Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-14529 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-145)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 հունիսի 2026թ. ՍԴԱՈ - 145 | ««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈ

Ամբողջ Տեքստ

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ, «ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԵՎ «ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 259-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՎ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ՝ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, նշված գործով քննության առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ տեղեկատվություն և ապացույցներ պահանջելու վերաբերյալ միջնորդությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Սահմանադրական դատարանի վարույթում է գտնվում ««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործը:

2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նշված գործով միջնորդել է.

«(...) ՀՀ Պաշտպանության նախարարությունից, ներառյալ՝ ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբից պահանջել տեղեկատվություն և ըստ այդմ՝ ապացույցներ` 2026թ. հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններին զինվորականների մասնակցության և դրա կազմակերպման վերաբերյալ, ներառյալ որոշակիացնելով ո՞ր ընտրական տեղամասերում են կազմակերպվել զինվորականների քվեարկությունը և դրանցից յուրաքանչյուրում քանի՞ զինվորական է ունեցել քվեարկությանը մասնակցելու իրավունք, քանի զինվորական է մասնակցել քվեարկությանը, ի՞նչ ընթացակարգով է որոշվել ընտրության մասնակցելու ցանկության առկայությունը և ցանկացողներին ընտրատեղամաս տեղափոխելու հարցը»:

3. Քննության առարկա դարձնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջնորդությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանը, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու կապակցությամբ՝ նաև գործով զեկուցող դատավորը Սահմանադրական դատարանի նախագահի գիտությամբ իրավասու են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր, փորձաքննություններ, բացառությամբ իրավունքի հարցերով փորձաքննությունների, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից` նրանց տրամադրության տակ գտնվող նյութեր:

Ուսումնասիրելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացրած փաստարկները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս բավարար չափով չի հիմնավորել համապատասխան ապացույցներ պահանջելու արդյունքում ստացվող տեղեկատվության ապացուցողական նշանակությունը սույն գործի լուծման համար՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ պահանջվող տեղեկությունների մի մասն արդեն իսկ Սահմանադրական դատարանի կողմից պահանջվել և ստացվել է:

Ելնելով վերոշարադրյալից՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Միասնության թևեր» կուսակցության, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Հանուն Հանրապետության Ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության, «Հայաստան» կուսակցությունների դաշինքի և «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության դիմումների հիման վրա` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 259-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ տեղեկատվություն և ապացույցներ պահանջելու վերաբերյալ միջնորդությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

29 հունիսի 2026 թվականի

ՍԴԱՈ-145

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-145
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել