Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-622 փետրվարի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 փետրվարի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 6 | ՎԱՐՏԳԵԶ ԳԱՍՊԱՐԻԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 22 փետրվարի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբª Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Կ. Բալայանի

Ա. Խաչատրյանի

Ուսումնասիրելով Վարտգեզ Գասպարիի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Վարտգեզ Գասպարին 11.02.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի, 140-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի 3-րդ մասի ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 28-րդ, 29-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը: Ըստ դիմողի դատարանների կողմից իր նկատմամբ կիրառված և իր կողմից վիճարկվող դրույթներն իր համար առաջացրել են իրավական բացասական հետևանքներ, քանի որ այդ դրույթները պարունակում են իրարամերժ կարգավորումներ: Դիմողի կարծիքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու ինստիտուտ, փոխարենը մերժման հիմքերը նախատեսված են բողոքը վերադարձնելու հիմքերի ցանկում, որոնց պարագայում վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն չի նախատեսվում: Արդյունքում` քաղաքացիական դատավարության շրջանակներում բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելն անմիջականորեն զրկում է անձին իր բողոքի քննության հնարավորությունից, ինչն իր հերթին հանգեցնում է անձի դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքների անհամաչափ սահմանափակման: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի, 140-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ դիմողը մեջբերելով ՀՀ սահմանադրական դատարանի` ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, գտնում է, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտի բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկվի գործին մասնակցող անձի բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման, այսինքն դատական ակտն ստանալու պահից: Միաժամանակ, դիմողը միջնորդում է իրեն ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից:

2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ առկա չեն Վարտգեզ Գասպարիի դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Վարտգեզ Գասպարիի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի, 140-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի 3-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Վարտգեզ Գասպարիին ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

22 փետրվարի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/2-6

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 փետրվարի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-6
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել