Քաղաքացիական իրավունք — 1067
Ամփոփում
քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2008 թվականի որոշման դեմ ըստ հայցի Լիլիա Գրիգորյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՛ԳԱՊ բնակշին ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` անհիմն հարստացման գումարները վճարելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան Լիլիա Գրիգորյանը պահանջել է բռնագանձել 6.753.000,42 ՀՀ դրամ, որից 4.500.000 ՀՀ դրամը որպես բնակտարածությունը պետության կարիքների համար վերցնելու կապակցությամբ անհիմն խնայած 2.000.000 ՀՀ դրամ աջ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ 08-829
Նախագահող դատավոր Ն. Հովսեփյան
Դատավորներ`
Վ. Թորոսյան
Ռ. Հակոբյան
Քաղաքացիական գործ թիվ 3-594(ՎԴ)
2008թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի
դատարան)
Հանրապետության
վճռաբեկ
դատարանը
(այսուհետ
Վճռաբեկ
նախագահությամբ
Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2008 թվականի հոկտեմբերի 31-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2008 թվականի որոշման դեմ ըստ հայցի Լիլիա Գրիգորյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՛ԳԱՊ բնակշին ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` անհիմն հարստացման գումարները վճարելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան Լիլիա Գրիգորյանը պահանջել է բռնագանձել 6.753.000,42 ՀՀ դրամ, որից 4.500.000 ՀՀ դրամը որպես բնակտարածությունը պետության կարիքների համար վերցնելու կապակցությամբ անհիմն խնայած 2.000.000 ՀՀ դրամ աջակցության և 2.500.000 ՀՀ դրամ խրախուսման գումարների հանրագումար, 1.203.042 ՀՀ դրամը որպես անհիմն խնայած գումարի վրա հաշվեգրված տոկոսներ` տոկոսների հաշվարկը շարունակելով մինչև մայր գումարի փաստացի վճարման օրը և 1.050.000 ՀՀ դրամ` պատճառված վնասի հատուցում:
Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 22.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.03.2008 թվականի որոշմամբ Ընկերության բողոքը մերժվել է, իսկ Լիլիա Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
2
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, 1092-րդ հոդվածի 1-ին մասը, 1097-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Երևանի Արամի փողոցի թիվ 76 հասցեի տան սեփականատերը գնային առաջարկը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տվել է իր համաձայնությունը մեկամսյա ժամկետում պայմանագիր կնքելու համար և պայմանագրով սահմանված ժամկետում տարածքն ազատել է: Մինչդեռ գործում բացակայում է ապացույց այն մասին, որ հայցվորը ՀՀ կառավարության 19.05.2005 թվականի թիվ 759-Ն որոշման համաձայն գնային առաջարկ ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տվել է համաձայնություն մեկամսյա ժամկետում կնքելու պայմանագիր և պայմանագրով սահմանված ժամկետում քանդման նպատակով տարածքն ազատելու մասին: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.03.2008 թվականի որոշումը խրախուսման միջոցներ բռնագանձելու պահանջի մասով և օրինական ուժ տալ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 22.11.2007 թվականի վճռին:
3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը
1) Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի, Ընկերության և Անահիտ Բադոյանի միջև 09.08.2005 թվականին կնքված թիվ 145 պայմանագրի (այսուհետ Պայմանագիր) 2.1-րդ կետի համաձայն` սեփականատերը պարտավոր է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում շինությունն ազատել երրորդ անձանց իրավաբանորեն և փաստացի տնօրինումից, տիրապետումից, օգտագործումից, բնակեցումից, հաշվառումից և գույքից ազատ վիճակում, առանց դրանում փոփոխություններ կատարելու, Ընկերությանը հանձնել` կողմերի կազմած, նրանց ստորագրություններով ու կնիքներով վավերացված հանձնման-ընդունման ակտին համապատասխան:
Վերոնշյալ պայմանագիրն ուժի մեջ է մտել 09.08.2005 թվականին:
2) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի 19.10.2007 թվականի գրության համաձայն` Լիլիա Գրիգորյանը հաշվառված է եղել Երևանի Արամի փողոցի 76-րդ տուն հասցեում 18.06.2004 թվականից և տարածքն իրացնելու կապակցությամբ դուրս է գրվել նշված հասցեի հաշվառումից 17.05.2006 թվականին:
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ կառավարության 19.05.2005 թվականի թիվ 759 որոշման հավելվածով սահմանված Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու կարգի 7-րդ կետի 2-րդ պարբերության համաձայն` անշարժ գույքի իրացման աշխատանքները սեղմ ժամկետներում կատարելու նպատակով կիրառվում են ֆինանսական խրախուսումներ` պայմանով, որ սեփականատերերը գնային առաջարկ ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կտան համաձայնություն մեկամսյա ժամկետում կնքելու պայմանագիր և պայմանագրով սահմանված ժամկետում քանդման նպատակով տարածքն ազատելու մասին:
Սույն քաղաքացիական գործի փաստերի համաձայն 09.08.2005 թվականին Հայաստանի Հանրապետության, ի դեմս Երևանի քաղաքապետի, Ընկերության և Անահիտ Բադոյանի միջև կնքվել է պայմանագիր, որի 2.1-րդ կետով սեփականատերը
3
պարտավորվել է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում շինությունն ազատել երրորդ անձանց իրավաբանորեն և փաստացի տնօրինումից, տիրապետումից, օգտագործումից, բնակեցումից, հաշվառումից և գույքից ազատ վիճակում, առանց դրանում փոփոխություններ կատարելու Ընկերությանը հանձնել` կողմերի կազմած, նրանց ստորագրություններով ու կնիքներով վավերացված հանձնմանընդունման ակտին համապատասխան: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 09.08.2005 թվականին:
Վերոնշյալից հետևում է, որ ՀՀ կառավարության թիվ 759 որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետով նախատեսված խրախուսումները կիրառելի են այն դեպքում, եթե համապատասխան շինության սեփականատերը Հայաստանի Հանրապետության հետ կնքված պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում ազատի շինությունը երրորդ անձանց իրավաբանորեն և փաստացի տնօրինումից, տիրապետումից, օգտագործումից, բնակեցումից և հաշվառումից և այն սահմանված կարգով հանձնի Ընկերությանը:
Մինչդեռ սույն քաղաքացիական գործում առկա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի կողմից տրված 19.10.2007 թվականի գրության համաձայն Լիլիա Գրիգորյանը տարածքն իրացնելու կապակցությամբ դուրս է գրվել Երևանի Արամի փողոցի 76-րդ տուն հասցեից 17.05.2006 թվականին Պայմանագրի 2.1-րդ կետով սահմանված 10-օրյա ժամկետի ավարտից հետո:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը հիմնավոր համարելով Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական
ակտին
օրինական
ուժ
տալը
բխում
է
արդարադատության
արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է: Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2008 թվականի որոշման խրախուսման միջոցներ բռնագանձելու պահանջի մասը և այդ մասով օրինական ուժ տալ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 22.11.2007 թվականի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Դատավորներ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
4
Վ.ԱԲԵԼՅԱՆ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 31 հոկտեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
