Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Քաղաքացիական իրավունք — 1071
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Քաղաքացիական իրավունք — 1071

Վճռաբեկ դատարան1 փետրվարի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Գևորգ Բաուերի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.11.2007 թվականի վճռի դեմ ըստ հայցի Թամարա Բաուերի ընդդեմ Գևորգ Բաուերի և Երևանի ՛Կենտրոն տարածքային նոտարական գրասենյակի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել իր և Գևորգ Բաուերի միջև 17.07.2006 թվականին կնքված Երևանի Գյուլբենկյան փողոցի 39ա շենքի թիվ 53 բնակարանի 3/4 մասի նվիրատվության պայմանագիրը և բնակարանի 3/4-րդ մասի նկատմամբ Գևորգ Բաուերի անվամբ սեփականության ի

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3695

Նախագահող դատավոր Տ.Սահակյան

Դատավորներ

Ն.Հովսեփյան

Մ.Ասատրյան

Քաղաքացիական գործ թիվ 3- 35(ՎԴ)

2008թ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի

դատարան)

Հանրապետության

վճռաբեկ

դատարանը

(այսուհետ

Վճռաբեկ

նախագահությամբ

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

2008 թվականի փետրվարի 01-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Գևորգ Բաուերի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.11.2007 թվականի վճռի դեմ ըստ հայցի Թամարա Բաուերի ընդդեմ Գևորգ Բաուերի և Երևանի ՛Կենտրոն տարածքային նոտարական գրասենյակի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան հայցվորը խնդրել է անվավեր ճանաչել իր և Գևորգ Բաուերի միջև 17.07.2006 թվականին կնքված Երևանի Գյուլբենկյան փողոցի 39ա շենքի թիվ 53 բնակարանի 3/4 մասի նվիրատվության պայմանագիրը և բնակարանի 3/4-րդ մասի նկատմամբ Գևորգ Բաուերի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 30.11.2007 թվականի վճռով հայցը բավարարել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Բաուերը: Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

2

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները, 130-րդ հոդվածի 3-րդ մասի, 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջները որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները և անտեսել, որ գործում առկա չեն հայցվորի պահանջը բավարարելու համար օրենսդրությամբ սահմանված թույլատրելի և վերաբերելի ապացույցներ, իսկ հայցվորի առանց որևէ ապացույցների, պնդումը, որ իրականում չի ցանկացել բնակարանի նվիրատվություն կատարել, հայցը բավարարելու հիմք չէ:

Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով, որ բնակարանի նվիրատվության պայմանագիրը կնքվել է գույքահարկի և կոմունալ վճարումների վճարման նպատակահարմարության պատրվակով, և որ պայմանագիրը կնքելիս հայցվորի կամահայտնությունը վիճելի բնակարանի իր բաժինը պատասխանողին նվիրելը չի եղել, վճռում չի նշել այն ապացույցները, որոնց վրա հիմնված են Վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին:

Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ կողմերի միջև կնքված գործարքն առոչինչ է և դրա նկատմամբ պետք է կիրառվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված անվավերության հետևանքներ, որը հաստատելու համար վկայակոչել է Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի թիվ 3-1258(ՏԴ) որոշումը: Սակայն Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի իմաստով սխալ է մեկնաբանել Վճռաբեկ դատարանի նշված որոշումը, քանի որ այդ որոշմամբ ամրագրված է գործարքը կնքած երկու կողմերի կամքի արտահայտության առկայությունը կնքված գործարքը շինծու դիտելու համար: Մինչդեռ, սույն գործում Գևորգ Բաուերը ցանկացել և ընդունել է նվիրատվության գույքը, այն գրանցել է իր անվամբ, մուծել գույքահարկ, գործարքի նկատմամբ նրա կամքը խաթարված չէ: Շինծու գործարքի մեկնաբանությանը Վճռաբեկ դատարանն առավել հանգամանալի անդրադարձ է կատարել 18.05.2007 թվականի թիվ 3-793(ՎԴ) որոշմամբ:

2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածը, որը չպետք է կիրառվեր, որի արդյունքում խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, 87-րդ, 131-րդ և 215-րդ հոդվածները, ինչպես նաև 32-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածի դրույթները սույն գործի նկատմամբ կիրառելի չեն, քանի որ վեճի առարկա բնակարանի մասը նվիրատվության պայմանագրով դեռևս 17.07.2006 թվականին նվեր է տրվել, որից հետո Գևորգ Բաուերն այն օրենքով սահմանված կարգով 19.07.2006 թվականին գրանցել և ստացել է սեփականության իրավունքի վկայական: Հետևաբար, կողմերի միջև վեճ չկա ապագայում որևէ գույք նվեր տալու խոստումից հրաժարվելու խնդրի վերաբերյալ:

Բացի այդ, Թամարա Բաուերը հայցը հիմնավորելու համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները չի վկայակոչել: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը, խախտելով օրենսդրության պահանջները, հայցի հիմքը մասնակի փոխել է, որի իրավունքը չուներ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.11.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

3

1) Նոտարական կարգով վավերացված 17.07.2006 թվականի պայմանագրով Թամարա Բաուերը Երևանի Գյուլբենկյան փողոցի 39ա շենքի թիվ 53 բնակարանի իրեն պատկանող 3/4 մասը նվիրել է որդուն Գևորգ Բաուերին:

2) Նվիրատվության պայմանագիրը գրանցվել է պետական մարմնում և 19.07.2006 թվականին Գևորգ Բաուերին տրվել է անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2184599 վկայականը:

4. ՀՀ վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն շինծու գործարքը, այսինքն մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքն առոչինչ է:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ

1. գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ

2. այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին: (տես օրինակ` Հասմիկ Բլուրցյան, երրորդ անձինք Տիգրան Թերզյան և Գոհար Գզողյան ընդդեմ Շահեն Բաբայանի Վահե Այվազյանի, Գառնիկ և Գոհար Փանոսյանների, 18.05.2007 Քաղ. գործ թիվ 3-793(ՎԴ), (անշարժ գույքի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու և բնակարանից վտարելու պահանջով)) Այսինքն, շինծու գործարքն առկա է այն դեպքում, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Վճռաբեկ

դատարանն

իր

որոշումներում

անդրադարձել

է

դատական

ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` ՛Քնար-88 ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 32504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)): Սակայն կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանիհետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այնօրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է դատարանը վճիռ կայացնելիս:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական և թե՛ իրավական հիմնավորումը: Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել վեճի առարկա նվիրատվության պայմանագրի շինծու լինելու հանգամանքը, վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, պայմանագիրը կնքվել է գույքահարկի և կոմունալ այլ վճարումների վճարման նպատակահարմարության պատրվակով:

4

Հիմք ընդունելով վերոնշյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հանգամանքը նվիրատվության պայմանագիրը շինծու ճանաչելու հիմք չէ, քանի որ տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ թե այլ գործարք քողարկելու մասին, այլ պարտավորությունների կատարման (գույքահարկի և կոմունալ այլ վճարումների վճարում) նպատակահարմարության մասին, ինչն իրականացվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից, և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ, ինչպես նաև հեղինակավոր:

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա: Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող նույն օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հայցվորն իրավունք ունի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը փոխել հայցի հիմքը կամ առարկան, ավելացնել կամ նվազեցնել հայցային պահանջների չափը կամ հրաժարվել հայցից: Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն վերաքննիչ դատարանում գործը քննվում է առաջին ատյանի դատարանում գործի քննության կանոններով, բացառությամբ նաև հայցի հիմքը կամ առարկան փոխելու, հայցային պահանջների չափը փոփոխելու մասին կանոնների:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերը նշված օրինադրույթների պահանջները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածը, որը վերաբերում է ապագայում նվիրառուին գույք կամ իրավունք փոխանցելու կամ նվիրառուին գույքային պարտականությունից ազատելու խոստում պարունակող պայմանագիրը կատարելուց հրաժարվելու նվիրատուի իրավունքին: Մինչդեռ, սույն վեճը վերաբերում է նոտարական կարգով վավերացված 17.07.2006 թվականի նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելուն և անվավերության հետևանքներ կիրառելուն:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 600-րդ հոդվածի դրույթները սույն գործով կիրառելի չեն: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով ՀՀ վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1.

Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 30.11.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և

5

Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 07.09.2007 թվականի վճռին:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դատավորներ

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Վ.ԱԲԵԼՅԱՆ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 փետրվարի, 2008 թ.
Գործի #:
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել