ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 237 — Աշխատողի նյութական պատասխանատվության դեպքերը Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնասը, որն առաջացել է` 1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով
Ամփոփում
Հոդված 237. Աշխատողի նյութական պատասխանատվության դեպքերը Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնասը, որն առաջացել է` 1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով. 2) նյութերի գերածախս թույլ տալու հետևանքով. 3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիս այլ անձանց պատճառված վնասը գործատուի կողմից հատուցելու դեպքերում. 4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախսերից. 5) նյութական արժ
Ամբողջ Տեքստ
Հոդված 237. Աշխատողի նյութական պատասխանատվության դեպքերը Աշխատողը պարտավոր է հատուցել գործատուին պատճառած նյութական վնասը, որն առաջացել է` 1) գործատուի գույքը փչացնելու կամ կորցնելու հետևանքով. 2) նյութերի գերածախս թույլ տալու հետևանքով. 3) աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունները կատարելիս այլ անձանց պատճառված վնասը գործատուի կողմից հատուցելու դեպքերում. 4) գործատուին պատկանող գույքը փչացնելու պատճառով կատարված ծախսերից. 5) նյութական արժեքների ոչ պատշաճ պահպանության հետևանքով. 6) անորակ արտադրանքի թողարկումը կանխելու համար դիտավորյալ կերպով միջոցառումներ չձեռնարկելու, նյութական կամ դրամական արժեքները հափշտակելու հետևանքով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
