ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 201.4 — Փորձնակի պայմանագիրը 1.
Ամփոփում
Հոդված 201.4. Փորձնակի պայմանագիրը 1. Աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին փորձնակի պայմանագիրը կնքվում է գրավոր, որով սահմանվում են աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հետ կապված՝ կողմերի իրավունքները և պարտականությունները, դրանց փոփոխման և դադարման հիմքերն ու կարգը, փորձնակի երաշխիքները, կողմերի համաձայնությամբ վարձատրություն նախատեսված լինելու դեպքում՝ վարձատրության չափը, ինչպես նաև աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հետ կապվ
Ամբողջ Տեքստ
Հոդված 201.4. Փորձնակի պայմանագիրը 1. Աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին փորձնակի պայմանագիրը կնքվում է գրավոր, որով սահմանվում են աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հետ կապված՝ կողմերի իրավունքները և պարտականությունները, դրանց փոփոխման և դադարման հիմքերն ու կարգը, փորձնակի երաշխիքները, կողմերի համաձայնությամբ վարձատրություն նախատեսված լինելու դեպքում՝ վարձատրության չափը, ինչպես նաև աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հետ կապված այլ հարաբերություններ:
2. Փորձնակին տրվում է աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին հավաստագիր, որում նշվում են որպես փորձնակ ներգրավվելու ժամանակահատվածը, մասնագիտական և որակավորման կամ պաշտոնի անվանմանը համապատասխան ձեռք բերված գիտելիքների, կարողությունների կամ հմտությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
3. Աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին պայմանագիրը ենթակա է հաշվառման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: (201.4-րդ հոդվածը լրաց. 03.05.23 ՀՕ-160-Ն ) ( 03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
