«ՍՈՒՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ««ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-141-Ն ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՓՈՓՈԽՎԱԾ՝ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 2.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «ՏԱՐԻՔԱՅԻՆ» ԴՐՈՒՅԹԻ ԿԱՄ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ Մ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-67)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 13 հունիսի 2023թ. ՍԴԱՈ - 67 | «ՍՈՒՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ««ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-141-Ն ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՓՈՓՈԽՎԱԾ՝ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 2.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ «ՏԱՐԻՔԱՅԻՆ» ԴՐՈՒՅԹԻ ԿԱՄ ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-141-Ն ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻ
Ամբողջ Տեքստ
«ՍՈՒՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-141-Ն ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՓՈՓՈԽՎԱԾ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 2.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ» ԴՐՈՒՅԹԻ ԿԱՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-141-Ն ՀՀ ՕՐԵՆՔԻ 1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԿԱՄ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ, ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԿԵՏԻ 2-ՐԴ ՄԱՍՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ 92 ՏՈԿՈՍ» ԵԶՐՈՒՅԹԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Սուրիկ Ղազարյանի դիմումի հիման վրա «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-141-Ն ՀՀ օրենքով փոփոխված ՀՀ դատական օրենքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի տարիքային» դրույթի կամ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-141-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդվածի, ինչպես նաև Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Անցումային դրույթներ 9-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ մասի կամ Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի, Անցումային դրույթներ 9-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ մասում արձանագրված դրույքաչափի 92 տոկոս» եզրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
1. 2023 թվականի մայիսի 24-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Սուրիկ Ղազարյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. « Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28, 29, 50, 73, 83, 84, 164-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-141-Ն ՀՀ օրենքով փոփոխված ՀՀ դատական օրենքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի տարիքային» դրույթը: կամ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28, 29, 50, 73, 83, 84, 164-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-141-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդվածը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28, 29, 50, 73, 83, 84, 164-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի, Անցումային դրույթներ 9-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ մասը, Ընդունված է 2014 թվականի փետրվարի 4-ին: կամ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28, 29, 50, 73, 83, 84, 164-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի, Անցումային դրույթներ 9-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ մասում արձանագրված դրույքաչափի 92 տոկոս եզրույթը»: Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Դիմողն իր դիմումում վկայակոչել է Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը, սակայն տվյալ օրենքի վերնագիրը խմբագրվել է 2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-143-Ն օրենքով վերանվանվելով Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենք: Այս առումով հարկ է փաստել, որ Դիմողի կողմից դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ տվյալ օրենքը վերջինիս նկատմամբ կիրառվելու պահին, արդեն իսկ վերանվանված է եղել Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենք: Ուստի սույն որոշման շրջանակներում տվյալ օրենքին անդրադառնալիս կկիրառվի հենց այդ անվանումը: Դիմողն իր դիմումում վկայակոչել և վիճարկում է նաև Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ մասը, սակայն, ըստ էության, նկատի է ունեցել տվյալ հոդվածի 6-րդ մասի 3-րդ պարբերությունը, քանի որ հենց այդ պարբերությամբ է վկայակոչված վերջինիս կողմից վիճարկվող դրույքաչափի 92 տոկոս» ձևակերպումը:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/1335/05/11 վարչական, ինչպես նաև թիվ ԵԴ/0010/11/23 դատական գործերի դատավարական նախապատմությունները Դիմողը նշում է, որ «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-141-Ն ՀՀ օրենքով փոփոխված Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթն ապահովում է Սահմանադրությամբ երաշխավորված կենսաթոշակի իրավունքը պաշտոնաթող դատավորներից միայն նրանց համար, ովքեր հասել են կենսաթոշակային տարիքի, և նրանց նկատմամբ նշանակվել է տարիքային» կենսաթոշակ և չի ապահովում պաշտոնաթող այն դատավորների համար, որոնք պաշտոնավարման ընթացքում ձեռք են բերել այնպիսի հիվանդություններ, որոնք խոչընդոտում են դատավորի լիազորությունների իրականացմանը: Ըստ Դիմողի «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-141-Ն ՀՀ օրենքով հավելավճարի իրավունքը նեղացվել է պետական կենսաթոշակից միայն մինչև տարիքային կենսաթոշակի» մակարդակ, որի հետևանքով առողջական պատճառներով պաշտոնաթող դատավորները, անկախ այն հանգամանքից, որ ծառայել են 10 և ավելի տարի, զրկվեցին դատավորի անկախության սոցիալական երաշխիք հանդիսացող բարձր կենսաթոշակից այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն հասել տարիքային կենսաթոշակի» տարիքի 63 տարեկանի: Դիմողը փաստում է, որ ՀՕ-141-Ն ՀՀ օրենքի խմբագրմամբ ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի գործողության ընթացքում 20.11.2010թ.-ից մինչև 01.01.2013թ. առողջական պատճառներով պաշտոնաթող եղած դատավորների համար ապահովված չէ դատավորի անկախության սոցիալական երաշխիք հանդիսացող բարձր կենսաթոշակի իրավունքը»: Դիմողը նշում է, որ վերոնշյալ օրենքի վիճարկվող իրավադրույթի իրավական ուժի մեջ գտնվելուց առաջ և հետո գործող իրավակարգավորումները նախատեսել և նախատեսում են բարձր կենսաթոշակի նշանակում ոչ միայն պաշտոնավարման տարիքը լրացած, այլև առողջական պատճառներով պաշտոնաթող և կենսաթոշակի որևէ տեսակ ստացող դատավորների համար, իսկ խնդրո առարկա դրույթը նախատեսում է բարձր կենսաթոշակի նշանակում միայն տարիքային կենսաթոշակ» ստացող, այսինքն պաշտոնավարման տարիքը լրացած դատավորների համար: Անդրադառնալով Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթին Դիմողը գտնում է, որ տվյալ իրավանորմն իր բնույթով հակասում է Սահմանադրությանը, քանի որ խտրական վիճակ է ստեղծում դատավորների միջև: Ըստ Դիմողի վիճարկվող դրույթով ակնհայտ ձևով նվազեցվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը կենսաթոշակի իրավունք ունեցող, այն էլ միայն ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորների համար նախատեսված կենսաթոշակը: Ընդ որում, Դիմողի պնդմամբ, տվյալ իրավանորմը չի տարածվում Սահմանադրական դատարանի դատավորների և այլ պաշտոնատար անձանց վրա: Դիմողը նաև նշում է, որ վիճարկվող դրույթի Սահմանադրության 29-րդ հոդվածի պահանջին հակասելու հետևանքով արդեն իսկ խտրական վիճակ է ստեղծվել, քանի որ Սահմանադրական դատարանի դատավորը, օրենքի ընդունումից հետո կենսաթոշակի իրավունք ձեռք բերած դատավորների համար ստեղծված է արտոնյալ վիճակ, չնայած թվարկված բոլոր անձինք ունեն պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի կարգավիճակ»: Ամփոփելով Դիմողը եզրահանգում է, որ համեմատելի վիճակում գտնվող անձանց հանդեպ պետության կողմից դրսևորվել է ոչ հիմնավոր տարբերակված վերաբերմունք ի խախտումն օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ: Նախ Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկել է «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2010 թվականի հոկտեմբերի 5-ին ընդունված ՀՕ-141-Ն ՀՀ օրենքով փոփոխված Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի այսուհետ Օրենք 2.1-րդ հոդվածի տարիքային» եզրույթի կամ վերոնշյալ ՀՕ-141-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդվածի Սահմանադրությանը համապատասխանությունը: Այս կապակցությամբ հարկ է արձանագրել, որ, ըստ էության, Դիմողը երկու պարագայում էլ վիճարկում է միևնույն դրույթը խնդրանքի առաջին հատվածում մասնավորեցնելով դրանով սահմանված տարիքային» եզրույթը: Ավելին, վերոնշյալ ՀՕ-141-Ն ՀՀ օրենքի վիճարկվող 1-ին հոդվածով սահմանված է հետևյալը. «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-137-Ն օրենքի 2.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. », որին հաջորդում է 2.1-րդ հոդվածի բովանդակության շարադրանքը համապատասխան խմբագրությամբ: Այսինքն սույն դիմումի համատեքստում վիճարկվող դրույթն Օրենքի 2.1-րդ հոդվածն է, մասնավորապես դրանով սահմանված տարիքային» եզրույթը: Միաժամանակ, Դիմողը վիճարկել է Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ պարբերության կամ այդ պարբերության դրույքաչափի 92 տոկոս» ձևակերպման սահմանադրականությունը: Սույն պարագայում ևս Սահմանադրական դատարանին ներկայացված երկու խնդրանքներով Դիմողի կողմից վիճարկվում է միևնույն դրույթը խնդրանքի երկրորդ հատվածում մասնավորեցնելով դրանով սահմանված դրույքաչափի 92 տոկոս» ձևակերպումը: Այսպիսով սույն դիմումի համատեքստում վիճարկվող մյուս դրույթը Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ պարբերությունն է, մասնավորապես դրանով սահմանված դրույքաչափի 92 տոկոս» ձևակերպումը: 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Միևնույն ժամանակ, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է, որ Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»: Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանը եզրակացնում է. սույն անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջը: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/0010/11/23 դատական գործով 2023 թվականի մարտի 14-ի որոշմամբ բողոքը վերադարձրել է արձանագրելով, որ բողոքը չի բովանդակում նշում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դատական ակտն ամբողջությամբ կամ որոշակի մասով բողոքարկելու, ինչպես նաև նույն օրենսգրքի 396-րդ հոդվածով սահմանված բողոքը վարույթ ընդունելու պայմանների և դրանք հիմնավորող փաստարկների մասին, այսինքն չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին։ Միաժամանակ վճռաբեկ բողոքի թերությունը շտկելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանվել է տասնօրյա ժամկետ։ Հետևաբար Վճռաբեկ դատարանի 2023 թվականի մարտի 14-ի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Դիմողին իրական հնարավորություն է տրվել տասնօրյա ժամկետում շտկելու Վճռաբեկ դատարանի կողմից նշված թերությունները և կրկին ներկայացնելու վճռաբեկ բողոք ապահովելով դատական պաշտպանության իր սահմանադրական իրավունքի իրացումը: Ըստ Դիմողի կողմից դիմումին կից ներկայացված փաստաթղթերի Դիմողը սահմանված ժամկետում կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը, քննելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 2023 թվականի մարտի 29-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում: Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ արձանագրել է հետևյալը. «Գործի նյութերի և կրկին ներկայացված բողոքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ս. Ղազարյանը չի վերացրել Վճռաբեկ դատարանի 2023 թվականի մարտի 14-ի որոշմամբ մատնանշված թերությունը, մասնավորապես, բողոքը չի համապատասխանեցվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով սահմանված հատուկ վերանայման բողոքի պահանջներին, քանի որ այն չի բովանդակում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածով սահմանված բողոքը վարույթ ընդունելու պայմանները և դրանք հիմնավորող փաստարկները, հետևաբար Ս. Ղազարյանի վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության» ընդգծումը Սահմանադրական դատարանի։ Վերոշարադրյալի կապակցությամբ հարկ է արձանագրել, որ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն։ Մինչդեռ սույն գործի փաստերից ակնհայտ է դառնում, որ Դիմողը, ունենալով Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ժամկետում վկայակոչված թերությունները շտկելու և կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու իրական հնարավորություն, կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, սակայն չի վերացրել Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրած թերությունները, մասնավորապես վճռաբեկ բողոքում չի նշել բողոքը վարույթ ընդունելու պայմանները և դրանք հիմնավորող փաստարկները: Նշվածի արդյունքում Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մարտի 29-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում: Վերոնշյալ հանգամանքի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը պատշաճ կերպով չի իրացրել իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելու պահանջը, քանի որ Վճռաբեկ դատարանի կողմից 2023 թվականի մարտի 29-ի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման կայացման հիմքում ընկած է հենց Դիմողի կողմից Վճռաբեկ դատարանի սահմանած ժամկետում վկայակոչված թերությունները շտկելու և կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու իրական հնարավորությունից չօգտվելը, իր իրավունքների իրացման նպատակով անհրաժեշտ օրենսդրական պահանջները չպահպանելը: Նշվածն էլ հանգեցրել է Դիմողի կողմից ներպետական կառուցակարգերի ոչ պատշաճ սպառման: Այսպիսով, Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակագրական տեսանկյունից Դիմողի նկատմամբ կայացված վերջին դատական ակտը թիվ ԵԴ/0010/11/23 դատական գործով Վճռաբեկ դատարանի 2023 թվականի մարտի 29-ի որոշումն է, որի բովանդակությունից, մասնավորապես, վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքից բխում է, որ այն չի կարող համարվել Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ օրենսդրությամբ նախատեսված ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցների սպառում: Վերոշարադրյալի լույսի ներքո, հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, հարկ է արձանագրել, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար սույն պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Նման պայմաններում սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով: 3.2. Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: Քննարկվող համատեքստում հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանն իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ բացահայտել է «կիրառում» հասկացությունը, մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»։ Բացի դրանից, Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրել է, որ հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար, «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը: Այսպիսով, անհատական դիմումի շրջանակներում դիմողի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական դրույթի վերջինիս նկատմամբ կիրառված լինելը գնահատելիս հիմնաքարային նշանակություն ունի ոչ թե համապատասխան դրույթի դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված լինելու կամ չլինելու հանգամանքը, այլ տվյալ դրույթի կիրառման հետևանքով հենց դիմողի համար իրավական հետևանքների առաջացումը: Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում թիվ ԵԴ/0010/11/23 դատական գործի շրջանակում Դիմողի նկատմամբ վերջինիս կողմից վիճարկվող դրույթների կիրառված լինելը։ Այսպես Դիմողի կողմից սույն անհատական դիմումի շրջանակներում որպես վերջնական դատական ակտ է ներկայացվել թիվ ԵԴ/0010/11/23 դատական գործով Վճռաբեկ դատարանի 2023 թվականի մարտի 29-ի որոշումը։ Հետևաբար սույն դիմումի շրջանակում հիմք են ընդունվում հենց տվյալ գործով կայացված դատական ակտերը։ Սույն անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ թիվ ԵԴ/0010/11/23 դատական գործի շրջանակում Դիմողը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել քրեական վարույթ չնախաձեռնելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 12-ի մինչդատական ակտի վերաբերյալ բողոք, որի շրջանակներում դատարանը մերժել է բողոքի կապակցությամբ վարույթի հարուցումը միջնորդության` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։ Վերաքննիչ դատարանի կողմից ևս հաստատվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիրքորոշումները և արդյունքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության։ Հետևաբար թիվ ԵԴ/0010/11/23 քրեական գործի շրջանակում բարձրացված հարցի կապակցությամբ ՀՀ դատարանների կողմից գործի բովանդակային քննություն չի իրականացվել։ Այսինքն սույն անհատական դիմումի հիմքում դրված թիվ ԵԴ/0010/11/23 դատական գործի շրջանակում դիմումով վիճարկվող դրույթները որևէ կերպ չեն վկայակոչվել, Դիմողի նկատմամբ չեն կիրառվել և որևէ իրավական հետևանք չեն առաջացրել վերջինիս համար: Ավելին Դիմողի կողմից վիճարկվող Օրենքի 2.1-րդ հոդվածը, մասնավորապես դրանով սահմանված «տարիքային» եզրույթը վերջինիս նկատմամբ կիրառվել է մեկ այլ թիվ ՎԴ/1335/05/11 վարչական գործով կայացված դատական ակտերով: Ողջ վերոգրյալի, այդ թվում Դիմողի դիրքորոշումների, ինչպես նաև դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթների իր նկատմամբ կիրառված լինելը։ Այսպիսով, Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում, հարկ է արձանագրել, որ սույն պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված պայմանը, մասնավորապես Դիմողի կողմից վիճարկվող դրույթները, սույն անհատական դիմումի հիմքում դրված թիվ ԵԴ/0010/11/23 դատական գործի շրջանակում, չեն կիրառվել վերջինիս նկատմամբ: Հետևաբար Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված Դիմողի Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Սուրիկ Ղազարյանի դիմումի հիման վրա «Սուրիկ Ղազարյանի դիմումի հիման վրա «ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-141-Ն ՀՀ օրենքով փոփոխված ՀՀ դատական օրենքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի տարիքային» դրույթի կամ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-141-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդվածի, ինչպես նաև Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Անցումային դրույթներ 9-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ մասի կամ Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի, Անցումային դրույթներ 9-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ մասում արձանագրված դրույքաչափի 92 տոկոս» եզրույթի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
13 հունիսի 2023 թվականի
ՍԴԱՈ-67
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 հունիսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-67
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
