Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԲՋՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԲՋՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան27 մարտի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 27 մարտի 2009թ. ՍԴԴԿՈ - | «ԲՋՆԻ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

27 մարտի 2009թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական

կազմը նախագահությամբ` Հ.Նազարյանի, անդամակցությամբ` Հ.Դանիելյանի, Ռ.Պապայանի, քննության՝ առնելով «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ եւ բաժնետեր քաղ. Ռոբերտ Սուքիասյանի կողմից ներկայացված դիմումի՝ ընդունելիության հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց

«Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ եւ բաժնետեր քաղ. Ռոբերտ Սուքիասյանը դիմել են Սահմանադրական՝ դատարան, վիճարկելով.

1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի «բնօգտագործման վճարներինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» դրույթի` ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի 2-րդ կետի պահանջներին համապատասխանությունը,

2. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի 19-րդ

հոդված վածի` ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածին եւ 83.5 հոդվածի 3-րդ կետի պահանջներին՝ համապատասխանությունը,

3. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի` ՀՀ Սահմանադրության

3-րդ հոդվածի, 42-րդ հոդվածի, 83.5 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի պահանջներին

համապատասխանությունը:

«Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ ՀՀ տնտեսական դատարանում, ՀՀ

վարչական դատարանում եւ ՀՀ վճռաբեկ դատարանում փորձել է պաշտպանել իր իրավունքները` սպառելով դատական պաշտպանության բոլոր միջոցները, եւ գտնում է, որ ընկերության նկատմամբ՝ վերջնական դատական ակտով կիրառված օրենքների վերոհիշյալ նորմերը՝ հակասում են ՀՀ Սահմանադրությանը: Դատական կազմը գտավ, որ դիմումը ենթակա է քննության «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ մասով, քանի որ քաղ. Ռոբերտ Սուքիասյանը ՀՀ վարչական դատարանում դատավարության մասնակից չի հանդիսացել եւ նրա նկատմամբ դիմումում վիճարկվող նորմերը չեն կիրառվել («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մաս), այդ մասով՝ դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի, ինչպես նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի պահանջներին: Պահպանվել է նաեւ սահմանադրական դատարան դիմելու` օրենքով նախատեսված ժամկետը, առկա է պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածով,

ՀՀ ՍԴ 2-րդ դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ եւ բաժնետեր քաղ. Ռոբերտ Սուքիասյանի դիմումը` «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ մասով ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող կողմ ճանաչել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող`

Հ.Նազարյան

Անդամներ`

Ն ԴԱՏԱՐԱՆԻ

Հ.Դանիելյան

ZZ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

2/ RUF S[անընթեռնելի]LU

Ռ.Պապայան

лъ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 մարտի, 2009 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել