ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 83 — ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ 1.
Ամփոփում
Հ ՈԴՎԱԾ 83. Հ ՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ 1. Հետախուզական, գեոդեզիական, երկրաբանական նկարահանման և այլ հետազոտություններ կատարող կազմակերպություններն ու հիմնարկներն այդ աշխատանքներն իրականացնում են բոլոր հողերում` անկախ դրանց նպատակային նշանակությունից` հետախուզական աշխատանքներ կատարելու մասին պետական մարմինների սահմանած կարգով ընդունված որոշումների ու հողամասի սեփականատիրոջ, օգտագործողի հետ կնքած պայմանագրերի հիման վրա:
Ամբողջ Տեքստ
Հ ՈԴՎԱԾ 83. Հ ՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ 1. Հետախուզական, գեոդեզիական, երկրաբանական նկարահանման և այլ հետազոտություններ կատարող կազմակերպություններն ու հիմնարկներն այդ աշխատանքներն իրականացնում են բոլոր հողերում` անկախ դրանց նպատակային նշանակությունից` հետախուզական աշխատանքներ կատարելու մասին պետական մարմինների սահմանած կարգով ընդունված որոշումների ու հողամասի սեփականատիրոջ, օգտագործողի հետ կնքած պայմանագրերի հիման վրա: Հետախուզական աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ հողամասերը չեն վերցվում:
2. Պայմանագրերում սահմանվում են աշխատանքների կատարման ժամկետները և հողամասերի օգտագործման համար վճարների չափերը, վնասների հատուցման ու հողերն իրենց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու վիճակի հասցնելու պարտականությունները:
3. Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճը լուծվում է դատական կարգով:
4. Հետախուզական-հետազոտական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները և հիմնարկները, աշխատանքների կատարման ընթացքում կամ դրա անհնարինության դեպքում պայմանագրով նախատեսված ժամկետներում, հողամասերը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար պիտանի վիճակի հասցնելուց հետո ակտով հանձնում են սեփականատերերին, օգտագործողներին:
5. Հետախուզական աշխատանքներ կատարող կազմակերպությունները և հիմնարկները, որոնց աշխատանքների տեխնոլոգիան պահանջում է հողամասերը կամ դրանց մասերը զբաղեցնել շենքերով, շինություններով, հողամասերում տեղադրել տեխնիկա, սարքավորումներ, կառուցել հումքի պահեստներ կամ այլ շինություններ, որոնք լիովին կամ մասնակիորեն սահմանափակում են սեփականատերերի, օգտագործողների կողմից այդ հողամասերի օգտագործումը, վճարում են համապատասխան անշարժ գույքի հարկը կամ վարձավճարը և սեփականատիրոջը, օգտագործողին հատուցում են պատճառած վնասները: (83-րդ հոդվածը փոփ. 20.01.21 ՀՕ-24-Ն ) (20.01.21 ՀՕ-24-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) Գ Լ ՈՒ Խ 17. ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
