ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 13-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածում՝ 1) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, թոշակներ, կենսաթոշակներ, կրթաթոշակներ և նպաստներ, ֆիզիկական անձանց` բանկային ավանդներ ու փոստային առաքանի ստանալու լիազորագիրը կարող է հաստատել նաև այն կազմակերպությունը, որտեղ լիազորողն աշխատում կամ սովորում է, բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմինը, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական այն հաստատության ղեկավարությունը, որտեղ լիազորողը ստացիոնար պայմաններում ստանում է բուժում:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով. «7. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական հաստատություններում ստացիոնար պայմաններում բուժում ստացողների, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում խնամքի տակ գտնվող անձանց, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողների, ինչպես նաև ազատազրկման վայրերում պատիժը կրող դատապարտյալների աշխատավարձը կամ դրան հավասարեցված այլ վճարումները, թոշակները, կենսաթոշակները, կրթաթոշակները կամ նպաստները, բանկային ավանդները կամ փոստային առաքանին ստանալու լիազորագրերը սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված անձանց կողմից վավերացվում կամ հաստատվում են անվճար:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2019 թ. նոյեմբերի 27 Երևան ՀՕ-213-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-213-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.12.2019-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2019.11.29/84(1537) Հոդ.1080 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 13.11.2019 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 27.11.2019 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.12.2019 Հիմնական ակտ 13.11.2019, ՀՕ-213-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.05.1998, ՀՕ-239 05.05.1998, ՀՕ-239 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 նոյեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ՀՕ-213-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
