ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 29 — Հողերի օգտագործման սխեմաները (վերնագիրը փոփ 23.06.11 ՀՕ-228-Ն) 1.
Ամփոփում
Հոդված 29. Հողերի օգտագործման սխեմաները (վերնագիրը փոփ 23.06.11 ՀՕ-228-Ն) 1. Հողերի օգտագործման սխեման հողաշինարարական փաստաթուղթ է, որը ներառում է հողամասերի բաշխումն ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սահմանում է դրանց իրավական ռեժիմը, հիմնավորում է պետական և համայնքների հողերի արդյունավետ օգտագործման ուղղությունները համայնքի վարչական տարածքում: 2. Հողերի օգտագործման սխեմաները պետք է պահանջներ պարունակեն սույն
Ամբողջ Տեքստ
Հոդված 29. Հողերի օգտագործման սխեմաները (վերնագիրը փոփ 23.06.11 ՀՕ-228-Ն) 1. Հողերի օգտագործման սխեման հողաշինարարական փաստաթուղթ է, որը ներառում է հողամասերի բաշխումն ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի և գործառնական նշանակության, սահմանում է դրանց իրավական ռեժիմը, հիմնավորում է պետական և համայնքների հողերի արդյունավետ օգտագործման ուղղությունները համայնքի վարչական տարածքում:
2. Հողերի օգտագործման սխեմաները պետք է պահանջներ պարունակեն սույն օրենսգրքով և այլ օրենսդրական ակտերով հողաշինարարության խնդիրների կարգավորման վերաբերյալ` տվյալ համայնքին առնչվող մասով:
3. Հողերի օգտագործման սխեմաներին ներկայացվող տեխնիկական պահանջներն ու չափանիշները և սխեմայի իրականացման նկատմամբ վերահսկողության կարգը սահմանում է կառավարությունը:
4. Հողերի օգտագործման սխեմաներն օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է համայնքի ավագանին:
5. Հողերի օգտագործման սխեմաները պարտադիր են կատարման` անկախ հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների առկայությունից: (29-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ.
23.06.11 ՀՕ-228-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
