ՎԱՉԱԳԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 310.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 314.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-96)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 դեկտեմբերի 2018թ. ՍԴԱՈ - 96 | ՎԱՉԱԳԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 310.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 314.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Ամբողջ Տեքստ
ՎԱՉԱԳԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 310.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 314.3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի և 314.3-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը քննության ընդունելու հարցը Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում քննարկելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատական կազմի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Վաչագան Ղազարյանը 13.12.2018թ. դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով «դիմումը բավարարել և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասն ու 314.3-րդ հոդվածը դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել Սահմանադրության 72-րդ հոդվածին հակասող ու անվավեր»:
2. Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթներով սահմանված հանցակազմերը նախատեսում են հատուկ սուբյեկտ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձ հավելելով, որ սույն հանցակազմերի տառացի մեկնաբանությունից հետևում է, որ «վերջիններս ձևակերպված են բլանկետային դիսպոզիցիայով, այսինքն այդ հանցակազմերի բովանդակությունն ու մյուս տարրերը, այդ թվում սուբյեկտային կազմը, կարող է որոշվել դրանում նշված «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթների վերլուծության և կոնկրետ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն սահմանող դրույթին հղում տալու միջոցով, քանի որ քրեական օրենսգիրքը չի բացահայտում, թե ով է հայտարարագիր ներկայացնող կամ հայտարարատու պաշտոնատար անձը….» հղում կատարելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին: Դիմողի կարծիքով խնդրո առարկա հանցակազմերի սուբյեկտների կազմը ներկա պահին պետք է որոշվի բացառապես 2011 թվականի «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով: Ըստ դիմողի ինքը չի հանդիսանում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ 2011 թվականի «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «հատուկ ծառայությունների բարձրագույն և գլխավոր պաշ-տոններ զբաղեցնող անձինք» դրույթի շրջանակներում, իսկ 2018 թվականի ապրիլի 9-ից սկսած ՀՀ Պետական պահպանության ծառայության առաջին տեղակալը դադարել է լինել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ: Դիմողը գտնում է, որ իրեն մեղսագրվող արարքների մասնակի ապաքրեականացման արդյունքում ինքը 2018 թվականի ապրիլի 9-ից դադարել է լինել վիճարկվող դրույթներով նախատեսված հանցակազմերի սուբյեկտ, իսկ հանցակազմի սուբյեկտը հանցագործության հանցակազմի չորս տարրերից մեկն է, և վերջիններից թեկուզ մեկի բացակայությունը վկայում է հանցակազմի բացակայության մասին, ինչը բացառում է տվյալ արարքի հանցավորությունը և պատժելիությունը: Իսկ հանցակազմի ապաքրեականացումն ունի հետադարձ ուժ, հետևաբար, իր նկատմամբ վիճարկվող դրույթներով քրեական հետապնդում իրականացնելը խախտում է Սահմանադրության 72-րդ հոդ-վածի երրորդ նախադասությամբ սահմանված դրույթը:
3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ «Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի և 314.3-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը պետք է ընդունել քննության, քանի որ առերևույթ առկա չեն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմումն ակնհայտ անհիմն չէ,
դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Վաչագան Ղազարյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասի և 314.3-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` սույն գործի դատաքննությունն սկսել 2019 թվականի մարտի 12-ին ժամը 10.00-ին:
3. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի` գործով զեկուցող նշանակել Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Գյուլումյանին:
4. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 13-րդ մասի և 68-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա` գործի դատաքննությունն անցկացնել գրավոր ընթացակարգով:
5. Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի` սույն գործով որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավել ՀՀ քրեական օրենսգիրքն ընդունած մարմնին ՀՀ Ազգային ժողովին:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
27 դեկտեմբերի 2018 թվականի
ՍԴԱՈ-96
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 դեկտեմբերի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-96
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
