Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 246 — Տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելը 1. Տրանսպորտային միջոցները, հաղորդակցության ուղի
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 246 — Տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելը 1. Տրանսպորտային միջոցները, հաղորդակցության ուղի

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 246.Տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելը 1. Տրանսպորտային միջոցները, հաղորդակցության ուղիները, ազդանշանման կամ կապի միջոցները կամ տրանսպորտային այլ սարքավորումները ոչնչացնելը, վնասելը կամ այլ կերպ փչացնելը, տրանսպորտային հաղորդակցություններն արգելափակելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացրել է խոշոր վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավար

Ամբողջ Տեքստ

Հոդված 246.Տրանսպորտային միջոցները կամ հաղորդակցության ուղիները փչացնելը

1. Տրանսպորտային միջոցները, հաղորդակցության ուղիները, ազդանշանման կամ կապի միջոցները կամ տրանսպորտային այլ սարքավորումները ոչնչացնելը, վնասելը կամ այլ կերպ փչացնելը, տրանսպորտային հաղորդակցություններն արգելափակելը, եթե այդ արարքը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ առաջացրել է խոշոր վնաս՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել