ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 136 — Շահութահարկի գումարի վճարումը 1.
Ամփոփում
Հոդված 136. Շահութահարկի գումարի վճարումը 1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները Օրենսգրքի 130-րդ հոդվածի համապատասխանաբար 1-3-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝
Ամբողջ Տեքստ
Հոդված 136. Շահութահարկի գումարի վճարումը 1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները Օրենսգրքի 130-րդ հոդվածի համապատասխանաբար 1-3-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
2. Հարկային գործակալները Օրենսգրքի 132-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված և պահված շահութահարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին եկամուտների վճարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
3. Հարկային գործակալի բացակայության դեպքում առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները՝ մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով Օրենսգրքի 130-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված կարգով հաշվարկված՝ պետական բյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
4. Հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը գործունեության այդ տեսակների մասով յուրաքանչյուր ամսվա համար Օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված շահութահարկը վճարում են մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ: (136-րդ հոդվածը փոփ. 12.06.24 ՀՕ-285-Ն ) (12.06.24 ՀՕ-285-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 03.07.26 ՀՕ-385-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի փետրվարի 1-ից) (03.07.26 ՀՕ-385-Ն օրենքն ունի անցումային դրույթ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
