ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 184 — Փոխպատվաստման կանոնները խախտելը 1.
Ամփոփում
Հոդված 184. Փոխպատվաստման կանոնները խախտելը 1. Փոխպատվաստման նպատակով մարդու կամ դիակի բջիջը, հյուսվածքը, օրգանը, կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելու կամ փոխպատվաստելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառել բջիջ, հյուսվածք, օրգան, կենսաբանական նյութեր կամ հեղուկներ տվողի կամ ընդունողի առողջությանը` պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հա
Ամբողջ Տեքստ
Հոդված 184. Փոխպատվաստման կանոնները խախտելը 1. Փոխպատվաստման նպատակով մարդու կամ դիակի բջիջը, հյուսվածքը, օրգանը, կենսաբանական նյութերը կամ հեղուկները վերցնելու կամ փոխպատվաստելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս է պատճառել բջիջ, հյուսվածք, օրգան, կենսաբանական նյութեր կամ հեղուկներ տվողի կամ ընդունողի առողջությանը` պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
