Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 433 — Օտարերկրյա պետության դատարանի կողմից նույն անձանց միջև նույն առարկայի և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործի քննության դատավարական հետևանքները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 433AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 433 — Օտարերկրյա պետության դատարանի կողմից նույն անձանց միջև նույն առարկայի և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործի քննության դատավարական հետևանքները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 433. Օտարերկրյա պետության դատարանի կողմից նույն անձանց միջև նույն առարկայի և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործի քննության դատավարական հետևանքները 1. Հայաստանի Հանրապետության դատարանը հայցը թողնում է առանց քննության, եթե մինչև Հայաստանի Հանրապետության դատարանում հայց ներկայացնելն օտարերկրյա պետության իրավասու դատարանը քննության է ընդունել և հայցն առանց քննության թողնելու պահի դրությամբ քննում է նույն անձանց միջև, նույն առարկայի և միևնո

Ամբողջ Տեքստ

Հոդված 433. Օտարերկրյա պետության դատարանի կողմից նույն անձանց միջև նույն առարկայի և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործի քննության դատավարական հետևանքները 1. Հայաստանի Հանրապետության դատարանը հայցը թողնում է առանց քննության, եթե մինչև Հայաստանի Հանրապետության դատարանում հայց ներկայացնելն օտարերկրյա պետության իրավասու դատարանը քննության է ընդունել և հայցն առանց քննության թողնելու պահի դրությամբ քննում է նույն անձանց միջև, նույն առարկայի և միևնույն փաստական հիմքերով վեճի վերաբերյալ գործ:

2. Հայաստանի Հանրապետության դատարանը հայցը թողնում է առանց քննության, եթե օտարերկրյա պետության իրավասու դատարանը կայացրել է նույն անձանց միջև, նույն առարկայի և միևնույն փաստական հիմքերով վեճի վերաբերյալ գործով վճիռ, որը մտել է օրինական ուժի մեջ:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված հետևանքները չեն առաջանում, եթե այլ դատարանում քննվող կամ քննված գործը վերաբերում է Հայաստանի Հանրապետության դատարանի բացառիկ ընդդատությանը: ԲԱԺԻՆ 8 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳԼՈՒԽ 60 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել