Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սարգսյան — ԵԴ1/0468/01/23
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Սարգսյան — ԵԴ1/0468/01/23

Վճռաբեկ դատարանԵԴ1/0468/01/2325 հունիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2023 թվականի հունվարի 25-ին, ՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՇ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 14116823 քրեական վարույթը: 2023 թվականի հունվարի 25-ին Դավիթ Վրեժի Սարգսյանը ձերբակալվել է: Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ ԱԵրիցյանի՝ 2023 թվականի հունվարի 26-ի որոշմամբ Դավիթ Մարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրե

Ամբողջ Տեքստ

Հերն 22275 ԵԴԼ/0468/01/23

/2 Հավով Ե 17

ԹԸ |

ՊՈպՔ ԱՆ

աԱ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ժ.Չիչոյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Վ.Մարգարյան

դատավորներ՝ Լ.Աբգարյան

Գ.Ստեփանյան

25 հունիսի 2025 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ

դատարան),

նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

ԼԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Դավիթ Վրեժի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մայիսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2023 թվականի հունվարի 25-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 14116823 քրեական վարույթը:

2023 թվականի հունվարի 25-ին Դավիթ Վրեժի Սարգսյանը ձերբակալվել է:

Երնան քաղաքի Արաբկիր ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ ԱԵրիցյանի՝ 2023 թվականի հունվարի 26-ի որոշմամբ Դավիթ Մարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1Լին մասով, ն նույն թվականի հունվարի 27-ին նրան մեղադրանք է ներկայացվել:

2025 թվականի հունվարի 27ին Դ.Սարգսյանն արգելանքից ազատ է արձակվել:

2023 թվականի փետրվարի 10-ին Դ.Սարգսյանը ձերբակալվել է, իսկ նույն թվականի փետրվարի 1Լին՝ արգելանքից ազատ արձակվել:

2023 թվականի մայիսի 17ին Դ.ՆՍարգսանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1Լին մասով հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում ն նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել:

2023 թվականի մայիսի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը, արագացված վարույթի կիրառմամբ, 2024 թվականի հունվարի 22-ի դատավճռով, Դ.Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա, ազատազրկման ձնով նշանակված պատիժը

պայմանականորեն չի կիրառվել, ու սահմանվել է փորձաշրջան՝ 2 (երկու) տարի ժամկետով:

Յ

3. Դատախազի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մայիսի 15-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2024 թվականի հունվարի 22ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա, ու միաժամանակ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտություն:

Մասնավորապես, բողոք բերած անձը գտել է, որ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանը Վճռաբեկ դատարանի վերաբերելի նախադեպային իրավունքի լույսի ներքո պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել մեղադրյալ Դ.Սարգսյանի արարքի հանրային վտանգավորության վրա ազդող ստորն նշված գործոնները, որոնք վկայում են վերջինի կատարած արարքի հանրային բարձր

վտանգավորության մասին:

Այսպես` պատշաճ իրավական գնահատականի չի արժանացել այն, որ մեղադրյալը գործելով ուղղակի դիտավորությամբ, իր ուսին գցված պայուսակում ապօրինի կերպով հանրային վայրում կրել է հրազեն հանդիսացող ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, այսինքն, այն եղել է մարտական վիճակում՝ ցանկացած պահին կրակելու համար պատրաստ:

Միաժամանակ, մեղադրյալի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս, ստորադաս դատարանի հաշվի առնված

4

հանգամանքները, ըստ բողոքի հեղինակի՝ չեն կարող ողջամտորեն նվազեցնել մեղադրյալ Դ.Սարգսյանի կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանն ու ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ:

Արդյունքում բողոքի հեղինակը եզրահանգել է, որ սույն վարույթի փաստական հանգամանքների համակցությունը, այդ թվում՝ վերլուծված տվյալները, վկայում են առան`։ ։`պատիժը՝ փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու անհնարինության մասին:

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մայիսի 15-ի որոշումը ն կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ վերացնելով մեղադրյալ՝։ Դ.Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Դավիթ Սարգսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա. «(.) /(Ա/պօրինի կերպով կրել է հրազեն հանդիսացող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող 2 փաւմվոնշտներով:

Այսպես՝ Դ.Սարգսյանը, հանդիսանալով ՀՇ օրենադրությամի սահմանված կարգով զենք կրելու իրավունք չունեցող անձ, քննությամի դեռես չպարզված հանգամանքներում ձեռք է բերել ն կրել ինքնաշեն եղանակով պատրաարված, 56մ վփրամաչափի օղակաձե 6րոցավառման .որսորդական-սպորտային փամփուշտներով կրակոցներ արձակելու համար պիտանի ակոսափող հրազեն՝ լիցքավորված կրակելու համար ապիտանի, ոազմավթերք հանդիսացող 2 փամփուշտներով, որոնք 2023 թվականի հունվարի 25-ին հայտնաբերվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երնան քաղաքի վարչության Արաբկիրի րաժնում

5

Դ.Սարգսյանի անձնական խուզարկությամը՝ վերջինիս մոտ եղած ձեռքի պայուսակից»:

8. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն՝ «(.) Լրացուցիչ դատալաումների ընթացքում հետազոտվեց ՀՀ ռարիկանության ինֆորմացիոն կենվրոնի ձե Ց տեղեկանքը, համաձայն որի՝ ԴՍարգսյանը համարվում է դատվածություն չունեցող անձ:

Հետազուվեց նան Դ.Սարգսյանի հարնանների կողմից տրված բնութագիրը: համաձայն որի՝ վերջինս բնութագրվում է դրական:

Հետազոտվեցին Դ.Սարգսյանի հայրության ճանաչման թիվ 032306 վկայականը, որով ճանաչել Լ 03.02.2012 թվականին ծնված Վրեժ Դավիթ Տոնոյանի հայրությունը, մեղադրյալի մոր՝ ՀՍտեփանյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանքները, համաձայն որոնց` վերջինս ունի առողջական խնդիրներ, ինչպես նան «Դավիթ Սարգսյան)» ՍՊ ընկերության վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանի ն Դավիթ Սարգսյան» ՍՊ ընկերության կանոնադրության պատճենները, համաձայն որոնց` Դ.Սարգսյանը հանդիսանում է ընկերության տնօրենը:

(-) (Որպես ԴՍարգսյանի պատասխաւնապտվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առնում նրա խնամքի փակ գտնվող անչափահաս երեխայի՝ 03.022012 թվականին ծնված Վ.Սարգսյանի առկայությունը: Նախաքննության, ինչպես նան դատաքննության ընթացքում իրեն առաջադրված մեղադրանքն ընդունելու հանգաւմանքը:

(-) ԴՍարգսյանի պատասխանաւտվություն, կամ պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

(-)

(-) (Հյաշվի առնելով գործի հանգամանքներն ու առանձնահաղվկություններն, մեղադրյալի անձր, նրա սոցիալական դրություն, ն կյանքի պայմանները, հանցագործության բնույթն ու վտեւնգավորության աստիճաւեր, ինչպես նան գործով պատասխանամտվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող ւՏե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 188-192:

6

հանգամանքների բացսւկայությունը, նան իր հայեցողության շրջանակներում, ղեկավարվելով պավժի նշանաւկման (..) սկզբունքներով, հաշվի առնելով գործով հաստատված փաստական հանգամանքները, քրեական օրենադրությամը պահպանվող կոնկրետ հասարակական հարաբերության սռցիալական

նշանակությունը, ելնելով քրեական օրենադրությաւն ակզբունքներից ն (..) պատժի նպատակների իրականացման անհրաժեշտությունից, (Առաջին ատյանի դատարանը գալիս է այն եզրահանգման, որ առկա են Դ.Սարգսյանի նկատմեւմը ազատազրկման ձնով նշանակվող պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը, (-):

(-) ԼՆ/ման դիրքորոշումը բխում է նան մեղադրյալի խնամքին գտնվող անչափահաս երեխայի լավագույն շահերից, քանի որ Դ.Սարգսյանի կողմից պապժի կրումը, անկասկած, բացասական ազդեցություն կունենա երեխայի կյանքի պայմանների վրա:

(-) (Մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը պայմանավորված է նան նրանով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2րդ մասր նույն հոդվածի Լին մասից անջատ նախապտեսել է նաւն հնարավորություն նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառկլու դեպքեր, ի թիվս այլնի, նան արագացված վարույթի շրջանակներում: Ընդ որում, (Առաջին ատյանի դատարանի գնահատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մատաւմ ամրագրված առանձին դեպքերում նշանակված պատիժը

պայմանականորեն չկիրառելու հայեցակարգը պեվզք է գնահատվի այնպես, որ յուրաքանչյուր դեպքում արազացված կամ համաձայնեկված կամ

համագործակցությաւն վարույթի շրջանակներում դատարանը ոչ թե պետք է հաստատի պատիժը պայմանականորեն չկիրառելու անհրաժեշտությունը, այլ պերք է փաարարկված հերքի ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի, այդ թվում, Չրդ մաստվ նախատեսված դրույթների կիրառելիության անհնարինությունը, հակառակ դեպքում օրենսդիրը՝ դատավարական հատուկ կարգի կիրառման դեպքերի համար առանձին չէր սահմանի ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառելիության հնարավորությունը: Իսկ ասյն դեպքում քրեական գործի նյութերում բացակայում են այնպիսի ծանրակշիռ փաստական տվյալներ, որոնց

7

համակցված գնահաւվմմեւն արդյունքում կարելի է եզրահանգել, որ մեղադրյալի նկատմամբ նշանակված ազատազրկման ձեռվ պատիժը փաստացի չկրելու պայմաններում հնարավոր չի լինի հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պազտժի նպատակների իրագործմեւնլ»2:

9. Վերաքննի, դատարանը, վիճարկվող դատական ակտն անփոփոխ

թողնելով, արձանագրել է հետնյալը. «/.) Գնահատելով |ասյն վարույթի փաատական) հանգամանքները` Վերաքննիչ դավփարանը գփնում է, որ դրանց համակցությունն էապես նվազեցնում է ինչպես մեղադրյալ ԴՍարգսյեւնի, Աւյյնսլես էլ նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը ն, որ նշված հանգամանքների համակցությունը բավարար է գալու հետնության, որ մեղադրյալի վերասոցիալականացումի հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու ն րար այդմ՝ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենագիքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացմանը»:

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով բողոքաբերը բարձրացրել է Դ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափության հարցը: Միննույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված նորմը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախքան բողոքաբերի կողմից բարձրացրած իրավական խնդրին անդրադառնալն անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Դ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատժի հաշվարկման հարցը, քանի որ սույն գործով առերնույթ առկա է ի շահ մեղադրյալի վճռաբեկ բողոքի սահմաններից դուրս գալու հիմք:

10.1. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Դ.Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դ.Սարգսյանը 2023 թվականի հունվարի 2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 57-73:

3 Տե՛ս քրեական զործ, հատոր 3-րդ, թերթեր 73-79:

8

25-ից հունվարի 27-ը ն 2023 թվականի փետրվարի 10-ից փետրվարի 11Լը փաստացի գտնվել է անազատության մեջ: Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն, նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է հաշվակցել անազատության մեջ գտնվելու 5 (հինգ) օր ժամկետը ն վերջնական թողնել ազատազրկում՝ 11 (տասնմեկ) ամիս 25 (քսանհինգ) օր ժամկետով:

1. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր է արդյոք մեղադրյալ Դ.Սարգսյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերալ ստորադաս դատարանների հետնությունը:

12. Շրազենի օրինական շրջանառության սահմանված կարգի դեմ ուղղված հանցանք կատարած անձանց նկատմամբ կիրառման ենթակա քրեաիրավական ներգործության միջոցի համաչափությունն ապահովելու առումով գնահատման ենթակա հանգամանքներն արդեն իսկ բացահայտվել են Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում::

8. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.

- ԴՍարգսյանը մեղավոր է ճանաչվել այն արարքի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել ն 2023 թվականի հունվարի 25-ին իր ձեռքի պայուսակում ապօրինի կերպով կրել ինքնաշեն եղանակով պատրաստված, 5.6 միլիմետր տրամաչափի օղակաձն բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներով կրակոցներ արձակելու համար պիտանի ակոսափող հրազեն, որը լիցքավորված է եղել ռազմամթերք հանդիսացող, կրակվելու համար պիտանի 2 հատ փամփուշտներով»,

- Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Դ.Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության 4 Տե՛ս, Մմօ՛ նո, Վճռաբեկ դատարանի՝ Գառնիկ Գալսվյանի գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵՄԴ/0027/01/14, Արտակ Հակորյանի գործով 2022 թվականի մարտի 30ի թիվ ԼԴ/0090/01/20 ն Հարությու: Իսկանդարյանի գործով 2024 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ԵԴԼ/1777/01/23 որոշումը:

5 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

9

հարցը լուծելիս ընդգծել է, որ հաշվի է առնում նրա պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող հանգամանքները՝ մասնավորապես, խնամքին մինչն 14 տարեկան երեխայի առկայությունն ու առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը ն պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը: Միննույն ժամանակ, լրացուցիչ դատալսումների արդյունքում Առաջին ատյանի դատարանն արձանագրել է մեղադրյալի դատվածության բացակայությունը, դրական բնութագրվելը, սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերության տնօրեն հանդիսանալը ն նրա ծնողի վատառողջ լինելը: Արդյունքում, Առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ նշված հանգամանքներն իրենց համակցության մեջ բավարար հիմքեր են տալիս գալու հետնության, որ մեղադրյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը փաստացի կրելու: Նշված եզրահանգումն Առաջին ատյանի դատարանը պայմանավորել է նան մեղադրյալ Դ.Սարգսյանի խնամքին գտնվող երեխայի լավագույն շահերը երաշխավորելու անհրաժեշտությամբ: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 84րդ հոդվածի

իրավակարգավորումների վերլուծությամբ եզրահանգել է, որ արագացված վարույթի կիրառման դեպքում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորման է ենթակա ոչ թե ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անհրաժեշտություն, այ ադ ինստիտուտ, կիրառման

անհնարինությունը",

- Վերաքննիչ դատարանը, ըստ էության գտել է, որ առանց պատիժը փաստացի կրելու պատժի նպատակների իրացվելիության առումով Առաջին ատյանի դատարանի հետնությունը բխում է սույն վարույթի նյութերից՛:

14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-րդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Դ.Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել 6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

10

մեղադրյալի անձի ն նրա արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող հետնյալ գործոնները.

ա) խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարնորությունը՝ այն որ մեղադրյալը ոտնձգլ է հասարակութան անվտանգության

պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների դեմ,

բ) հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի նկատմամբ ն վարույթի մյուս հանգամանքները, մասնավորապես այն, որ մեղադրյալը, գործելով ուղղակի դիտավորությամբ, իր ձեռքի պայուսակում ապօրինի կերպով կրել է ինքնաշեն եղանակով պատրաստված, 56 միլիմետրը տրամաչափի օղակաձն բոցավառման որսորդական-սպորտային փամփուշտներով կրակոցներ արձակելու համար պիտանի ակոսափող հրազեն՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող, կրակվելու համար պիտանի փամփուշտներով:

15. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները մեղադրյալ Դ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցի վերաբերյալ եզրահանգումները չեն կառուցել վերոնշյալ հանգամանքների՝ իրենց ամբողջության մեջ մանրամասն վերլուծության վրա: Այսպես՝ սույն որոշման շրջանակում մեջբերված ու վերլուծված փաստական տվյալների համակցությունն ինքնին կանխորոշում է մեղադրյալի ն նրա կատարած արարքի հանրային վտանգավորության բարձր աստիճանը: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է բողոքի հեղինակի փաստարկն առ այն, որ մեղադրյալի անձի ն նրա արարքի բարձր հանրային վտանգավորությունը կանխորոշող հանգամանք է նան հրազենն այնպիսի պայմաններում պահելը, որն այն անմիջաբար գործադրելու հնարավորություն է տալիս: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների՝ մեղադրյալ Դ.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրած հանգամանքները, բավարար չեն կարող համարվել ողջամիտ հետնության հանգելու առ այն, որ պատժի համակցված նպատակի իրագործման տեսանկյունից բացակայում է Դ.Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը փաստացի կրելու անհրաժեշտությունը: Այլ կերպ՝ ստորադաս դատարանների կողմից

1

ԴՍարգսյաանի սկատմամբբԲ՝՝` ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս արձանագրված հանգամանքները ողջամտորեն չեն նվազեցնում մեղադրյաի կամ նրա կատարած արարքի հանրային

վտանգավորության աստիճանն այնքան, որ վերջինի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը լինի իրավաչափ:

Ինչ վերաբերում է արագացված վարույթի պարագայում պատիժը

պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի կիրառելիության առումով Առաջին ատյանի դատարանի արձանագրմանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նկատել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի իրավակարգավորումներից հետնում է, որ օրենսդիրը հստակեցրել է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքով պատժից կարող է ազատվել նան այն անձը, որի նկատմամբ նշանակվել է օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ կիրառվել է համաձայնեցման, Օ Օ։-համագործակցութան կամ արագացված վարույթ: Միաժամանակ հարկ է ընդգծել, որ դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում է կայացնում, եթե հանգում է հետնության, որ պատժի նպատակների իրագործմամբ հնարավոր է առանց պատիժը կրելու: Ընդ որում, յուրաքանչյուր դեպքում դատարանի հետնությունը պետք է հիմնվի օբյեկտիվ գոյություն ունեցող այնպիսի տվյալների համակողմանի վերլուծության վրա, որոնք բնութագրում են հանցավորի անձը ն արարքը՝ ի թիվս այլնի, հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձնը ն տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը ն պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները ն այլն: Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Առաջին ատյանի դատարանի այն հետնությունը, որ արագացված վարույթի կիրառման դեպքում ծանրակշիռ Ց Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սամեոն Ամիրիւանյանի գործով 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԵԱԴԴ/0034/01/12, Արսեն Մկրւրչյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԼԴ/0093/01/12, Վանյա Բեգյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18ի թիվ ՏԴ/0018/01/3, Արամայիս Հովհամվսյանի գործով 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԳԴ/0014/01/14, Մհեր Հովհաննսիյանի զործով 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0039/01/15 ն այլ որոշումները:

12

փաստարկներով հիմնավորման է ենթակա ոչ թե ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու անհրաժեշտությունը, այլ այդ ինստիտուտի կիրառման անհնարինությունը:

16. Վերոշարադրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Դ.Սարգսյանի կողմից կատարված հանցանքի համար ազատազրկման ձնով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունը հիմնավորված չէ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում: Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված` նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելու համար: Արդյունքում, անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի համաձայն, Դ.Սարգսյանի նկատմամբ նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկմանը հաշվակցել

անազատության մեջ գտնվելու 5 (հինգ) օր ժամկետը, ն նրան թողնել կրելու ազատազրկում՝ 11 (տասնմեկ) ամիս 25 (քսանհինգ) օր ժամկետով: Միննույն ժամանակ, Դ.Սարգսյանը պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, որի կրման սկիզբը պետք է հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28Լրդ, 36-րդ, 363-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

Լ Դավիթ Վրեժի Սարգսյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հունվարի 22-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մայիսի 15-ի որոշումը փոփոխել: Դավիթ Վրեժի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1ին մասով

13

նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկմանը, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի հիման վրա, հաշվակցել անազատության մեջ գտնվելու 5 (հինգ) օր ժամկետը ն Դավիթ Վրեժի Սարգսյանին թողնել կրելու ազատազրկում` 11 (տասնմեկ) ամիս 25 (քսանհինգ) օր ժամկետով:

Պատժի կրման սկիզբը հաշվել Դավիթ Վրեժի Սարգսյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից:

2. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հունիսի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ1/0468/01/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել