Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Առաքելյան — ԿԴ/12776/02/21
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Առաքելյան — ԿԴ/12776/02/21

Վճռաբեկ դատարանԿԴ/12776/02/2129 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով անհատ ձեռնարկատեր Զաքարիա Ավետիսյանի (այսուհետ` Ձեռնարկատեր) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2024 թվականի որոշման դեմ ըստ «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ Ընկերություն) հայցի ընդդեմ Ձեռնարկատիրոջ՝ որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Ձեռնարկատիրոջը պարտավորեցնել դադարեցնել Ընկերությանը բացառիկ իրավունքով պատկանող ապրանքային նշանի հետ նույնական կամ շփոթելու աստիճա

Ամբողջ Տեքստ

ԱՃԸ Տ.

2...

(ՍԻ

փ մեն Հ-շ ,

էս 22)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/12776/02/21 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/12776/02/21

Նախագահող դատավոր` Ն. Գաբրիելյան

Դատավորներ՝ Հ. Ենոքյան

Ս. Գրիգորյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝'

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի սեպտեմբերի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Զաքարիա Ավետիսյանի (այսուհետ` Ձեռնարկատեր) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2024 թվականի որոշման դեմ ըստ «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ Ընկերություն) հայցի ընդդեմ Ձեռնարկատիրոջ՝ որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Ձեռնարկատիրոջը պարտավորեցնել դադարեցնել Ընկերությանը բացառիկ իրավունքով պատկանող ապրանքային նշանի հետ նույնական կամ շփոթելու աստիճան նման «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» նշանի մեջ «ԱՊԱՐԱՆ» տարրի ապօրինի օգտագործումը:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝

2

Դատարան) 21.04.2023 թվականի վճռով Ընկերության հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.01.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 21.04.2023 թվականի վճիոր բեկանվել ն փոփոխվել է, որի արդյունքում եզրափակիչ մասը շարադրվել է հետնյալ կերպ.

«Լ «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցն ընդդեմ պատասխանող ԱՁ Զաքարիա Սանասարի Ավետիսյանի՝ «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը բացառիկ իրավունքով պատկանող ապրանքային նշանի հետ նույնական կամ շփոթելու աստիճան նման «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» նշանի մեջ «ԱՊԱՐԱՆ» տարրի ապօրինի օգտագործումը ԱՁ Զաքարիա Սանասարի Ավետիսյանին դադարեցնել պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարել:

ԱՁ Զաքարիա Սանասարի Ավետիսյանին պարտավորեցնել դադարեցնել «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» նշանի մեջ «ԱՊԱՐԱՆ» տարրի ապօրինի օգտագործումը:

2. «Զաքարիա Ավետիսյան Սանասարի» Ա.Ձ.-ից հօգուտ «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 20,000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:»: 3. «Զաքարիա Ավետիսյան Սանասարի» Ա.Ձ.-ից հօգուտ «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ սպատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 30,000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ձեռնարկատերը (ներկայացուցիչ Տիգրան Ղազարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախպել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1172-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ, 60-րդ ն 66-րդ հոդվածները ն 381-րդ հոդվածի 5-րդ մասը:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հեփնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը չի ներկայացրել Ձեռնարկատիրոջ կողմից ենթադրյալ իրավախախտմամբ վաճառվող ապրանքի որնէ նմուշ, որի միջոցով հնարավոր կլիներ կատարել արտաքին նմանությունների Ա հնարավոր շփոթությունների մասին համապատասխան դատողություն: Նշված փաստը Դատարանին կաշկանդում է կատարել լիարժեք ն բազմակողմանի ուսումնասիրություն ապացուցման ենթակա վերոնշյալ փաստերի առկայության վերաբերյալ, որի ։պլայմաններում այն կասկածները, որոնք կարող են առաջանալ այս երկու ապրանքային նշանների միջն

3

արտաքին նմանությունների ու հնարավոր շփոթությունների վերաբերյալ, պետք է փարատվեն հօգուտ Ձեռնարկատիրոջ՝ որպես այդ փաստերն ապացուցելու պարտականություն չկրող կողմի:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեն «ԱՊԱՐԱՆ» բառը հանդիսանում է հատուկ պաշպանության օբյեկտ, այնուամենայնիվ այն այնքան է փոփոխվել Ա այնպիսի համատեքստում ու կատարմամբ է կիրառվել, որ կորցրել է իր՝ որպես «ԱՊԱՐԱՆ Թան» ապրանքային նշանն անհատականացնող ու տարբերող տարրի նշանակությունը: Նման պայմաններում երկու ապրանքային նշանները նույնական չեն ն չեն առաջացնում շփոթություն, կամ առնվազն չկա ապացույց հակառակի մասին, ինչը նս պետք է մեկնաբանվի հօգուտ Ձեռնարկատիրոջ, որպիսի եզրահանգման եկել է նան Դատարանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.01.2024 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 21.04.2023 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Մտավոր սեփականության գործակալության ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման թիվ 17738 վկայագրի համաձայն՝ 15.11.2011 թվականին թիվ 20110696 համարով գրանցվել է «ԱՊԱՐԱՆ ( Թան» ապրանքային նշանը՝ ապրանքների (ծառայությունների) դասակարգչի 29-րդ դասի (թան) համար: Նշանը պահպանվում է բաց ն մուգ կանաչ, սն, սպիտակ, երկնագույն, ոսկեգույն, կարմիր ու դեղին գունային համակցությամբ: Բացի «ԱՊԱՐԱՆ» անվանումից, մնացած բոլոր գրառումներն ինքնուրույն պահպանության օբյեկտներ չեն (ներկայացման ամսաթիվը՝ 06.06.2011, գործողության ժամկետ` 06.06.2021) (հատոր 1-ին, գ.թ. 12).

2) Մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետի կողմից տրված ապրանքային նշանի գրանցման մասին քաղվածքը, ի թիվս այլնի, պարունակում է հետնյալ տեղեկությունները՝

(210) 20110696 (111) 17738

(220) 06.06.2011 (151) 15.11.2011

(181) 06.06.2021 (156) 10.06.2021

(186) 06.06.2031 (141) (հատոր 1-ին, գ.թ. 11).

3)«Անհատ ձեռնարկատեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 30.06.2020 թվականի թիվ 272-Ա որոշման համաձայն՝ Հանձնաժողովը որոշել է. «(...) 3. Անհատ ձեռնարկատեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանին հանձեարարել'

1) Լամսյա ժամկետում վերացնել Օրենքի խախտումը' դադարեցնել «ԱՊԱՐԱՆԻ ջրով ն տնական մածունով (ԺԱՆ» ապրանքային եշանի օգտագործումը ն այդ նշանով մակեշված ապրանքները հետ կանչել բոլոր առնտրային օբյեկտներից.

4

2) սույն կետի Լին ենթակետով սահմանված հանձնարարականը կատարելուց հետո Յօրյա Ժամկերում այդ մասինե «փտեղեկացեել Հանձնաժողովին ներկայացնելով տեղեկատվություն' «ԱՊԱՐԱՆԻ ջրով ն տնական մածունով (ԹԱՆ» ապրանքային նշանով ապրանքը բոլոր առնտրային օբյեկտներից հեւր կանչելուց հետո դրա ծավալների (մնացորդի) վերաբերյալ' ներկայացնելով հիմնավորող ապացույցներ.

3) հերագայում բացառել Օրենքի խախտումը»:

Նշված որոշմամբ Հանձնաժողովը նշել է, որ. «ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից օգտագործվող ն չգրանցված «ԱՊԱՐԱՆԻ ջրով ն տեական մածունով ԹԱՆ» անվանումով ապրանքատեսակի արտաքին տեսքով ներկայացված ապրանքային եշանը շփոթության աստիճանի նման է Ընկերության անվամբ գրանցված ն ՀՀ-ում բաց ն մուգ կանաչ, սն, սպիտակ, երկնագույն, ոսկեգույն, կարմիր ն դեղին գունային համակցությամբ իրավական պահպանություն ստացած «Ապարան Խ/(4» ապրանքային եշանին (գրանցման համար' թիվ 17738)» (հատոր 1-ին, գ.թ. 14-26).

4) հայցի փաստական հիմքում Ընկերությունը, ի թիվս այլնի, դրել է հետնյալ փաստական հանգամանքները.

- Ձեռնարկատերն արտադրում ն իրացնում է Ընկերության արտադրանքին նույնական արտադրանք՝ թան, որի պիտակին սպառողի ուշադրությունն ակնհայտ գրավելու նպատակով տեղադրել է «ԱՊԱՐԱՆ» տարր պարունակող նշում, դրանով իսկ սպառողի մոտ համանման ապրանքային նշանի հետ մոլորության աստիճանի շփոթմունք առաջացնելու ակնհայտ դիտավորությամբ, այսինքն՝ Ձեռնարկատերը, ըստ էության, ապօրինի կերպով օգտագործում է «ԱՊԱՐԱՆ» ապրանքային նշանը,

- Ձեռնարկատիրոջ կողմից իր պիտակի ձնավորման մեջ կատարվել են փոփոխություններ, սակայն թողեվել է հիմնական հանդիսացող «ԱՊԱՐԱՆ» տարրը (հատոր 1-ին, գ.թ. 6-10).

5)10.05.2022 թվականին կայացած նախնական դատական նիստի ն 26.01.2023 թվականին դատաքննության նպատակով հրավիրված դատական նիստի ընթացքում պատասխանողն առարկել է հայցապահանջի դեմ ն. հայտնել է, որ Հանձնաժողովի կողմից արձանագրված խախտումներն իր կողմից վերացվել են, թողարկվող արտադրանքի պիտակն ու ապրանքային նշանը տարբերվում են Ընկերության արտադրանքից, չունեն նմանություն Ա չեն կարող շփոթություն առաջացնել սպառողի մոտ: Ավելին՝ խախտումները վերացնելուց հետո ինքը դիմում է ներկայացրել Հանձնաժողովին հասկանալու՝ կարո՞ղ է արդյոք այսուհետ գործունեություն ծավալել փոփոխված պիտակներով, թե ոչ, որին ի պատասխան Հանձնաժողովը տվել է իր համաձայնությունը (հատոր 1-ին, գ.թ. 40-52, էլեկտրոնային սկավառակում ներբեռնված ձայնագրություն, ֆայլ «1 03 2022. 05 10 11-57-41», րոպեներ 08:25-09:40, հատոր 1-ին, գ.թ. 60-62, էլեկտրոնային սկավառակում ներբեռնված ձայնագրություն, ֆայլ «1 2023. 01 26 12-18-24», րոպեներ 4:20-4:42).

6)10.05.2022 թվականին կայացած նախնական դատական նիստի ժամանակ Ընկերության ներկայացուցիչը, անդրադառնալով պատասխանողի դիրքորոշմանն այն մասին, որ վերջինս խախտումները վերացնելուց հետո դիմել է Հանձնաժողովին ն ստացել է

5

Հանձնաժողովի համաձայնությունը փոփոխված պիտակներն օգտագործելու վերաբերյալ, հայտնել է, որ նշված դիմումին ծանոթ չէ, Ա դրա վերաբերյալ դիրքորոշում կներկայացնի այն ժամանակ, երբ Դատարանը դա ներառի որպես ապացույց (հատոր 1-ին, գ.թ. 40-52, էլեկտրոնային սկավառակում ներբեռնված ձայնագրություն, ֆայլ «1 03 2022 05 10 11-57-41», րոպեներ 11:40-12:16):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումեերը' Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառեալ փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հերազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատելու հարցին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման ն գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների ն առարկությունների հիմքում դրված, ինչպես նան գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որնէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների ն առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նան դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

6

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ապացույցի տեսակներն են գրավոր ապացույցները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար ն մասնավոր թղթակցությունը ն այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ՝ փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետնությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը ն ներքին համոզմունքը (ւրե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Ընդ որում՝ ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ։ատպացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջն հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետնությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: Ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների ն դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ըեդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15. քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ Ա օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով

7

է այդ ապացույցը վերաբերելի ու թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Սվետլանա ժուլիկյանն ըեդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները` դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումները ն հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձեավորման օբյեկտիվ հիմքերը (տես Արման Վարդազարյանն ըեդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ( ն օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու՝ դրանց արժանահավատությունը ն բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական ն հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ըեդդեմ Անթրանիկ Բողոսսյանի ն Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):

Քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որնէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տես «Արսուգրիգ» ՍՊԸ-ե ըեդդեմ ԱՁ Տիգրան Զալինյանի թիվ ԵԱՔԴ/3111/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի, մասնավորապես՝ Մտավոր սեփականության գործակալության ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման թիվ 17738 վկայագրի համաձայն՝ 15.11.2011 թվականին թիվ 20110696 համարով գրանցվել է «ԱՊԱՐԱՆ (Թան» ապրանքային նշանը՝ ապրանքների (ծառայությունների) դասակարգչի 29-րդ դասի (թան) համար: Նշանը պահպանվում է բաց ն մուգ կանաչ, սն, սպիտակ, երկնագույն, ոսկեգույն, կարմիր ու դեղին

8

գունային համակցությամբ: Բացի «ԱՊԱՐԱՆ» անվանումից, մնացած բոլոր գրառումներն ինքնուրույն ։պլահպանության օբյեկտներ չեն (ներկայացման ամսաթիվը՝ 06.06.2011, գործողության ժամկետ՝ 06.06.2021):

«Անհատ ձեռնարկատեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 30.06.2020 թվականի թիվ 272Ա որոշմամբ արձանագրվել է, որ «ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից օգտագործվող ն չգրանցված «ԱՊԱՐԱՆԻ ջրով ն տնական մածունով (ԹԱՆ» անվանումով ապրանքատեսակի արտաքին տեսքով ներկայացված ապրանքային եշանը շփոթության աստիճանի եման է Ընկերության անվամբ գրանցված ն ՀՀ-ում բաց ն մուգ կանաչ, սն, սպիտակ, երկնագույն, ոսկեգույն, կարմիր ն դեղին գունային համակցությամբ իրավական պահպանություն ստացած «Ապարան Խ(» ապրանքային եշանին (գրանցման համար' թիվ 17738)», ն որոշվել է «(...) 3. Անհատ ձեռնարկատեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանին հանձեարարել'

1) Լամսյա ժամկետում վերացնել Օրենքի խախտումը' դադարեցնել «ԱՊԱՐԱՆԻ ջրով ն տնական մածունով (ԺԱՆ» ապրանքային եշանի օգտագործումը ն այդ նշանով մակեշված ապրանքները հետ կանչել բոլոր առնտրային օբյեկտներից.

2) սույն կետի Լին ենթակետով սահմանված հանձնարարականը կատարելուց հետո Յօրյա Ժամկերում այդ մասինե «փտեղեկացեել Հանձնաժողովին ներկայացնելով տեղեկատվություն' «ԱՊԱՐԱՆԻ ջրով ն տնական մածունով (ԹԱՆ» ապրանքային նշանով ապրանքը բոլոր առնտրային օբյեկտներից հեւր կանչելուց հետո դրա ծավալների (մնացորդի) վերաբերյալ' ներկայացնելով հիմնավորող ապացույցներ.

3) հերագայում բացառել Օրենքի խախտումը»:

Դիմելով Դատարան ն հայցի փաստական հիմքում, ի թիվս այլնի, դնելով այն փաստական հանգամանքները, որ Ձեռնարկատերն արտադրում ն իրացնում է Ընկերության արտադրանքին նույնական արտադրանք՝ թան, որի պիտակին սպառողի ուշադրությունն ակնհայտ գրավելու նպատակով տեղադրել է «ԱՊԱՐԱՆ» տարր պարունակող նշում, դրանով իսկ սպառողի մոտ համանման ապրանքային նշանի հետ մոլորության աստիճանի շփոթմունք առաջացնելու ակնհայտ դիտավորությամբ, այսինքն՝ Ձեռնարկատերը, ըստ էության, ապօրինի կերպով օգտագործում է ապրանքային «ԱՊԱՐԱՆ» նշանը, նան այն, որ Ձեռնարկատիրոջ կողմից իր պիտակի ձնավորման մեջ կատարվել են փոփոխություններ, սակայն թողեվել է հիմնական հանդիսացող «ԱՊԱՐԱՆ» տարրը, Ընկերությունը պահանջել է Ձեռնարկատիրոջը պարտավորեցնել դադարեցնել Ընկերությանը բացառիկ իրավունքով պատկանող ապրանքային նշանի հետ նույնական կամ շփոթելու աստիճան նման «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» նշանի մեջ «ԱՊԱՐԱՆ» տարրի ապօրինի օգտագործումը:

Գործի քննության ընթացքում պատասխանողն առարկել է հայցապահանջի դեմ ն հայտնել է, որ Հանձնաժողովի կողմից արձանագրված խախտումներն իր կողմից վերացվել են, թողարկվող արտադրանքի պիտակն ու ապրանքային նշանը տարբերվում են

9

Ընկերության արտադրանքից, չունեն նմանություն ն չեն կարող շփոթություն առաջացնել սպառողի մոտ, ավելին՝ խախտումները վերացնելուց հետո ինքը դիմում է ներկայացրել Հանձնաժողովին հասկանալու կարո՞ղ է արդյոք այսուհետ գործունեություն ծավալել փոփոխված պիտակներով, թե ոչ, որին ի պատասխան Հանձնաժողովը տվել է իր համաձայնությունը: Անդրադառնալով պատասխանողի դիրքորոշմանը՝ Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ նշված դիմումին ծանոթ չէ, Ա դրա վերաբերյալ դիրքորոշում կներկայացնի այն ժամանակ, երբ Դատարանը դա ներառի որպես ապացույց (տե՛ս փաստեր 5, 6):

Դատարանը 21.04.2023 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ

- «գործում բացակայում է ապրանքային նշանների գրանցումների վերաբերյալ տվյալներ պարունակող պաշտոնական հավաքածուի մեջ թիվ 17738 համարով ապրանքային եշանի գրանցված լինելու մասին ապացուց են հակառակը հաստատող ապացույցների բացակայության պայմաններում «Ապրանքային եշանի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով գործող կանխավարկածի հիման վրա պետք է արձանագրել, որ թիվ 17738 համարով ապրանքային եշաեը հաեվել է պետական գրանցամատյանից, իեչն էլ իր հերթին նշանակում է, որ թիվ 17738 համարով ապրանքային նշանի իրավական պահպանությունը հայցվորը չի կարող այլես իրացնել»,

- «դատական եիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊ ընկերության իրավունքի գրանցումը թեն երկարաձգված է միեչն 2031 թվականը, սակայն այն հասրատող ապացույց չի ներկայացրել»,

-«գործով հավաքված ապացույցները հետազոտելով եախ՝ գործին դրանց վերաբերելիության, օրենքով նման ապացույցների թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, իսկ բոլոր ապացույցները միասիե' հան հայցվորի անվամբ «Ապարան» համակցված ապրանքային եշանի գրանցված լինելու փաստը հաստատելու համար բավարարության տեսանկյունից, Դատարանն արձանագրում է, որ դրանց միջոցով քննարկվող փաստը չի կարող հաստատվել՝ այդպիսի փաստի հաստատման համար գործում թույլատրելի ն վերաբերելի բավարար ապացույցների բացակայության պատճառով»,

- «գործի քննության ընթացքում վիճելի է մեացել գործի լուծման համար եշանակություն ունեցող ն ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման հիման վրա հայցվորի կողմից ապացուցման ենթակա վերոնշյալ փաստը, ինչպիսի պարագայում /(...) հայցվոր կողմը, կրելով այդ փաստի ապացուցման պարտականությունը ն օրենքով նախատեսված միջոցներով ու կարգով այն չհիմեավորելով, պետք է կրի դրա չապացուցման բացասական (անբարենպաստ) հետնանքները, մասնավորապես" հայցվորի անվամբ «Ապարան» համակցված ապրանքային նշանի գրանցված լինելու փաստը պետք է համարել հերքվաՓ»,

- «գործի լուծման համար նշանակություն ունեցող հաջորդ փաստերը, այն է' «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրեր պարունակող եշանը թիվ 17738

10

համարով գրանցված ապրանքային եշանին նույնական կամ նման լինելու, ինչպես նան պատասխահողի կողմից եշանի օգտագործումն սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ պարունակելու ներառյալ' գրանցված ապրանքային նշանին զուգորդելու հանգամանքները, հաստատելու համար նս բավարար թույլատրելի ն վերաբերելի ապացույցներ չեն ներկայացվել»,

- «գործի քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացրել պատասխանողի կողմից վերոնշյալ գրառմամբ արտադրված թանի գեթ մեկ եմուշ կամ որնէ այլ թույլատրելի ապացույց, որի հետազոտման արդյունքում հնարավոր կլիներ պարզել պատասխահողի կողմից արտադրված թանի պիտակի վրա «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրերով նշանի առկայության մասին»,

- «Ինչ վերաբերում է հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետութան տետեսական մրցակցութթան ` պաշտպանության պետական հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 272-Ա որոշման պատճենիե՝ (...) դրա մեջ առկա տեղեկությունները վերաբերում են պատասխանողի կողմից «ԱՊԱՐԱՆԻ ջրով ն տնական մածունով ԹԱՆ» բառային տարրեր պարունակող եշանով ապրանքատեսակի օգտագործմանը, մինչդեռ սույն գործի քննության շրջանակներում հայցվորն իր իրավունքների խախտումը պայմանավորում է պատասխանողի կողմից արտադրվող ապրանքատեսակի վրա մեծատառերով գրված «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառերի օգտագործման հետ, այսինքե' թիվ 272-Ա որոշումը վերաբերում է «ԱՊԱՐԱՆԻ ջրով ն փնական մածունով ԹԱՆ» բառային տարրերով նշանի օգտագործմանը, որոնեց մեջ, ընդ որում, «ԱՊԱՐԱՆԻ» ն «ԹԱՆ» բառային տարրերը գրված են եղել մեծատառերով ն մեծ տառաչափով, իսկ «ջրով ն պտեական մածունով» բառերը' փոքրատառերով ն փոքր տառաչափով»,

-«Դատարաեը հաստատված է համարում գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերը, որ պատասխանողի կողմից իր առնտրային գործունեության ընթացքում «թան» արտադրատեսակի ապրանքի համար, այսինքե' նույնատիպ այն ապրանքների, որոնց համար գրանցվել է թիվ 17738 համարով ապրանքային եշանը, օգտագործվում է «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրեր պարունակող եշանը»,

- «գործի քննության ընթացքում չի ներկայացվել ոչ միայն «ԱՊԱՐԱՆ /(Թան» անվանումով ապրանքի եմուշը ն «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» անվանումով ապրանքի եմուշը, այլ եան' թիվ 17738 գրանցման համարով գրանցված ապրանքային եշանի գունային կատարմամբ արտաքին տեսքը ն պատասխանողի կողմից արտադրվող «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրեր պարունակող նշանով ապրանքատեսակի գունային կատարմամբ արտաքին տեսքը արտացոլող որնէ թույլատրելի ն վերաբերելի ապացույց»,

- «գործի քննության ընթացքում չի ներկայացվել այնպիսի թույլատրելի ն վերաբերելի ապացույց, որի հետազոտման ն գնահատման հիման վրա հնարավոր կլիներ վերջեական ն որոշակի եզրահանգում կատարել, որ հայցվորի կողմից թիվ 17738 համարով գրանցված «ԱՊԱՐԱՆ Թան» ապրանքային նշանի օգտագործման արդյունքում «ԱՊԱՐԱՆ» տարրը ձեռք

11

է բերել այնպիսի տարբերակիչ հատկություն, որ թան տեսակի ըմպելիքի շուկայում միջին սպառողի մոտ առկա է այն համոզմունքը, որ «ԱՊԱՐԱՆ» բառային տարր պարունակող ցանկացած ապրանքային նշանով թան տեսակի ապրանքի արտադրողը հանդիսանում է «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ըեկերությունը»,

- «պատասխանողի կողմից օգտագործվող «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրերով ապրանքային եշանը տեսողական, իմաստային ն ձայնային ընկալումներով շփոթելու աստիճան նման չէ թիվ 17738 համարով գրանցված «ԱՊԱՐԱՆ Թան» ապրանքային նշանին ու ընդհանուր տեսողական, իմաստային ն լսողական փպավորությամբ սպառողի մոտ շփոթություն առաջացնելու վտանգ չի առաջացնում: Այս եզրահանգումը կատարելիս Դատարանը հաշվի է առնում այե, որ գործի քննության ընթացքում հիմեավորվել է պատասխանողի կողմից միայն «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրերով ապրանքային եշանի օգտագործման փաստը, այսիեքե' պատասխանողի կողմից օգտագործվող վերոնշյալ ապրանքային եշանը որնէ գունային համակցությամբ, որնէ պատկերի տեսքով, որոշակի տառատեսակով, տառերի բեույթով պայմանավորված գրաֆիկական գրելաձաով կամ միմյանց նկատմամբ տառերի դասավորվածությամբ արտահայտված լինելու մասին վկայող որնէ տվյալ գործի քենության ընթացքում չի ստացվել»,

- ««ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» միայն բառային տարրեր ունեցող եշանը չի կարող սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ պարունակել իմաստային ն լսողական առումով տարբերվող առեվազն այեպիսի ապրանքային նշանի հետ համեմատության պարագայում, որն ունի գունային որոշակի համակցություն (գերակշռում է կանաչ գույնը, վրան առկա են սպիտակ, երկնագույն, ոսկեգույն, կարմիր ն դեղին գունային համակցությամբ «հավերժ որակ», «գրանցված ապրանքանիշ» ն այլ գրառումներ), պարունակում է որոշակի պատկերներ, ինչպես նան որոշակի տառատեսակով, տառերի բնույթով պայմանավորված գրաֆիկական գրելաձնով, կարմիր գույեով ն մեծ տառաչափով եշված «ԱՊԱՐԱՆ» ն նախորդ տարրից տարբերվող գրաֆիկական այլ գրելաձնով ու ոսկեգույն գույնով եշված «(Թան» բառային տարրեր»,

- «վերոնշյալ պամպտճառաբանություններով հերքվում է գործի լուծման համար եշանակություն ունեցող ն հայցվորի կողմից ապացուցման ենթակա' պատասխանողի կողմից օգտագործվող «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ. ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրեր պարունակող նշանը թիվ 17738 համարով գրանցված ապրանքային եշանին նույնական կամ նման լինելու, ինչպես նան այդ եշանի օգտագործումն սպառողների մոր շփոթություն առաջացնելու վտանգ պարունակելու ներառյալ գրանցված ապրանքային նշանին զուգորդելու փաստերը:

Միաժամանակ, վերոնշյալ պատճառաբանությունների հիման վրա հաստատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող ն պատասխանողի կողմից ապացուցման ենթակա՝ պատասխանողի կողմից «Ապարան» բառի օգտագործումն այնպիսի եղանակով կատարված լինելու փաստը, որի արդյունքում սպառողների մոտ շփոթություն չի կարող առաջանալ հայցվորի անվամբ գրանցված վերոհիշյալ ապրանքային նշանի հետ»,

12

- «Արդյունքում' (...) նույնիսկ թիվ 17738 համարով ապրանքային եշանի գրանցման գործողության ժամկետը միեչն 2031 թվականի հունիսի 06-ը երկարաձգված լինելու ենթադրության պարագայում գործի լուծման համար նշանակություն ունեցող ն հայցվորի կողմից ապացուցման ենթակա որոշակի այլ փաստեր, այդուհանդերձ, վիճելի են մնում մինչն վճռի կայացումը»:

Վերաքննիչ դատարանը պատճառաբանելով, որ՝

- «Հայցադիմումին կից ներկայացված ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանեերի բաժեի պետի ստորագրությամբ ապրանքային եշանի գրանցման մասին քաղվածքի պատճենը, (...) Հաշվի առեելով «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը տասը տարի ժամկետով երկարաձգելու իրավական հեարավորություն նախատեսված լինելու հանգամանքը ն վերը նշված քաղվածքում «06.06.2031» գրառումը» եզրահանգել է, որ «տվյալ դեպքում ապրանքների ն ծառայությունների դասակարգչի 29-րդ դասի (թան) համար թիվ 17738 վկայագրով 15.11.2011 թվականին թիվ 20110696 համարով գրանցված «ԱՊԱՐԱՆ Թան» ապրանքային նշանի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչն 06.06.2031 թվականը»,

- «հայցի փաստական հիմքի ուսումեասիրությունից հետնում է, որ հայցվորն իր իրավունքի ենթադրյալ խախտումը պայմանավորել է պատասխանողի կողմից «ԱՊԱՐԱՆ» տարր պարունակող մակեշումն ապօրինի օգտագործելու հետ' այն պայմանավորելով թիվ 17738 վկայագրով գրաեցված «ԱՊԱՐԱՆ Խ14» ապրանքային եշանի ն անհատ ձեռնարկատեր «Զաքարիա Սանասարի Ավետիսյանի» կողմից օգտագործվող «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈւՆՈՎ» ապրանքային նշանների շփոթության աստիճանի եմանությամբ: Դրանից բացի, հայցվորի' պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը «ԱՊԱՐԱՆ» տարրի ապօրինի օգտագործումը դադարեցնելն է: Նշվածից հետնում է, որ երկու ապրանքային նշանների գունային համակցությունը վերը եշված պահանջի համատեքստում նշանակություն չունի ապրանքային եշանների շփոթության աստիճանի նմանությունը գնահատելու համար»,

- «թիվ 17738 վկայագրով ինքեուրուն պահպանության օբյեկր է հանդիսանում «ԱՊԱՐԱՆ» անվանումը: «ԱՊԱՐԱՆ» անվանումն օգտագործվում է պատասխանողի կողմից արտադրվող նույնական ապրանքի' թանի, պիտակի վրա»,

- ««Անհար ձեռնարկարեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 30.06.2020 թվականի թիվ 272-Ա որոշումն իրենում պարունակվող տեղեկություններով բավարար է հաստատված համարելու փաստն առ այե, որ «Զաքարիա Ավետիսյան Սանասարի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից օգտագործվող «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրեր պարունակող նշանը շփոթելու աստիճան նման է թիվ 17738 վկայագրով գրանցված «ԱՊԱՐԱՆ Խ/(4» ապրանքային նշանին»,

- «բողոքարկված վճիռը կայացնելիս գործով ձեռք բերված ապացույցեերը Դատարանի կողմից չեն գնահատվել իրենց համակցության մեջ, որի հերնանքով կայացվել է գործը սխալ

13

լուծող դատական ակփ»,

26.01.2024 թվականին որոշում է կայացրել Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարելու ն Դատարանի 21.04.2023 թվականի վճիռը բեկանելու ու փոփոխելու մասին, որի արդյունքում եզրափակիչ մասը շարադրվել է հետնյալ կերպ.

««Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցե ըեդդեմ պատասխանող ԱՁ Զաքարիա Սանասարի Ավետիսյանի' «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը բացառիկ իրավունքով պատկանող ապրանքային եշանի հետ նույնական կամ շփոթելու աստիճան եման «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» նեշանի մեջ «ԱՊԱՐԱՆ» տարրի ապօրինի օգտագործումը ԱՁ Զաքարիա Սանասարի Ավետիսյանին դադարեցնել պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարել:

ԱՁ Զաքարիա Սանասարի Ավետիսյանին պարտավորեցնել դադարեցնել «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» եշանի մեջ «ԱՊԱՐԱՆ» փարրի ապօրինի օգտագործումը:

2. «Զաքարիա Ավետիսյան Սանասարի» Ա.Ձ.-ից հօգուր «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության է բռնագանձել 20,000 ՀՀ դրամ' որպես հայցադիմումի համար եախապես վճարված պետական տուրքի գումար: Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված-»: 3. «Զաքարիա Ավետիսյան Սանասարի» Ա.Ձ-ից հօգուր «Գանա Գրուպ Պլուս սահմանափակ ապատասխանատվությամբ ըբեկերության բռնագանձել 30,000 ՀՀ դրամ' որպես վերաքենիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար»:

Վկայակոչված պատճառաբանություններից հետնում է, որ ստորադաս դատարանները քննարկման առարկա են դարձրել ապրանքային նշանների գրանցումների վերաբերյալ տվյալներ պարունակող պաշտոնական հավաքածուի մեջ թիվ 17738 համարով ապրանքային նշանի գրանցված լինելու, հայցվորի անվամբ «Ապարան» համակցված ապրանքային նշանի գրանցված լինելու, «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրեր պարունակող նշանը թիվ 17738 համարով գրանցված ապրանքային նշանին նույնական կամ նման լինելու, ինչպես նան պատասխանողի կողմից նշանի օգտագործումը սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ պարունակելու, ներառյալ՝ գրանցված ապրանքային նշանին զուգորդելու հանգամանքները:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելու ն. փոփոխելու՝ արդյունքում հայցը բավարարելու հիմքում, ի թիվս այլնի Ա առավելապես, դրել է այն, որ «Անհատ ձեռնարկատեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 30.06.2020 թվականի թիվ 272-Ա որոշումն իրենում պարունակվող տեղեկություններով բավարար է հաստատված համարելու փաստն առ այն, որ «Զաքարիա Ավետիսյան Սանասարի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից օգտագործվող «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրեր պարունակող նշանը շփոթելու աստիճան նման է թիվ 17738 վկայագրով գրանցված «ԱՊԱՐԱՆ ԽՃ» ապրանքային նշանին:

14

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո ն սույն գործի փաստերի համադրմամբ գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործի քննության ընթացքում պատասխանողը, առարկելով հայցապահանջի դեմ, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ Հանձնաժողովի կողմից արձանագրված խախտումներն իր կողմից վերացվել են, թողարկվող արտադրանքի պիտակն ու ապրանքային նշանը տարբերվում են Ընկերության արտադրանքից, չունեն նմանություն ն չեն կարող շփոթություն առաջացնել սպառողի մոտ: Միննույն ժամանակ հայտնել է, որ ինքը դիմել է Հանձնաժողովին հասկանալու՝ կարո՞ղ է արդյոք այսուհետ գործունեություն ծավալել փոփոխված պիտակներով, թե ոչ, որին ի պատասխան Հանձնաժողովը տվել է իր համաձայնությունը:

Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող 6-րդ փաստից հետնում է, որ Ընկերության ներկայացուցիչը, անդրադառնալով պատասխանողի վերը նշված դիրքորոշմանը, հայտնել է, որ նշված դիմումին ծանոթ չէ, Ա դրա վերաբերյալ դիրքորոշում կներկայացնի այն ժամանակ, երբ Դատարանը դա ներառի որպես ապացույց:

Հարկ է նկատել, որ Դատարան ներկայացրած հայցադիմումից նույնպես հետնում է, որ Ընկերությունն ընդունում է, որ Ձեռնարկատիրոջ կողմից իր պիտակի ձնավորման մեջ կատարվել են փոփոխություններ:

Այսինքն Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել Հանձնաժողովի կողմից արձանագրված իխախտումները վերացնելու վերաբերյալ պատասխանողի հայտնած դիրքորոշումը: Ավելին` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը ներկայացրած հայցադիմումում նույնպես ընդունել է, որ Ձեռնարկատիրոջ կողմից իր պիտակի ձնավորման մեջ կատարվել են փոփոխություններ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված տեղեկություններն ուղղակիորեն վերաբերում են սույն գործով պարզման ենթակա հանգամանքներին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նան նշել, որ պատասխանողի նման դիրքորոշման պայմաններում նշանը փոփոխված լինելու փաստը ոչ միայն պետք է Դատարանում ներառվեր գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակում, այլ նան վերջինիս պետք է հնարավորություն տրվեր ապացուցելու այն, ինչը չանելու արդյունքում չի պարզվել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստը, մասնավորապես՝ փաստացի չի պարզվել իրավախախտումը դեռ շարունակվում է, թե ոչ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով նշված հանգամանքը ն Դատարանի վճիռը բեկանելով ու փոփոխելով՝ արդյունքում հայցը բավարարելով, անտեսել է, որ բացակայում են այդ լիազորությունը կիրառելու հիմքերը: Դատարանում պատասխանողի դիրքորոշումը քննարկման առարկա դարձված չլինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է գործն ուղարկեր նոր քննության՝ սահմանելով պատասխանողի դիրքորոշմամբ բարձրացված հարցերը քննարկելու մասին նոր ծավալ, ինչը չանելու արդյունքում թույլ է տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատավարական իրավունքի նորմի խախտում:

15

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 26.01.2024 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԿԴ/12776/02/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել