ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2019 թվականի հունիսի 28-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 46-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «սահմանված» բառից հետո լրացնել «կամ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրով (ծրագրերով) սահմանված» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 48.1-ին հոդվածի 6-րդ մասը «հողամասերից» բառից հետո լրացնել «, ինչպես նաև այդ հոդվածով չսահմանված հողամասերից` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը «արգելված է» բառերից հետո լրացնել «կամ այն հողամասերի, որոնք տրամադրվում են «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի (ծրագրերի) շրջանակներում» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասում՝ 1) առաջին նախադասությունը «ծրագրեր» բառից հետո լրացնել «(այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր)» բառերով. 2) երրորդ նախադասությունը «կանոնադրական» բառից հետո լրացնել «կամ բաժնեհավաք» բառերով: Հոդված 5. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում՝ 1) առաջին նախադասությունը «ծրագրեր» բառից հետո լրացնել «(այդ թվում` «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագիր)» բառերով. 2) երկրորդ նախադասությունը «պայմանագրում» բառից հետո լրացնել «կամ ՊՄԳ պայմանագրում» բառերով: Հոդված 6. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ կետով. «2.2) «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում՝ մասնավոր գործընկերոջը.»: Հոդված 7. Օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով. «7. «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի (ծրագրերի) շրջանակներում կարող են կիրառվել սույն հոդվածի 1-6-րդ կետերում նշված կարգավորումներից տարբերվող կարգավորումներ:»: Հոդված 8. Օրենսգրքի 85-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասն առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասությունով. «Նշված իրավունքը կարող է իրականացվել նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում:».
2) 2-րդ մասը «կապիտալում» բառից հետո լրացնել «, բացառությամբ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում կատարվող ներդրման» բառերով: Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2019 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-114-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-114-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2020-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2019.07.24/47(1500) Հոդ.622 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 28.06.2019 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.07.2019 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2020 Հիմնական ակտ 28.06.2019, ՀՕ-114-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 02.05.2001, ՀՕ-185 02.05.2001, ՀՕ-185 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 հունիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՀՕ-114-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
