Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 53 — Փորձագետի եզրակացությունը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 53AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 53 — Փորձագետի եզրակացությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 53. Փորձագետի եզրակացությունը 1. Սահմանադրական դատավարությանն իր համաձայնությամբ որպես փորձագետ կարող է ներգրավվել այն անձը, որը քննվող գործին առնչվող հարցերով օժտված է հատուկ գիտելիքներով և շահագրգռված չէ գործի ելքով: 2. Եթե փորձագետն անհարգելի պատճառով չի ներկայացել Սահմանադրական դատարանի նիստին, ապա նա Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կարող է բերման ենթարկվել Սահմանադրական դատարան` օրենքով սահմանված կարգով: 3. Փորձագետը նի

Ամբողջ Տեքստ

Հոդված 53. Փորձագետի եզրակացությունը 1. Սահմանադրական դատավարությանն իր համաձայնությամբ որպես փորձագետ կարող է ներգրավվել այն անձը, որը քննվող գործին առնչվող հարցերով օժտված է հատուկ գիտելիքներով և շահագրգռված չէ գործի ելքով:

2. Եթե փորձագետն անհարգելի պատճառով չի ներկայացել Սահմանադրական դատարանի նիստին, ապա նա Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կարող է բերման ենթարկվել Սահմանադրական դատարան` օրենքով սահմանված կարգով:

3. Փորձագետը նիստը նախագահողի կողմից նախազգուշացվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:

4. Սահմանադրական դատարանը որոշում է փորձագետի եզրակացություն պահանջող հարցերի շրջանակը:

5. Փորձագետի եզրակացության համար նախատեսված հարցերը պետք է լինեն հստակ շարադրված: Դրանք ներկայացվում են գրավոր:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել