ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 233 — Առարկաներ կամ փաստաթղթեր վերցնելը 1.
Ամփոփում
Հոդված 233. Առարկաներ կամ փաստաթղթեր վերցնելը 1. Առարկաներ կամ փաստաթղթեր վերցնելը ցանկացած անձի կամովին ներկայացրած և վարույթի համար նշանակություն ունեցող առարկաները կամ փաստաթղթերը քննիչի կողմից վարույթի նյութերին կցելն է: Քննիչը պարտավոր է վարույթի նյութերին կցել վարույթի մասնավոր մասնակիցների ներկայացրած առարկաները կամ փաստաթղթերը: 2. Առարկան կամ փաստաթուղթը վարույթի նյութերին կցելու դեպքում կազմվում է արձանագրություն, որտեղ նկարագրվում է ներ
Ամբողջ Տեքստ
Հոդված 233. Առարկաներ կամ փաստաթղթեր վերցնելը 1. Առարկաներ կամ փաստաթղթեր վերցնելը ցանկացած անձի կամովին ներկայացրած և վարույթի համար նշանակություն ունեցող առարկաները կամ փաստաթղթերը քննիչի կողմից վարույթի նյութերին կցելն է: Քննիչը պարտավոր է վարույթի նյութերին կցել վարույթի մասնավոր մասնակիցների ներկայացրած առարկաները կամ փաստաթղթերը:
2. Առարկան կամ փաստաթուղթը վարույթի նյութերին կցելու դեպքում կազմվում է արձանագրություն, որտեղ նկարագրվում է ներկայացված առարկան կամ փաստաթուղթը և նշվում ներկայացնողի պարզաբանումն այն ձեռք բերելու հանգամանքների մասին:
3. Եթե առարկան կամ փաստաթուղթը ներկայացվում է այլ քննչական գործողության ընթացքում, ապա սույն հոդվածի 2-րդ մասում նշված տեղեկությունները մտցվում են համապատասխան քննչական գործողության արձանագրության մեջ, իսկ տվյալ առարկան կամ փաստաթուղթը կցվում է այդ քննչական գործողության արձանագրությանը: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
