Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.12 — Գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների օրինական ուժի մեջ մտնելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.12AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 234.12 — Գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների օրինական ուժի մեջ մտնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 234.12. Գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների օրինական ուժի մեջ մտնելը 1. Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: 2. Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի վճռի եզրափակիչ մասը կամ այլ եզրափակիչ դատական ակտը

Ամբողջ Տեքստ

Հոդված 234.12. Գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների օրինական ուժի մեջ մտնելը 1. Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի վճռի եզրափակիչ մասը կամ այլ եզրափակիչ դատական ակտը դրա հրապարակման օրն ուղարկվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Լիազորված մարմինը դատարանի վճռի եզրափակիչ մասը կամ այլ եզրափակիչ դատական ակտն անհապաղ հրապարակում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված տեղեկագրում: 3․ Պատվիրատուի և գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով դատարանի եզրափակիչ դատական ակտերի կատարումը սույն օրենսգրքի 370-րդ հոդվածի 5-րդ մասի և 394-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով չի կարող կասեցվել: (234.12-րդ հոդվածը լրաց. 04.03.26 ՀՕ-56-Ն) (հոդվածը 03.07.26 ՀՕ-330-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից) ԳԼՈՒԽ 27.3 (գլուխը լրաց. 02.05.24 ՀՕ-222-Ն ) ՆՈՏԱՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել