Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 8 — Պրոբացիայի ծառայողների կոչումները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 8AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 8 — Պրոբացիայի ծառայողների կոչումները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 8. Պրոբացիայի ծառայողների կոչումները 1. Պրոբացիայի ծառայողներին շնորհվում են հետևյալ կոչումները. 1) արդարադատության գնդապետ. 2) արդարադատության փոխգնդապետ. 3) արդարադատության մայոր. 4) արդարադատության կապիտան. 5) արդարադատության ավագ լեյտենանտ. 6) արդարադատության լեյտենանտ: 2. Պրոբացիայի ծառայության պետին և նրա տեղակալներին կարող է շնորհվել արդարադատության գեներալ-մայորի բարձրագույն կոչումը: Արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհում

Ամբողջ Տեքստ

Հոդված 8. Պրոբացիայի ծառայողների կոչումները 1. Պրոբացիայի ծառայողներին շնորհվում են հետևյալ կոչումները. 1) արդարադատության գնդապետ. 2) արդարադատության փոխգնդապետ. 3) արդարադատության մայոր. 4) արդարադատության կապիտան. 5) արդարադատության ավագ լեյտենանտ. 6) արդարադատության լեյտենանտ:

2. Պրոբացիայի ծառայության պետին և նրա տեղակալներին կարող է շնորհվել արդարադատության գեներալ-մայորի բարձրագույն կոչումը: Արդարադատության գեներալ-մայորի կոչումը շնորհում է վարչապետը՝ Նախարարի առաջարկությամբ:

3. Պրոբացիայի ծառայողներին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կոչումները շնորհում է Պրոբացիայի ծառայության պետը:

4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով և զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

5. Կոչումները շնորհվում են անհատական կարգով, ցմահ, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի:

6. Պրոբացիայի ծառայողը, ինչպես նաև Պրոբացիայի ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար դատապարտվելու դեպքում դատապարտվելիս կարող է զրկվել Պրոբացիայի ծառայության կոչումից` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել