Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՔԱՂԱՔԱՑԻ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ՝ 10.01.2008Թ. ԹԻՎ 4-7 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՔԱՂԱՔԱՑԻ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ՝ 10.01.2008Թ. ԹԻՎ 4-7 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-825 հունվարի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 հունվարի 2008թ. ՍԴԱՈ - 8 | ՔԱՂԱՔԱՑԻ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ՝ 10.01.2008Թ. ԹԻՎ 4-7 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂԱՔԱՑԻ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ 10.01.2008Թ. ԹԻՎ 4-7 ԴԻՄՈՒՄԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8-րդ մասի, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 5-րդ մասի, աշխատակարգային նիստում քննեց ՀՀ ընտրական օրենսգրքի 68 հոդվածի ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածին համապատասխանության վերաբերյալ քաղ. Մհեր Մկրտչյանի դիմումը քննության ընդունելու մասին հարցը։

ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը, ուսումնասիրելով սույն դիմումը, այն քննության ընդունելու վերաբերյալ միաձայնությամբ որոշում չի կայացրել և այդ մասին «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 8- րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26 հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան տեղյակ է պահել ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին 2008 թվականի հունվարի 22-ին։

Դիմելով ՀՀ սահմանադրական դատարան դիմողը խնդրում է ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի 68 հոդվածը։ Դիմումը սահմանադրական դատարանում մուտքագրվել է 10.01.2008թ.։ Հիմք ընդունելով, որ դիմումում անտեսվել են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի, 69 հոդվածի 4-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 21 հոդվածի երկրորդ մասի «ը» կետի պահանջները և չեն ներկայացվել դիմողի դիրքորոշման իրավական հիմնավորումները վիճարկվող դրույթի ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև նկատի ունենալով, որ նախընտրական գրավի վճարման և այլ փաստաթղթերի ներկայացման կապակցությամբ ինքնաառաջադրվող և կուսակցությունների կողմից առաջադրվող թեկնածուների միջև տարբերակված մոտեցումն ակնհայտորեն չի առնչվում հավասար ընտրական իրավունքի ապահովման խնդրին,

ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 69 հոդվածի 4-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով նույն օրենքի 32 հոդվածի 6-րդ մասի պահանջը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

Մերժել քաղ. Մհեր Մկրտչյանի դիմումի քննության ընդունումը, քանի որ այն չի համապատասխանում անհատական դիմումների ներկայացման վերաբերյալ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներին և համաձայն նշված օրենքի 69 հոդվածի 7- րդ մասի ակնհայտ անհիմն է։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

25 հունվարի 2008 թվականի

ՍԴԱՈ-8

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հունվարի, 2008 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-8
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել