հատկանիշներով որոշվող գույքի համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով տոկոսներ է ստացել, կամ

բ) անձի հետ նրա համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններում այլ գործարք է կատարել,

գ) (ա) կամ (բ) ենթակետերում նկարագրված գործողությունները կատարել է պարբերաբար, ինչի արդյունքում իր համար եկամտի աղբյուր է ձևավորել:

16. Ք.Պետրոսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել նաև այն մասին, որ ՛(...) [Մ]ասնավոր հետապնդման գործ

հանդիսացող ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի առկայության դեպքում քրեական և քաղաքացիական վարույթների միջև ընտրություն կատարելու հնարավորության կապակցությամբ անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաշխառությունը փոխառության պայմանագրի էական պայմաններից մեկի (տոկոսի չափի) խախտմամբ կնքված գործարք է (…), ուստի վերջինիս կապակցությամբ քրեական

և

քաղաքացիական

վարույթների

միջև

ընտրություն

կատարելիս

անհրաժեշտ է հաշվի առնել, որ պայմանագրային իրավունքից (մասնավոր իրավունքից) բխող վեճերի պարագայում հանրային շահն էապես ավելի փոքր է, քան մասնավոր շահը: Ուստի հանրային-իրավական գործիքակազմի ներգրավումը պետք է տեղի ունենա միայն այն դեպքում, երբ բարձր ու համարժեք ապացուցողական չափանիշով հիմնավորվում է, որ տվյալ կոնկրետ դեպքում առկա է շոշափելիորեն ավելի մեծ հանրային շահ:

Վճռաբեկ դատարանի վերոշարադրյալ դիրքորոշումը հիմնված է նաև այն հանգամանքի

վրա,

որ

որպես

տոկոսի

չափի

խախտմամբ

փոխառության

պայմանագրի կնքման նախաձեռնող շատ դեպքերում հանդես է գալիս վաշխառության ենթադրյալ տուժողը, ով հետագայում, փաստորեն, հնարավորություն է ստանում չարաշահելու իր իրավունքը, եթե հայտնվում է անբարենպաստ դրության մեջ, օրինակ

12

չի կարողանում կամ չի ցանկանում կատարել ստանձնած պարտավորությունները (տե՛ս Քնարիկ Նորիկի Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԵԿԴ/0102/01/11 որոշման 19-րդ կետը):

Մեջբերված դիրքորոշումից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի առկայության դեպքում քրեական և քաղաքացիական վարույթների միջև ընտրություն կատարելու հնարավորության կապակցությամբ հանրային-իրավական գործիքակազմի ներգրավումը պետք է տեղի ունենա միայն այն դեպքում, երբ բարձր ու համարժեք ապացուցողական չափանիշով հիմնավորվում է, որ տվյալ կոնկրետ դեպքում առկա է շոշափելիորեն ավելի մեծ հանրային շահ: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ վերոնշյալ դիրքորոշումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաշխառության հանցակազմին, քանի որ

ա) ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաշխառության հանցակազմի վերաբերյալ քրեական գործ կարող է հարուցվել բացառապես տուժողի բողոքի հիման վրա (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով մասնավոր մեղադրանքի գործ է),

բ) ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաշխառության

հանցակազմը,

իրավահարաբերություններից,

ըստ

իսկ

էության,

բխում

պայմանագրային

է

պայմանագրային

իրավունքից

(մասնավոր

իրավունքից) բխող վեճերի պարագայում հանրային շահն էապես ավելի փոքր է, քան մասնավոր շահը: Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանն ընդգծում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վաշխառության հանցակազմի վերաբերյալ գործով շոշափելիորեն ավելի մեծ հանրային շահի առկայության հարցի գնահատումն ուղղակիորեն կապված է կոնկրետ գործի հանգամանքներից:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը Տ.Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և դատապարտել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը): Ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանի պաշտպան Ա.Ալվանդյանի և տուժող Ա.Մկրտչյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքները`օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը (տե՛ս սույն որոշման 3-րդ կետը):

18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-16-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո Վճռաբեկ

13

դատարանն արձանագրում է, որ ա) Տ.Մարտիրոսյանին մեղսագրված արարքը, ի տարբերություն Ք.Պետրոսյանի գործով ամբաստանյալին մեղսագրված արարքի, որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է վաշխառությունը որպես արհեստ կատարելը, բ) Տ.Մարտիրոսյանին մեղսագրված արարքը, ի տարբերություն Ք.Պետրոսյանի գործով ամբաստանյալին մեղսագրված արարքի, հանդիսանում է հանրային հետապնդման գործ (հարուցվում և քննվում է տուժողի կամահայտնությունից անկախ), գ)

Տ.Մարտիրոսյանին մեղսագրված

արարքը, ի տարբերություն Ք.Պետրոսյանի գործով ամբաստանյալին մեղսագրված արարքի, բնութագրվում է բարձր հանրային վտանգավորության աստիճանով, դ) Տ.Մարտիրոսյանին մեղսագրված արարքը, ի տարբերություն Ք.Պետրոսյանի գործով ամբաստանյալին մեղսագրված արարքի, առավել մեծ հանրային շահ է շոշափում, քանի որ դրա հետևանքով ավելի մեծ չափով է խախտվում պետության ֆինանսական գործունեությունը, վաշխառուն ստանում է ավելի մեծ ծավալի չհաշվառված եկամուտ, ինչպես նաև ավելի մեծ նյութական վնաս է պատճառում քաղաքացիներին և իրավաբանական

անձանց,

քան

վաշխառության

հասարակ

հանցակազմի

առկայության դեպքում:

19. Ա.Սիմոնյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ՛(…) ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի ՜ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի․

հիման

վրա

վճռաբեկ

դատարանի`

նախկինում

կայացված

որոշման

կիրառելիության հարցը լուծելիս դատարանը պետք է ղեկավարվի Ս.Այվազյանի գործով որոշման 26-րդ կետում ամրագրված չափանիշներով, քանի որ դրանք վերաբերելի են ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, այնպես էլ վճռաբեկ դատարանի նախկինում կայացված որոշումների կիրառելության հարցի լուծման շրջանակներին (տե՛ս Անահիտ Սիմոնյանի գործով Վճռաբեկ դատարանի

2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0055/11/13 որոշման 15-րդ կետը):

Ս.Այվազյանի

գործով

որոշման

մեջ

Վճռաբեկ

դատարանն

իրավական

դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ՛(...) ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի ՜ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի․ հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների

14

տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում ՜ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում․ ամրագրված իրավանորմը կդառնա անկիրառելի: Դրա հետ մեկտեղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի կիրառելության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Եվ ընդհակառակը եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքերի առավել մեծ ընդհանրություն (տե՛ս Սեյրան Այվազյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-17/08 որոշման 26-րդ կետը):

20. Սույն որոշման 19-րդ կետում մեջբերված չափանիշների համատեքստում գնահատելով սույն որոշման 18-րդ կետում շարադրված եզրահանգումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ք.Պետրոսյանի գործով կայացված դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող դրույթը ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասը, իր բնույթով առավել կոնկրետ է, և դրա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքերի առավել մեծ ընդհանրություն: Մինչդեռ սույն որոշման 18-րդ կետում շարադրված եզրահանգումներից երևում է, որ սույն և

Ք.Պետրոսյանի գործով կայացված դատական ակտերով հաստատված փաստական հանգամանքների ընդհանրությունը փոքր է:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ք.Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման մեջ ձևավորված իրավական դիրքորոշումները սույն գործով

կիրառման

ենթակա

չէին

և

հետևաբար,

սույն

գործով

ստորադաս

դատարանների դատական ակտերի և Ք.Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի որոշման միջև հակասություն առկա չէ:

II. Ապացույցների գնահատումը.

21. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. սույն գործում առկա ապացույցներով, մասնավորապես տուժողի և

վկաների

ցուցմունքներով

Տ.Մարտիրոսյանի

արարքում

հաստատվում

վաշխառությունը

է

արդյոք

որպես

ամբաստանյալ

արհեստ

կատարելու

հանցակազմի առկայությունը:

22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՛Քրեական գործով ապացույցներ են ցանկացած փաստական տվյալները,

15

որոնց հիման վրա օրենքով որոշված կարգով հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, դատարանը պարզում են քրեական օրենսգրքով նախատեսված արարքի առկայությունը կամ բացակայությունը, այդ արարքը կասկածյալի կամ մեղադրյալի կողմից

կատարելը

կամ

չկատարելը

և

մեղադրյալի

մեղավորությունը

կամ

անմեղությունը, ինչպես նաև գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ որպես ապացույց թույլատրվում են` կասկածյալի ցուցմունքները, մեղադրյալի ցուցմունքները, տուժողի ցուցմունքները, վկայի ցուցմունքները, տվյալ գործի մեղադրանքի հետ առնչվող` մեկ այլ քրեական գործով կասկածյալի կամ մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները, դատապարտյալի

ցուցմունքները,

փորձագետի

եզրակացությունը,

իրեղեն

ապացույցները, քննչական և դատական գործողությունների արձանագրությունները, այլ փաստաթղթերը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն ՛1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով

օրենքով,

ապացույցները

գնահատում

են

ապացույցների

համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ:

Մեջբերված քրեադատավարական դրույթները Վճռաբեկ դատարանը վերլուծել է

Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի, ինչպես նաև Ս.Սաքանյանի գործերով կայացված որոշումներում:

Մասնավորապես, Մ.Հովհաննիսյանի և Ա.Մարտիրոսյանի գործով որոշման մեջ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ՛(...) [Ք]րեադատավարական օրենքով ապացույցներին և ապացուցման գործընթացին ներկայացվող պահանջները հետևյալն են.

ա)

ապացույցները

պետք

է

պարունակեն

ոչ

թե

գնահատողական

դատողություններ, կարծիքներ, այլ կոնկրետ փաստական տվյալներ որոշակի գործողությունների, իրադարձությունների վերաբերյալ,

բ) այդ փաստական տվյալները պետք է ձեռք բերվեն օրենքով նշված աղբյուրներից և վերաբերեն կոնկրետ տվյալ գործին և ապացուցման առարկային,

գ) ապացույցները պետք է ձեռք բերվեն, ամրագրվեն և օգտագործվեն քրեադատավարական օրենքով սահմանված կարգով:

16

Նշված

պահանջների

պահպանման

հետ

է

անմիջականորեն

կապված

ապացույցների թույլատրելիության և վերաբերելիության հարցի լուծումը, որն իր հերթին կազմում է ապացույցների գնահատման բաղկացուցիչ մասը: (...) Ապացույցների գնահատումը` որպես ապացուցման գործընթացի տարր, իրենից

ներկայացնում

արդյունքում

է

մտավոր,

եզրահանգում

է

տրամաբանական

արվում

գործունեություն,

ապացույցներից

որի

յուրաքանչյուրի

թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2010 թվականի փետրվարի 12-ի թիվ ԵՔՐԴ/0632/01/08 որոշման 13-14-րդ կետերը):

Ս.Սաքանյանի

գործով

որոշման

մեջ

Վճռաբեկ

դատարանն

իրավական

դիրքորոշում է ձևավորել այն մասին, որ ՛(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածում, (…) [ն]շված հանգամանքներն իրենց ամբողջության մեջ կազմում են ապացուցման առարկան, որն օրենքում ձևակերպված է ընդհանուր տեսքով և կիրառելի է բոլոր տեսակի հանցագործությունների համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ապացուցման առարկայի օրենքում ամրագրված տիպական թվարկումը յուրաքանչյուր գործով ճշգրտվում

և

լրացվում

է

հանցագործության

քրեաիրավական

որակմանը

համապատասխան: Սա նշանակում է, որ կատարված իրադարձությունը (ինչպես ամբողջությամբ, այնպես էլ նրա յուրաքանչյուր հանգամանքը առանձին վերցված) յուրաքանչյուր դեպքում պետք է հետազոտել` հաշվի առնելով քրեական օրենքով նախատեսված կոնկրետ հանցակազմի հատկանիշները:

(...)

[Ա]պացույցների

բավարարությունը

ենթադրում

է

կոնկրետ

գործով

ապացուցման շրջանակների այնպիսի որոշում, որպեսզի հավաքված ապացույցները որակական կողմից ապահովեն ապացուցման առարկայի յուրաքանչյուր տարրի պարզումը, իսկ քանակական կողմից` այդ հանգամանքների բացահայտման արժանահավատությունը և դատավարական որոշումների հիմնավորվածությունն ու պատճառաբանվածությունը:

(...)

Վճռաբեկ

համակարգային

դատարանը

վերլուծության

ՀՀ

քրեական

հիման վրա

դատավարության

օրենսգրքի

արձանագրում է ապացույցների

բավարարությունը որոշելու հետևյալ ընդհանուր չափանիշները

1) վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունք,

17

2)

դատավարական

որոշումների

հիմնավորվածություն

և

պատճառաբանվածություն,

3) անմեղության կանխավարկած:

(…)

[Ն]երքին համոզմունքը վարույթն իրականացնող մարմնի համոզմունքն է այն մասին, որ առկա ապացույցները բավարար են գործի ճիշտ լուծման համար անհրաժեշտ հանգամանքները բացահայտված դիտելու համար:

[Ա]պացույցների

բավարարությունը

չի

կարող

որոշվել

թվաբանական

ցուցանիշով, այդ պատճառով ՀՀ քրեադատավարական օրենքն օգտագործում է ՛ապացույցների համակցություն հասկացությունը: Ակնհայտ է, որ ապացույցները բավարար չեն, եթե`

1) գործում բացակայում է որևէ ապացույց գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող որևէ հանգամանքի պարզման համար,

2) եղած ապացույցը թույլ չի տալիս պարզել այդ հանգամանքը անհրաժեշտ խորությամբ և լրիվությամբ,

3) այդ հանգամանքի ապացուցվածությունը կասկած է հարուցում (տե՛ս Սիրակ Սաքանյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԷԴ/0058/01/10 որոշման 14-15-րդ և 17-րդ կետերը):

23. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2009 թվականի մարտ ամսին տուժող Ա.Դոխյանին է տվել 36.000 ԱՄՆ դոլար գումար` միանգամից վերցնելով 40.000 ԱՄՆ դոլարի երկու ամսվա տոկոսագումարը` 4.000 ԱՄՆ դոլարը, և մինչև 2009թ. հոկտեմբեր ամիսն իր տված 40.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց Ա.Դոխյանից որպես տոկոսագումար ստացել է ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային 12 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով` ամսական 5 տոկոսով ևս 10.000 ԱՄՆ դոլար տոկոսագումար` ընդհանուր ստանալով 5.180.000 ՀՀ դրամին համարժեք 14.000 ԱՄՆ դոլար տոկոսագումար: Բացի

այդ,

ամբաստանյալ

Տ.Մարտիրոսյանը

ՀՀ

կենտրոնական

բանկի

սահմանած բանկային 12, ապա 13 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով` ամսական 4 տոկոսով, 2009 թվականի հունիս-հուլիս ամիսներին տուժող Ա.Մկրտչյանին է տրամադրել 10.000 ԱՄՆ դոլար, ապա` 30.000 ԱՄՆ դոլար, որից հետո ևս 10.000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, որի արդյունքում ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանն իր տված ընդհանուր` 50.000 ԱՄՆ դոլար

գումարի

դիմաց

մինչև

2010

թվականի

մայիս

ամիսն

ընկած

18

ժամանակահատվածը տուժող Ա.Մկրտչյանից որպես տոկոսագումար ստացել է ընդհանուր` 7.584.500 ՀՀ դրամին համարժեք 19.700 ԱՄՆ դոլար գումար: Բացի

այդ,

ամբաստանյալ

Տ.Մարտիրոսյանը

ՀՀ

կենտրոնական

բանկի

սահմանված բանկային 12, ապա 13 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով` ամսական 4.17 տոկոսով, 2009 թվականի հունիս 10-ին տուժող Լ.Սարգսյանին է տրամադրել 22.200.000 ՀՀ դրամին համարժեք 60.000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, որի արդյունքում մինչև 2011 թվականի

մարտ

Տ.Մարտիրոսյանը

ամիսն

տուժող

ընկած

ժամանակահատվածը

Լ.Սարգսյանից

որպես

ամբաստանյալ

տոկոսագումար

ստացել

է

ընդհանուր` 18.250.000 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար գումար: Բացի

այդ,

ամբաստանյալ

Տ.Մարտիրոսյանը

ՀՀ

կենտրոնական

բանկի

սահմանած բանկային 13 տոկոս տարեկան հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող տոկոսադրույքով` ամսական 5 տոկոսով, 2010 թվականի մարտի 9-ին և 12-ին տուժող Ս.Սադոևին է տրամադրել 11.700.000 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար պարտքով գումար, որի արդյունքում մինչև 2011 մարտ ամիսնն ընկած ժամանակահատվածը, տուժող Ս.Սադոևից որպես որպես տոկոսագումար ստացել է ընդհանուր` 6.570.000 ՀՀ դրամին համարժեք 18.000 ԱՄՆ դոլար գումար (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը):

Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Տ.Մարտիրոսյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման` հիմք ընդունելով տուժողներ Անաիդա Դոխոյանի, Էռնեստ Դուլյանի,

Անահիտ Թոխայանի, Արմեն Մկրտչյանի, Լաուրա

Սարգսյանի, Սուրեն Սադոևի, վկաներ Նատալյա Ավագյանի, Հայկ Մանուկյանի, Փարվիզ Նոսրաթիալամդարիի ցուցմունքները, տուժող Անաիդա Դոխոյանի և Տիգրան Մարտիրոսյանի, տուժող Արմեն Մկրտչյանի և Տիգրան Մարտիրոսյանի, տուժող Լաուրա Սարգսյանի և Տիգրան Մարտիրոսյանի, տուժող Սուրեն Սադոևի և Տիգրան Մարտիրոսյանի

առերես

հարցաքննության

արձանագրությունները

և

ՀՀ

կենտրոնական բանկի 2012 թվականի մարտի 24-ի թիվ 15.3-06/000546Վ2 գրություն

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 մայիսի, 2014 թ.
Գործի #:
ԵՇԴ/0121/01/12
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել