Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Կարապետյան — ԱՐԱԴ/0234/02/14
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Կարապետյան — ԱՐԱԴ/0234/02/14

Վճռաբեկ դատարանԱՐԱԴ/0234/02/1410 հոկտեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Արամ Կարապետյանի հայցի ընդդեմ Նիկոլ Հայրապետյանի ն Աշտարակի քաղաքապետարանի, երրորդ անձ Կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները վերացնելու ու անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2024 թվականի որոշման դեմ Նիկոլ Հայրապետյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Արամ Կարապետյանը պահանջել է «վերացնել Արամ Վոլոդյայի Կարապետյանին ՀՀ Արագածոտնի մարզի

Ամբողջ Տեքստ

- 2225

22 ՏՏ ԱՆ ն

/// 17 ԵԵ:

ր աւ2 ր)

Աո 2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0234/02/14 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0234/02/14

Նախագահող դատավոր՝ Կ. Համբարձումյան

Դատավորներ՝ Ն. Մարգարյան

Մ. Հարթենյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2024 թվականի հոկտեմբերի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արամ Կարապետյանի հայցի ընդդեմ Նիկոլ Հայրապետյանի ն Աշտարակի քաղաքապետարանի, երրորդ անձ Կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները վերացնելու ու անվավերության հետնանքներ կիրառելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2024 թվականի որոշման դեմ Նիկոլ Հայրապետյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արամ Կարապետյանը պահանջել է «վերացնել Արամ Վոլոդյայի Կարապետյանին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 02-001-0084-0022-001-000 կադաստրային համարի տակ գտնվող անշարժ գույքի (առնտրի կենտրոն) սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները ն որպես հետնանք անվավեր ճանաչել Աշտարակի քաղաքապետի 07.10.2005թ.-ի Աշտարակ

2

քաղաքի Երնանյան փողոցում /նախկին Առնտրի կենտրոնի դիմաց/ 200 քմ տարածքի համար վարձակալության իրավունքով Նիկոլ Հայրապետյանի հետ 99 տարի ժամկետով առնտր ն սպասարկման օբյեկտ կառուցելու համար հողի ՛վարձակալության պայմանագիր կնքելու թիվ 514 որոշումը, 10.10.2005թ.-ին Աշտարակի քաղաքապետարանի լիազորված անձ Ա. Մնացականյանի, որպես վարձատուի ն պատասխանող Նիկոլ Հայրապետյանի, որպես վարձակալի միջն կնքված մրցույթով հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի `վարձակալության պայմանագիրը ն դրա հիման վրա 14.10.2005թ.-ին ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Արագածոտնի մարզային ստորաբաժանումում կատարված իրավունքի պետական գրանցումը»:

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 19.05.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ վճռվել է «Վերացնել Հայցվոր Արամ Վոլոդյայի Կարապետյանի ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 02-001-0084-0022-001-000 կադաստրային համարի տակ գտնվող անշարժ գուքի (առնտրի կենտրոն) սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները: Կիրառել երկկողմանի ռեստիտուցիա ն որպես հետնանք անվավեր ճանաչել Աշտարակի քաղաքապետի Աշտարակ քաղաքի Երնանյան փողոցում/նախկին Առնտրի կենտրոնի դիմաց/վարձակալության իրավունքով Նիկոլ Հայրապետյանի հետ 99 տարի ժամկետով առնտրի ն սպասարկման օբյեկտ կառուցելու համար հողի վարձակալության պայմանագիր կնքելու որոշումը, մրցույթով հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի վարձակալության պայմանագիրը, վարձակալի իրավունքի պետական գրանցումը, Ա Պատասխանող ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքին պարտավորեցնել վարձակալ Նիկոլ Հայրապետյանին հատկացված հողամասին համարժեք հողամաս տրամադրել` վերականգնելով վերջինիս իրավունքի ծագման հիմքերի ու պետական գրանցման անվավերությամբ պատճառված վնասը:

Հօգուտ «Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի Հայցվոր Արամ Կարապետյանից բռնագանձել 29400 ՀՀ դրամ, հօգուտ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի Պատասխանողնե՝ Աշտարակ համայնքից ն Նիկոլ Հայրապետյանից համապարտությաամբ բռնագանձել 4700 ՀՀ դրամ դատական ծախսեր: Դատական ծախսերի հարցը մնացած մասով՝ համարել լուծված»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.02.2024 թվականին որոշել է «1. Նիկոլ Հայրապետյանի ներկայացուցիչ Սեյրան Ազիզյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել: 2. Աշտարակի քաղաքապետարանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել. թիվ ԱՐԱԴ/0234/02/14 քաղաքացիական գործով ՀՀ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.05.2023թվականի վճիռը մասնակի՝ «Պատասխանող ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքին պարտավորեցնել վարձակալ Նիկոլ Հայրապետյանին հատկացված հողամասին համարժեք հողամաս տրամադրել վերականգնելով վերջինիս իրավունքի ծագման հիմքերի ու պետական գրանցման անվավերությամբ պատճառված վնասը» մասով բեկանել ն վճռի եզրափակիչ մասը շարադրել հետնյալ կերպ՝ «Հայցը բավարարել: Վերացնել Հայցվոր Արամ Վոլոդյայի Կարապետյանի ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի

02-001-0084-0022-001-000 կադաստրային համարի տակ գտնվող անշարժ գույքի (առնտրի կենտրոն) սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները՝ անվավեր ճանաչելով Աշտարակի քաղաքապետի Աշտարակ քաղաքի Երնանյան փողոցում

Յ

/նախկին Առնտրի կենտրոնի դիմաց/ վարձակալության իրավունքով Նիկոլ Հայրապետյանի հետ 99 տարի ժամկետով առնտրի ն սպասարկման օբյեկտ կառուցելու համար հողի վարձակալության պայմանագիր կնքելու որոշումը, մրցույթով հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի `վարձակալության պայմանագիրը, վարձակալի իրավունքի պետական գրանցումը:

Հօգուտ «Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի Հայցվոր Արամ Կարապետյանից բռնագանձել 29400 ՀՀ դրամ, հօգուտ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի Պատասխանողնե Աշտարակ համայնքից ն Նիկոլ Հայրապետյանից համապարտությամբ բռնագանձել 47000 ՀՀ դրամ դատական ծախսեր:

Դատական ծախսերի հարցը մնացած մասով՝ համարել լուծված»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նիկոլ Հայրապետյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 5-րդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 613-615-րդ ն 618-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 28-րդ ու 83-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իր մոտ իրավունքի պետական գրանցումն անհամեմատ շատ ավելի վաղ է ծագել, քան հայցվորի, որպիսի պայմաններում վերջինս ողջամտորեն պետք է տեղեկացված լիներ անշարժ գույքի ենթադրյալ «խոչընդոտների» առկայության ն (կամ) բացակայության մասին, իսկ նմանատիպ պայմաններում ինքը ողջամտորեն չպետք է կրի երրորդ անձանց (հայցվորի Ա Աշտարակի քաղաքապետարանի) միջն ծագած վարչական իրավահարաբերությունների բացասական հետնանքները:

Թեն Վերաքննիչ դատարանը նս դիտարկել է վարույթի՝ վարչական դատարանին ենթակա լինելու հանգամանքը, սակայն սխալ իրավանորմեր վկայակոճելու արդյունքում հանգել է սխալ եզրակացության, ինչն էլ որպես հետնանք հանգեցրել է սխալ դատական ակտի կայացմանը:

Վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտը պատճառաբանված ն հիմնավորված չէ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վարձակալության պայմանագրի կնքման պահին գործող օրենսդրությանը հակասող որնէ նախապայման առկա չի եղել, քանի որ հայցվորի իրավունքները ծագել են 2012 թվականին, մինչդեռ սույն վարույթի շրջանակներում վարձակալության պայմանագիրը կնքվել է շատ ավելի վաղ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ սույն գործով հիմնական պահանջն իր անվամբ կատարված հողամասի վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելն է, որն իր բնույթով ենթակա է վարչական դատարանի քննությանը, քանի որ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունն ուղղված է հանրային շահի՝ սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը ն առարկայացմանը. այն ծագել է պետության կողմից անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների ճանաչման, երաշխավորման ն պաշտպանության ապահովման

4

հանրային շահի իրացման կապակցությամբ: Ավելին՝ գույքի նկատմամբ իրավունքների ն սահմանափակումների պետական գրանցման վարույթի իրավական հիմքերը սահմանող օրենսդրական կարգավորումների ու իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.02.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

3 Արամ Կարապետյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Նիկոլ Հայրապետյանի ն Աշտարակի քաղաքապետարանի, երրորդ անձ Կոմիտեի՝ պահանջելով «վերացնել Արամ Վոլոդյայի Կարապետյանին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 02-001-0084-0022-001-000 կադաստրային համարի տակ գտնվող անշարժ գույքի (առնտրի կենտրոն) սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները ն որպես հետնանք՝ անվավեր ճանաչե Աշտարակի քաղաքապետի 07.10.2005թ.-ի Աշտարակ քաղաքի Երնանյան փողոցում /նախկին Առնտրի կենտրոնի դիմաց/ 200 քմ տարածքի համար վարձակալության իրավունքով Նիկոլ Հայրապետյանի հետ 99 տարի ժամկետով առնտրի ն սպասարկման օբյեկտ կառուցելու համար հողի վարձակալության պայմանագիր կնքելու թիվ 514 որոշում, 10.10.2005թ.-ին Աշտարակի քաղաքապետարանի լիազորված անձ Ա. Մնացականյանի, որպես վարձատուի ն պատասխանող Նիկոլ Հայրապետյանի, որպես վարձակալի միջն կնքված մրցույթով հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի վարձակալության պայմանագիրը ն դրա հիման վրա 14.10.2005թ.-ին ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Արագածոտնի մարզային ստորաբաժանումում կատարված իրավունքի պետական գրանցումը»՝ հայցի հիմքում դնելով նան այն, որ «Ներկայումս նշված անշարժ գույքի վարձակալության առկայությունը խոչընդոր է առաջացրել հայցվորի համար իր" սեփականատիրոջ իրավունքներն իրականացնելու համար: (.ջ) Տվյալ դեպքում Աշտարակի քաղաքապետի 07.10.2005թ. թիվ 514 որոշման, իսկ այսուհետն 10.10.2005թ.-ին հողամասի վարձակալության պայմանագրի հիման վրա պատասխանողի անվամբ 200 քմ հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի պետական գրանցման առկայություն ն հնարավոր շինարարական աշխատանքները խոչընդոտներ են առաջացնում հայցվորի կողմից իր սեփականության իրավունքի լիարժեք իրացման համար, մասնավորապես նշված պետական գրանցումը կատարվել է դեպի հայցվորին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք տանող ճանապարհի նկատմամբ:

Վերոհիշյալ իրավիճակը խախտում է Հայցվորի' իր սեփականությունը օգտագործելու իրավունքը, անհարմարություններ ստեղծում սեփականության իրավունքը լիարժեք օգտագործելու, տիրապետելու ն տնօրինելու համար»:

Դատարանի 20.03.2014 թվականի որոշմամբ նշված հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 1, 3-5).

2) Դատարանի 19.05.2023 թվականի վճռով Արամ Կարապետյանի հայցը բավարարվել է՝ վճռվել է «Վերացնել Հայցվոր Արամ Վոլոդյայի Կարապետյանի ՀՀ

5

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 02-001-0084-0022-001-000 կադաստրային համարի տակ գտնվող անշարժ գույքի (առնտրի կենտրոն) սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները: Կիրառել երկկողմանի ռեստիտուցիիա ն որպես հետնանք անվավեր ճանաչել Աշտարակի քաղաքապետի Աշտարակ քաղաքի Երնանյան փողոցում/նախկին Առնտրի կենտրոնի դիմաց/վարձակալության իրավունքով Նիկոլ Հայրապետյանի հետ 99 տարի ժամկետով առնտրի ն սպասարկման օբյեկտ կառուցելու համար հողի վարձակալության պայմանագիր կնքելու որոշումը, մրցույթով հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի վարձակալության պայմանագիրը, վարձակալի իրավունքի պետական գրանցումը, Ա Պատասխանող ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքին պարտավորեցնել վարձակալ Նիկոլ Հայրապետյանին հատկացված հողամասին համարժեք հողամաս տրամադրել վերականգնելով վերջինիս իրավունքի ծագման հիմքերի ու պետական գրանցման անվավերությամբ պատճառված վնասը:

Հօգուտ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿի Հայցվոր Արամ Կարապետյանից բռնագանձել 29400 ՀՀ դրամ, հօգուտ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի Պատասխանողնե՝ Աշտարակ համայնքից ն Նիկոլ Հայրապետյանից համապարտությաամբ բռնագանձել 4700 ՀՀ դրամ դատական ծախսեր: Դատական ծախսերի հարցը մնացած մասով" համարել լուծված» (հատոր 5-րդ, գթ. 124-133).

Յ Վերաքննիչ դատարանը 29.02.2024 թվականին որոշել լ թէ «1. Նիկոլ Հայրապետյանի ներկայացուցիչ Սեյրան Ազիզյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել: 2. Աշտարակի քաղաքապետարանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել. թիվ ԱՐԱԴ/0234/02/14 քաղաքացիական գործով ՀՀ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.05.2023 թվականի վճիռը մասնակի՝ «Պատասխանող ՀՀ Արագածոտն մարզի Աշտարակ համայնքին պարտավորեցնել վարձակալ Նիկոլ Հայրապետյանին հատկացված հողամասին համարժեք հողամաս տրամադրել` վերականգնելով վերջինիս իրավունքի ծագման հիմքերի ու պետական գրանցման անվավերությամբ պատճառված վնասը» մասով բեկանել Ա վճռի եզրափակիչ մասը շարադրել հետնյալ կերպ՝ «Հայցը բավարարել: Վերացնել Հայցվոր Արամ Վոլոդյայի Կարապետյանի ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 02-001-0084-0022-001- 000 կադաստրային համարի տակ գտնվող անշարժ գույքի (առնտրի կենտրոն) սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները՝ անվավեր ճանաչելով Աշտարակի քաղաքապետի Աշտարակ քաղաքի Երնանյան փողոցում /նախկին Առնտրի կենտրոնի դիմաց/ վարձակալության իրավունքով Նիկոլ Հայրապետյանի հետ 99 տարի ժամկետով առնտր ն սպասարկման օբյեկտ կառուցելու համար հողի ՛վարձակալության պայմանագիր կնքելու որոշումը, մրցույթով հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի վարձակալության պայմանագիրը, վարձակալի իրավունքի պետական գրանցումը:

Հօգուտ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿի Հայցվոր Արամ Կարապետյանից բռնագանձել 29400 ՀՀ դրամ, հօգուտ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի Պատասխանողներ Աշտարակ համայնքից ն Նիկոլ Հայրապետյանից համապարտությամբ բռնագանձել 47000 ՀՀ դրամ դատական ծախսեր:

Դատական ծախսերի հարցը մնացած մասով համարել լուծված» (հատոր 6-րդ, գ.թ. 110-118):

6

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշված դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, որի ։առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառեալ'

Լ ստորադաս դատարանում գործի վարույթը կարճելու հիմք առկա լինելու պատճառաբանությամբ դատական ակտի անվերապահ բեկաեմանը' անկախ այդ հիմքի մասին վճռաբեկ բողոքում եշված լինելու հանգամանքից.

2. գործով մի քանի հայցապահանջ ներկայացված լինելու պայմաններում դրանցից հիմեական պահաեջը որոշելու առանձեահատկություններին' միաժամանակ վկայակոչելով «հանրային իրավահարաբերություններ» եզրույթի մեկնաբանության ն վարչական դատարան դիմելու իրավունքի վերաբերյալ արտահայտված դիրքորոշումները:

1 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձենական նկատառումներով:

Նույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

Մինչն 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անկախ բողոքի հիմքերից ն հիմնավորումներից՝ դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ ն 1-րդ կետերով սահմանված՝ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկության կարգով բողոքի քննության ժամանակ Վճռաբեկ դատարանը գործով կայացված դատական ակտը վերանայում է միայն վճռաբեկ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների ն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, ն այն բողոքարկող անձը պարտավոր չէ ատպացուցել, որ այդ դատավարական

7

խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրն իրավունքների համապարփակ ն արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ Ա հեղինակավոր ու պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետնանք:

Գործի քննության ժամանակ կարող են տեղի ունենալ տարբեր բնույթի դատավարական իրավունքի նորմի խախտումներ: Ընդ որում, նման խախտումները հնարավոր է լինեն ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ դատարանի ոչ իրավաչափ վարքագծի հետնանք, որոնք գործի ելքի վրա ունենում են տարբեր ազդեցություն: Օրենսդիրը, ՀՀ վճռաբեկ դատարանի համար սահմանելով պարտականություն բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում, միննույն ժամանակ ընդհանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված՝ դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը: Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի (հիմքեր) ն դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլնս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ: Ընդ որում, այդպիսի խախտումն օրենսդիրը չի համարել ձնական (տես ըստ «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի դիմումի թիվ ԱՐԱԴ/0006/16/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2021 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդպիսի խախտում կարող է լինել նան այն դեպքը, երբ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք: Նշված դեպքն օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով դիտել է որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք՝ անկախ այդ հիմքի ն դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից:

Այսինքն, եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշված` դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը` ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, ապա անկախ այդ հիմքի Ա դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը՝ այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլնս էական չէ՝ այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե՝ ոչ (տես Հարություն, Ռուզաննա, Մարինե ն Զարինե Ղուկասյաններն ընդդեմ Այվազ Ղուկասյանի ու մյուսների թիվ ԱՎԴ/2187/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.06.2024 թվականի որոշումը):

8

2. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները Աե :։պլարտականություններըը կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Սահմանադրութան ն Կոնվենցիայի վերը շարադրված -իրավադրույթները, երաշխավորելով անձի՝ իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյուսավետ միջոցների ե դատական 0պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ՝ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների 60խախտումներիի դեպքում ստանալ արդյոււավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետնում է այն կարնոր կանոնը, որի համաձայն՝ դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ն (կամ) ազատությունների խախտման դեպքում (տե՛ս Կարինե Ջլավյանե ընդդեմ ՀՀ կառավարությանն առըեթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):

Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը՝ օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նան դատավարական նորմերով սահմանված այն դատարանի ն այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանն այն օրենքով վերապահված է: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը (տե՛ս Հայաստանի .Հանրապետությունւմ Իրանի Իսլամակցան Հանրապետության դեսպանատունն ընդդեմ Ալբերր Հակոբյանի ն մյուսեերի թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության միջոցի արդյունավետության հարցին, արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական ն քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տե՛ս Սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշումը):

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության

9

դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ՝

1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.

2) վարչական մարմինների միջն այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.

3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի .2Հանրապետության սահմանադրական դատարանի (այսուհետ՝ սահմանադրական դատարան) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նան պատժի կատարման հետ կապված գործերը:

Այսինքն՝ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանելով վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր շրջանակը, ն նուն օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական դատարանին ընդդատյա գործերի շրջանակից բացառելով այն գործերը, որոնք ընդդատյա են այլ դատարանների, հստակ տարանջատել է այն գործերի ցանկը, որոնք ենթակա են կոնկրետ դատարանների քննությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է «հանրային իրավահարաբերություններ» եզրույթի մեկնաբանությանը ն, վերլուծելով «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը, արձանագրել է, որ վարչարարությունը բնորոշվում է հանրային իրավունքի բնագավառին առնչվելու հանգամանքով: Դա պետք է լինի վարչական մարմնի հանրային իրավունքի բնագավառում որոշակի հարցի լուծմանն ուղղված գործողություն, իսկ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություննե պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հանրային իրավահարաբերություններն այն հարաբերություններն են, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության .ընթացքում՝ վարչական մարմինների Ա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջն ծագած հարաբերություններում (րես Գլխավոր դատախազությունն ըեդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը վերոգրյալ իրավական նորմեի ն իրավական դիրքորոշումների հիման վրա նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործի ճիշտ ընդդատության որոշումն ունի գործնական կարնոր նշանակություն, քանի որ

10

դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե գործի քննությունն Օ։:իրականացվում է իրավասու դատարանի կողմից՝ տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ ն հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի գլ խախտմանը (տես Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ըեդդեմ Ալբերտ Հակոբյանի ն մյուսների թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի՝ վարչական դատարան դիմելու իրավունքին Ա հանրային իրավահարաբերությունների հասկացությանն ու արձանագրել է, որ անձը ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները ն ազատությունները, կամ երբ նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն, կամ երբ նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից անձի իրավունքների ն ազատությունների խախտման փաստը միայն դեռնս բավարար չէ ՀՀ վարչական դատարան դիմելու համար, քանի դեռ այդպիսի խախտման հետնանքով առաջացող դատական գործը չի ծագում հանրային

իրավահարաբերությունից: Արձանագրել է նան, որ հանրային

իրավահարաբերություններն այն իրավահարաբերություններն են, որոնք ծագում են պետական մարմինների իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում: Այսինքն՝ այդպիսի իրավահարաբերությունները ն դրանց արդյունքները պետք է ունենան հանրային՝ համընդհանուր բնույթ, ի տարբերություն մասնավոր՝ կոնկրետ անձին վերաբերող, իրավահարաբերության: Նշել է նան, որ միմյանց հետ կապված մի քանի պահանջներով դատարան դիմելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս դատարանը պետք է պարզի հիմնական պահանջի բնույթը (տե՛ս Արնիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի ն Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով նախկին դիրքորոշումները, մեկ այլ որոշմամբ հավելել է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու Ա դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետնյալ հանգամանքները.

1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,

11

2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,

3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն Օուղղած է եղել հանրային շահի՝ սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը ն առարկայացմանը), թե՝ ոչ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նան այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը՝ հաշվի առնելով նան այն կարնոր հանգամանքը, որ հանրային հարաբերություններից բխող բոլոր վեճերը չեն, որ վերապահված են վարչական դատարանի քննությանը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (...) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նան պատժի կատարման հետ կապված գործերը (տե՛ս Գոռիշխան Իշիկյանն ըեդդեմ ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸի ն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, երրորդ անձ Հռիփսիմե Իշիկյանի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավահարաբերության բնույթը պարզելու համար հարկավոր է այն դիտարկել շահերի տեսության, ենթակարգութան տեսութան ն հատուկ իրավունքի տեսության համատեքստում:

Ըստ շահերի տեսության՝ հանրային իրավունքը մասնավորից տարբերվում է այն շահի տեսակով, որոնք պաշպանվում են առանձին իրավանորմով: Այն իրավանորմերը, որոնք ծառայում են հանրային կամ ընդհանուր շահին, պատկանում են հանրային իրավունքին: Մինչդեռ, մասնավոր իրավանորմերը ծառայում են մասնավոր կամ անհատական շահերին:

Ենթակարգության տեսությունը ելնում է մասնակիցների հարաբերությունների բնույթից ն կիրառվում է միայն այն դեպքում, երբ հարաբերության մասնակիցներն են մի կողմից պետությունը, իսկ մյուս կողմից քաղաքացին: Ըստ այս տեսության՝ այն իրավանորմերը, որոնք կարգավորում են հանրային իշխանությունը կրողների գործողությունները, համարվում են հանրային-իրավական, երբ դրանք վերաբերում են վերադասության-ենթակայության հարաբերությանը: Եթե մասնակիցների միջն առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն, ապա .:իրավահարաբերությունը հանրային է, իսկ եթե իրավունքի երկու սուբյեկտները միմյանց առջն հանդես են գալիս իրավահավասար կերպով, ապա առկա են մասնավոր-իրավական հարաբերություններ:

Հատուկ իրավունքի տեսությունն իր հերթին նույնպես կոչված է պարզելու վեճի հանրային-իրավական բնույթը: Այն ելնում է վեճը լուծող իրավանորմերի իրավական բնույթից: Ըստ այս տեսության՝ եթե վեճը լուծվում է հանրային-իրավական նորմերի միջոցով, ապա առկա է հանրային-իրավական վեճ, իսկ եթե վեճը լուծում են մասնավոր- իրավական նորմերը, ապա կունենանք մասնավոր-իրավական վեճ:

Վերոնշյալ տեսությունների հիմքում դրված չափանիշներից ելնելով՝ անհրաժեշտ է անդրադառնալ հետնյալ հարցերին.

12

- որ նորմերն են լուծում վեճը,

- արդյո՞ք դրանք հանրային-իրավական նորմեր են (ինչ շահերի պաշտպանությանն են ուղղված այդ նորմերը),

- արդյո՞ք .իրավահարաբերության մասնակիցների միջե. առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն (տե'ս Լուսինե Սահակյանն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի թիվ ԵԴ/38635/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.05.2022 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկը ենթակա է առաջին ատյանի դատարանին, իսկ մյուսը՝ վարչական դատարանին, քննում է այն դատարանը, որին ենթակա է հիմնական պահանջը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հիմնական է այն պահանջը, որի բավարարումը կամ մերժումը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նան, որ գործով միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջների առկայության դեպքում, որոնցից մեկը ենթակա է քննության առաջին ատյանի դատարանում, իսկ մյուսը՝ վարչական դատարանում, ապա այդ գործը քննում է այն դատարանը, որին ենթակա է հիմնական պահանջը: Ընդ որում, հիմնական է այն պահանջը, որի բավարարումը կամ մերժումը կանխորոշում է հիմնական պահանջից ածանցվող մնացյալ պահանջների լուծումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով մի քանի փոխկապակցված հայցապահանջների հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության որոշման խնդրին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվում են երկու ն ավելի հայցապահանջ, որոնք ունեն տարբեր առարկայական ընդդատություն, ապա գործը պետք է քննվի այն դատարանում, որին ընդդատյա է ներկայացված հիմնական պահանջը (րես Ռուբեն Միրաքյանն ըեդդեմ Երեանի քաղաքապետի ն մյուսների թիվ ՎԴ/0476/05/08 վարչականգործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ բացահայտելով հիմնական պահանջի հասկացությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միմյանց հետ փոխկապակցված մի քանի հայցապահանջներից հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է մյուս պահանջների լուծումը (տես Արնիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի ն Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

1. Արամ Կարապետյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Նիկոլ Հայրապետյանի ն Աշտարակի քաղաքապետարանի, երրորդ անձ Կոմիտեի՝ պահանջելով

13

«վերացնել Արամ Վոլոդյայի Կարապետյանին ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 02-001-0084-0022-001-000 կադաստրային համարի տակ գտնվող անշարժ գույքի (առնտրի կենտրոն) սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները ն որպես հետնանք՝ անվավեր ճանաչել Աշտարակի քաղաքապետի 07.10.2005թ.-ի Աշտարակ քաղաքի Երնանյան փողոցում /նախկին Առնտրի կենտրոնի դիմաց/ 200 քմ տարածքի համար վարձակալության իրավունքով Նիկոլ Հայրապետյանի հետ 99 տարի ժամկետով առնտրի ն սպասարկման օբյեկտ կառուցելու համար հողի վարձակալության պայմանագիր կնքելու թիվ 514 որոշում, 10.10.2005թ.-ին Աշտարակի քաղաքապետարանի լիազորված անձ Ա. Մնացականյանի, որպես վարձատուի ն պատասխանող Նիկոլ Հայրապետյանի, որպես վարձակալի միջն կնքված մրցույթով հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի `վարձակալության պայմանագիրը ն դրա հիման վրա 14.10.2005թ.-ին ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի Արագածոտնի մարզային ստորաբաժանումում կատարված իրավունքի պետական գրանցումը»՝ հայցի հիմքում դնելով նան այն, որ «Ներկայումս նշված անշարժ գույքի վարձակալության առկայությունը խոչընդոտ է առաջացրել հայցվորի համար իր" սեփականատիրոջ իրավունքներն իրականացնելու համար: (.) Տվյալ դեպքում Աշտարակի քաղաքապետի 07.10.2005թ. թիվ 514 որոշման, իսկ այսուհետն 10.10.2005թ.-ին հողամասի վարձակալության պայմանագրի հիման վրա պատասխանողի անվամբ 200 քմ հասարակական կառուցապատման նշանակությամբ հողամասի պետական գրանցման առկայություեը ն հնարավոր շինարարական աշխատանքները խոչընդոտներ են առաջացնում հայցվորի կողմից իր սեփականության իրավունքի լիարժեք իրացման համար, մասնավորապես նշված պետական գրանցումը կատարվել է դեպի հայցվորին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույք տանող ճանապարհի նկատմամբ:

Վերոհիշյալ իրավիճակը խախտում է Հայցվորի' իր սեփականությունը օգտագործելու իրավունքը, »անհարմարություններ ստեղծում սեփականության իրավունքը լիարժեք օգտագործելու, փիրապետելու ն տնօրինելու համար»:

Դատարանի 20.03.2014 թվականի որոշմամբ նշված հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Դատարանի 19.05.2023 թվականի վճռով Արամ Կարապետյանի հայցը բավարարվել է՝ վճռվել է «Վերացնել Հայցվոր Արամ Վոլոդյայի Կարապետյանի ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի 02-001-0084-0022-001-000 կադաստրային համարի տակ գտնվող անշարժ գույքի (առնտրի կենտրոն) սեփականության իրավունքի իրացման խոչընդոտները: Կիրառել երկկողմանի ռեստիտուցիա ն որպես հետնանք անվավեր ճանաչել Աշտարակի քաղաքապետի Աշտար

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հոկտեմբերի, 2024 թ.
Գործի #:
ԱՐԱԴ/0234/02/14
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել