Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 267 — Դատական նիստի դռնբացությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 267AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 267 — Դատական նիստի դռնբացությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 267. Դատական նիստի դռնբացությունը 1. Դատական նիստին ներկա անձինք իրավունք ունեն կատարելու գրառում, իսկ դռնբաց դատական նիստին ներկա անձինք` նաև ձայնագրում: Դատական նիստի ընթացքի տեսագրումը, տեսաձայնագրումը, լուսանկարումը կամ հեռարձակումը թույլատրում է դատարանը` մեղադրյալի համաձայնությամբ: Մեղադրյալի համաձայնության դեպքում դատական նիստի ընթացքի տեսագրումը, տեսաձայնագրումը, լուսանկարումը կամ հեռարձակումը կողմերի կարծիքը լսելուց հետո դատարանի

Ամբողջ Տեքստ

Հոդված 267. Դատական նիստի դռնբացությունը 1. Դատական նիստին ներկա անձինք իրավունք ունեն կատարելու գրառում, իսկ դռնբաց դատական նիստին ներկա անձինք` նաև ձայնագրում: Դատական նիստի ընթացքի տեսագրումը, տեսաձայնագրումը, լուսանկարումը կամ հեռարձակումը թույլատրում է դատարանը` մեղադրյալի համաձայնությամբ: Մեղադրյալի համաձայնության դեպքում դատական նիստի ընթացքի տեսագրումը, տեսաձայնագրումը, լուսանկարումը կամ հեռարձակումը կողմերի կարծիքը լսելուց հետո դատարանի որոշմամբ կարող է արգելվել, եթե դա է պահանջում արդարադատության շահը:

2. Կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ հանրության ներկայացուցիչների և լրատվության միջոցների մասնակցությունը դատական նիստին կամ դրա մի մասին դատարանի որոշմամբ կարող է արգելվել, եթե հրապարակայնության սկզբունքի արդարացված սահմանափակումն անհրաժեշտ է ապահովելու համար՝ 1) մասնավոր կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը. 2) անչափահասի լավագույն շահի պաշտպանությունը. 3) վարույթին ներգրավված անձի կամ նրա մերձավորի անվտանգությունը. 4) պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի պաշտպանությունը:

3. Եթե դռնփակ դատական նիստ անցկացնելու հարցը պահանջում է քննարկում միայն կողմերի մասնակցությամբ, ապա հարցը քննարկվում է դռնփակ դատական նիստում:

4. Դատարանը բոլոր դեպքերում հրապարակում է դռնփակ դատական նիստ անցկացնելու մասին որոշումը, ինչպես նաև դրա հիմքերը:

5. Վարույթին ներգրավված անձանց հետ մեկտեղ դռնփակ դատական նիստին դատարանի թույլտվությամբ կարող են ներկա լինել նաև այլ անձինք: Դատարանն իրավասու է դռնփակ դատական նիստին ներկա անձանց նախազգուշացնելու դրա ընթացքում իրենց հայտնի դարձած տեղեկությունների հրապարակման անթույլատրելիության մասին: (267-րդ հոդվածը փոփ.

01.03.23 ՀՕ-73-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել