ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 37 — Երկրորդական անտառանյութի մթերումը 1.
Ամփոփում
Հոդված 37. Երկրորդական անտառանյութի մթերումը 1. Երկրորդական անտառանյութի մթերումն իրականացվում է առանց անտառին վնաս պատճառելու: Երկրորդական անտառանյութի մթերումը պետական անտառներում իրականացվում է անտառահատման տոմսի հիման վրա: 2. Կոճղերի մթերումն արգելվում է 12 և ավել աստիճան թեքություն ունեցող լանջերում, ինչպես նաև այն անտառներում, որտեղ այն կարող է հողատարման երևույթներ առաջացնել կամ տնկարկներին վնաս պատճառել: 3. Երկրորդական անտառանյութի մթերու
Ամբողջ Տեքստ
Հոդված 37. Երկրորդական անտառանյութի մթերումը 1. Երկրորդական անտառանյութի մթերումն իրականացվում է առանց անտառին վնաս պատճառելու: Երկրորդական անտառանյութի մթերումը պետական անտառներում իրականացվում է անտառահատման տոմսի հիման վրա:
2. Կոճղերի մթերումն արգելվում է 12 և ավել աստիճան թեքություն ունեցող լանջերում, ինչպես նաև այն անտառներում, որտեղ այն կարող է հողատարման երևույթներ առաջացնել կամ տնկարկներին վնաս պատճառել:
3. Երկրորդական անտառանյութի մթերում թույլատրվում է պաշտպանական և արտադրական նշանակության անտառներում, եթե այլ բան սահմանված չէ սեփականատիրոջ կողմից:
4. Երկրորդական անտառանյութի մթերման կարգը պետական և համայնքային անտառներում սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
